15:41 13.11.2017
«Հայաստանը աշխարհի որոշ մեծահարուստների գրավում է նաև իր կարմկրգրքային թիթեռներով», – այս մասին այօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանկ ասել է Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը, հավելելով, որ աշխարհում ընդունված բիզնե է՝ Միացյալ Նահանգներում, Եվրոպայում շատ տարածված, երբ մեծահարուստները թիթեռները ներ են մուծում իրենցզվարճանքների միջոցառումները զարդարելու համար:
Կենդանապաշտպաններն այսօր, ասուլիս հրավիրելով, տեղեկացրել են, որ կենդանիների պաշտպանության համար օրենսդրական նախագիծ են մշակում: ժամկետներ դժվարացել են նշել, բայց ասել են, որ հենց այդ բացն է Հայաստանում բերել ամենաթողության:
«Մարդիկ, ովքեր որ որսագողություն են անում, նրանք պետք է քրեական պատասխանատվություն կրեն, բայց սենց չէ է որ ասեն վաղեմության ժամկետն անցելա մենք ոչ մի բան չենք կարող անել, տուգանել ենք 250 հազար դրամ մեկ թռչունի համար, 250 հազար դրամն էդ մարդու համար ինչա՞», -ասել է Սիլվա Ադամյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրապարակեց Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղերի որսի մասին տեղեկություն, որը մեծ արձագանք ստացավ: Օրեր անց ՀՀ ոստիկանությունից փոխանցեցին, որ քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգքրի 35 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով:
Օրեր անց, ևես մեկ դեպքի մասին հրապարակում եղավ: Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն օրեր անց ֆեյսբուքյան իր էջում պարզաբանեց, որ
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված անգղի ապօրինի որսը կատարել է Արմավիր քաղաքի բնակիչ, 1967 թ. ծնված Արմեն Շ.-ն, որը հրավիրվել է ոստիկանության Բաղրամյանի բաժին և բացատրություն տվել, որ 2012թ. փետրվարին Բագարան գյուղի վարչական տարածքի դաշտերում որս անելիս իրեն պատկանող որսորդական հրացանից կրակել է նշված անգղին: Կատարվում է հետաքննություն:
Կարմիրգրքային կենդանու որսի մասին հաջորդ հրապարակումը հոկտմեբրի 30-ն էր: Իսկ ապօրինի որսի հերթական սիրահարը հոգևոր հովիվ էր: Աշտարակի Սուրբ Կարմրավոր եկեղեցու և Նոր Եդեսիա համայնքի հոգևոր հովիվը Տեր Ղևոնդ քահանա ( Արարատ ) Գափոյանը Կարմի գրքում գրանցված մկնաճուռակ է որացսացել: Քործը նախաքննության ոլում է, իսկ մայր Աթոռ սուրբ Էջմիածնի կարգապահական հնձնաժողովը քննում է հոգեվոր հովիվին կարգալույծ անելու կամ չանելու հարցը:
Ապօրինի որսի՝ վերջին հրապարակման մեջ էլ հայտնի դարձավ, որ Գերմանիայում մշտական բնակություն հաստատած Տիգրան Խաչատրյանը 2014 թվականինսոցիալակն իր էջում մի քանի նկարներ է տեղադրել, որտոնց մեջ կարելի է տեսնել սպանված է արջ, բեզոարյան այծ և մուֆլոն: Ցուցադրված լուսանկարները համացանց բեռնելու օրը (09/11/2014թ.) Տիգրան Խաչատրյանը լուսանկարներ է բեռնել նաև Բախչալարից (Բախչալարը ներկայիս Բագարան համայնքի պատմական անվանումն է, որը գտնվում է Արմավիր մարզում, մարզկենտրոնից 39 կմ հարավ-արևմուտք), հայ-թուրքական սահմանից: Որսված կենդանիները, հավանաբար, հետագայում տեղ են գտել նշված մարդու «անձնական հավաքածուի» մեջ, ինչի մասին վդարձյալ լուսանկերներն են վկայում: 2015թ.-ին: Տիգրան Խաչատրյանը 2015 թվականին լուսանկարում անձամբ նշել է, որ Հայաստանում է քարայծի (բեզոարյան այծ) որսի նպատակով:
Ապօրինի որսի նախորդող դեպքերին ավելի մանրամասնորեն կարող եք ծանոթանալ նաև “>տեսանյությում:
20:17 30.04.2025
Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակըՊորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ 587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...
19:56 30.04.2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...
19:52 30.04.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...
19:46 30.04.2025
Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հեռախոսային դիվանագիտություն» է վարում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ և աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման նրա տեսլականին։ «Մենք պարոն Թրամփի հետ ժամանակ առ ժամանակ շփվում ենք հեռախոսային դիվանագիտության ձևաչափով: Կարծում եմ, որ նոր շրջանում մեր երկկողմ հարաբերություններն իմ ընկեր Թրամփի հետ բոլորովին այլ խթան կստանան: Մենք […] ...
19:39 30.04.2025
ԼՂ-ից տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվելԼՂ-ից տեղահանված անձանց առաջնային կարիքների բավարարման, կեցության և այլ ծախսերի համար նախատեսված սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվել։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Հաշվի առնելով այն, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար հաստատված սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի լավարկման վերաբերյալ առաջարկների քննարկման համար կպահանջվի որոշակի ժամկետ՝ ընթացիկ ծրագրերում իրականացվել են որոշակի […] ...