Գորբաչովն ուզում է, բայց դեռ չի կարողանում դիտել «Չեռնոբիլ» սերիալը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+21.09 oC

Գորբաչովն ուզում է, բայց դեռ չի կարողանում դիտել «Չեռնոբիլ» սերիալը

09:16 10.06.2019

ԽՍՀՄ վերջին ղեկավար և միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը մտադիր է դիտել բրիտանական «Չերնոբիլ» սերիալը, որը նկարահանվել է Չեռնոբիլի ատոմային վթարի պատմության հիման վրա: Սակայն ԽՍՀՄ նախկին առաջնորդին առայժմ չի հաջողվում անել դա՝ հիվանդանցում գտնվելու պատճառով: Այս մասին հայտնում է ռուսաստանյան մամուլը:

Ըստ Գորբաչովի՝ նրան խոստացել են դիտում կազմակերպել հիվանդանոցում, բայց դեռ չի ստացվել: Այս հարցը քննարկման առիթ է դարձել այն պատճառով, որ Գորբաչովը հերքել է այդ սերիալի դրվագներից մեկը, որում, ըստ սերիալի հեղինակների, ԽՍՀՄ առաջնորդի որոշմամբ հեռացվել է գիտնականներից մեկը:

Նշենք, որ Չեռնոբիլի աղետը տեղի է ունեցել հենց Գորբաչովի իշխանության տարիներին՝ 1986 թվականին: Այդ դեպքերի հիման վրա նկարահանվել է հեռուստասերիալ, որն իր վարկանիշով արդեն անցել է նույն HBO ընկերության նկարած «Գահերի խաղը» հայտնի սերիալի վարկանիշին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիրիայում սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ

16:03 20.05.2024

Սիրիայում սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ

Սիրիայի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և իրանցի այլ բարձրաստիճան պաշտոնյաների զոհվելու կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Սիրիայի SANA պետական ​​գործակալությունը։ Ըստ գործակալության տվյալների՝ սգո օրերի ընթացքում կխոնարհվեն դրոշները արաբական հանրապետության ամբողջ տարածքում, ինչպես նաև արտերկրում Սիրիայի բոլոր դեսպանատներում և դիվանագիտական ​​հաստատություններում։ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի […] ...

ՆԱՏՕ-ն ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին Ռայիսիի մահվան կապակցությամբ

15:29 20.05.2024

ՆԱՏՕ-ն ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին Ռայիսիի մահվան կապակցությամբ

ՆԱՏՕ-ն իր ցավակցությունն է հայտնել Իրանի ժողովրդին ուղղաթիռի կործանման հետևանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի և այլ պաշտոնյաների մահվան կապակցությամբ: «Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում Իրանի ժողովրդին ուղղաթիռի վթարի հետևանքով նախագահ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների մահվան կապակցությամբ», – «X» սոցիալական ցանցում գրել է դաշինքի խոսնակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: ...

Էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը մայիսի 20-22-ը գտնվելու է Արաբական Միացյալ Էմիրություններում

15:11 20.05.2024

Էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը մայիսի 20-22-ը գտնվելու է Արաբական Միացյալ Էմիրություններում

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 20-22-ը գտնվելու է Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև առևտրատնտեսական և տեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի 2-րդ նիստին մասնակցելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից: ...

Իրանը չի փոխի երկրների հետ աշխատելու ծրագրերը․ դեսպան

15:00 20.05.2024

Իրանը չի փոխի երկրների հետ աշխատելու ծրագրերը․ դեսպան

Մինսկում Իրանի դեսպան Ալիռեզա Սանեին ասել է, որ Թեհրանը մտադիր չէ փոխել այլ պետությունների հետ համագործակցության ծրագրերը նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահից հետո։ «Մյուս գործընկերների, այդ թվում՝ Բելառուսի հետ համագործակցության մեր ծրագրերում փոփոխություններ չեն լինի, մենք նախկինի պես կկատարենք մեր բոլոր ծրագրերը, կիրականացնենք դրանք»,-ասել է նա։ ...

ԵՄ-ն ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ

14:43 20.05.2024

ԵՄ-ն ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտնել է, որ Եվրամիությունը ցավակցում է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի, ինչպես նաև նրանց պատվիրակության և անձնակազմի անդամների՝ ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվելու կապակցությամբ։ «ԵՄ-ն իր խորին ցավակցությունն է հայտնում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի, ինչպես նաև նրանց պատվիրակության անդամների և ուղղաթիռի անձնակազմի […] ...

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի իր պաշտոնակցին

14:00 20.05.2024

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի իր պաշտոնակցին

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության ագային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար պարոն Ալի Աքբար Ահմադիանին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի, Արտաքին գործերի նախարարի, ուղեկցող պատվիրակության և ուղղաթիռի անձնակազմի զոհվելու կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խորը ցավով ընդունեցի ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիի, Արտաքին […] ...

BACK_TO_TOP