ԼՂ հակամարտությունը սկսեց նրանից, որ Ադրբեջանը որոշեց՝ չի կարող հանդուրժել հայերի ներկայությունը. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

ԼՂ հակամարտությունը սկսեց նրանից, որ Ադրբեջանը որոշեց՝ չի կարող հանդուրժել հայերի ներկայությունը. Փաշինյան

20:39 07.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Սանկտ Պետերբուրգում գնահատելով Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չայցելելն ու այդ օրերին ստեղծված իրավիճակը, նշեց.

«Ցավոք, մենք բախվեցինք ռասիստական դրսևորման հետ՝ Ադրբեջանի կառավարության կողմից, ու, ցավոք, սա նորություն չէ մեզ համար: Կարծում եմ՝ հիշում եք, երբ ՌԴ քաղաքացուն՝ հայկական ազգանունով, թույլ չտվեցինք մուտք գործել Ադրբեջան, երբ նա գործով մեկնում էր Բաքու, դա արտահայտում է այն ողջ իրավիճակը, որ մենք ունենք»:

Փաշինյանն ասաց՝ այն մարդկանց համար, ովքեր ոչ այնքան խորությամբ են տեղյակ ԼՂ հակամարտության պատմությանը, այս իրավիճակը ցույց է տալիս այդ հակամարտության ողջ էությունը, այն, որ հայի ներկայությունն Ադրբեջանում տաբու է: Ըստ ՀՀ վարչապետի՝ հենց դրանից էլ սկսվեց ԼՂ հակամարտությունը, երբ Ադրբեջանը որոշեց, որ հայերը տեղ չունեն, և իրենք չեն կարող հայերի ներկայությունը հանդուրժել Սումգայիթում, Բաքվում և այլուր:

«Նրանք ցանկացան ուղղակի ԼՂ բնակչության գոյությունն այնտեղ բացառել: Քանի դեռ Ադրբեջանը չի փոխում իր ընկալումը, շատ դժվար կլինի լուծել այս հակամարտությունը»,- ասաց նա:

ՀՀ վարչապետի խոսքին արձագանքեց ադրբեջանցի լրագրողներից մեկը՝ նշելով, որ Ադրբեջանը պաշտոնապես «անվտանգության երաշխիքներ էր տվել» Մխիթարյանին: Ի պատասխան՝ Փաշինյանը նշեց.

«Ես չգիտեմ՝ պաշտոնապես ինչ էր հայտարարվել: Համացանցում տեսանյութ կար, որտեղ ադրբեջանցի ոստիկանները մոտենում էին երկրպագուներին, ովքեր հագել էին Մխիթարյանի անունով մարզաշապիկներ: Եթե այդ երկրպագուները, որ ընդամենն այդ մարզաշապիկներով են, հայտնվում են ադրբեջանական ոստիկանության ուշադրության կենտրոնում, դա ամեն ինչի մասին խոսում է»:

Ի հակադրություն այս ամենի՝ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանում նման խնդիրներ չկան: Նա հիշեցրեց՝ վերջերս «Թուրան» լրատվականի լրագրողն այցելել է Հայաստան, ոչ մի խնդիր չի ունեցել, անգամ անվտանգության հարց չի բարձրացվել:

«Կարծում եմ՝ նման դեպքերը պետք է բացառել, քանի որ դրանք սրում են իրավիճակը»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

BACK_TO_TOP