17:09 07.06.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որում անդրադարձել է վեթինգի վերաբերյալ նախատեսվող օրենքի նախագծի քննարկման հարցին: Նա հայտարարել էր, որ գործընթացն առայժմ անորոշ փուլում է, և նախագծի հայեցակարգի և քննարկումների ծավալման վերաբերյալ իրենք դեռևս որևէ տեղեկություն չունեն:
Այս գրառմանն իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Ի պատասխան պարոն Մարուքյանի ֆեյսբուքյան էջի գրառման.
«Իմ քայլը» խմբակցության անունից ես ԱԺ ամբիոնից հնչեցրել եմ առաջարկ այս փուլի համար վեթինգին առնչվող առաջարկներ և/կամ ռիսկերի վերաբերյալ կանխատեսումներ ներկայացնել ԻՔ խմբակցությանը, քանի որ հանդես ենք գալու օրենսդրական նախաձեռնությամբ: Այդ առաջարկը պայմանավորված է եղել մի քանի հանգամանքով.
1. մենք կարևորում ենք նախ նյութականացնել այն ուսումնասիրությունները, որոնք կատարել ենք ամիսների ընթացքում, այնուհետև սկսել հանրային քննարկում՝ ապահովելով ներառականություն,
2. վեթինգի գործընթացը սկսելու մասին հայտարարությունից հետո մենք ստանում ենք տարբեր առաջարկներ և ճիշտ ենք համարում, որ իրենց առաջարկներով հանդես գան նաև մեր խորհրդարանական գործընկերները,
3. տարբեր մեդիա հարթակներում մեր գործընկերներն արդեն իսկ խոսում են ռիսկերի մասին, ինչը ենթադրում է, որ նրանք որոշակի մոտեցումներ ունեն, որոնք կարևորում են: Հետևաբար, այս փուլում այդ մտահոգությունները ցանկության դեպքում մեզ տրամադրելն ամբողջությամբ տրամաբանված է:
Ուզում եմ շեշտել, որ մեր օրենսդրական նախաձեռնության նախնական փաստաթուղթն ունենալուն պես մենք կձեռնարկենք արդեն հաջորդ փուլի մեկնարկը՝ լայնածավալ քննարկումներ՝ ներառելով նաև դատական ոլորտի ներկայացուցիչներ: Փորձը ցույց է տվել, որ առանց կոնկրետության քննարկումներ սկսելը դատապարտվում է ոչ կառուցողական, հաճախ անարդյունավետ քննարկման, ինչը, այդ թվում հարցի հրատապությունը հաշվի առնելով, մենք չենք կարող մեզ թույլ տալ:
Այնուամենայնիվ, նրանք, ովքեր նպատակահարմար չեն գտնի այս փուլում ներգրավվել, հույս ունենք, որ փաթեթն ունենալուն պես ակտիվորեն կլծվեն համընդհանուր նշանակության ձեռնարկին, որտեղ համերաշխությունը միայն լինելու է ի նպաստ բարեփոխումների»:
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...