ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+22.09 oC

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

09:46 10.06.2019

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժովի պաշտոնական կայքում տեղադրվել են ՀՀ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները, որոնք ներկայացնում ենք ստորև՝

Արարատի մարզի Սիս համայնքում ընտրացուցակներում ընդգրկված 1149 հոգուց ընտրություններին մասնակցել է 677 մարդ։ Գործող համայնքապետ Հայկ Մելքոնյանը ստացել է 386 քվե, Լեռնիկ Թարխանյանը՝ 223 քվե, Սիրանուշ Աղաջանյան՝ 48:

Արմավիրի մարզի Նորակերտ համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 2394 հոգուց ընտրություններին մասնակցել է 1113 մարդ։  Համայնքապետի պաշտոնակատար Արման Պետրոսյանը ստացել է 623, Դալօղլանյան Բաբկենը՝ 141, Դավթյան Աշոտ Սերյոժայի՝ 153, Եփրեմյան Արտյոմ Գագիկի՝ 170։

Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում ընտրքցուցակում ընդգրկված 2310 հոգուց ընտրություններին մասնակցել է 1172 մարդ։ Համայնքի ղեկավար է ընտրվել միակ թեկնածուն՝ Վահագն Ալավերդյանը, որը ստացել է 1065 ձայն:

Լոռու մարզի Շենավան համայնքում ընտրացուցակում ընդգրկված 350 հոգուց ընտրություններին մասնակցել է 216 մարդ։  Համայնքի ղեկավարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Անդրանիկ Դունամալյանն ստացել է 64 ձայն: Նրան հաղթել է գյուղի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Մխիթար Մխիթարյանը՝ ստանալով 104 քվե: Մյուս թեկնածուն՝ Նարեկ Աբրահամյանը ստացել է 45 ձայն:

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ընտրողների ցուցակում ընդգրկված 44 519 հոգուց ընտրություններին մասնակցել է 18 176 մարդ։ Աբովյանի քաղաքապետի պաշտոնում վերընտրվել է գործող քաղաքապետ Վահագն Գրիգորյանը:

Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը՝ ստանալով 8453 քվե:

Նրա հիմնական մրցակից, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Գուլյանը ստացել է 8058 ձայն: Գրիգորյան Սասունը ստացել է 731 քվե, Ղազարյան Արթուրը՝ 139, Մկրտչյան Մանուկը՝ 435։

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում ընտրցուցակում ընդգրկված 4 585 հոգուց ընտրություններին մասնակցել է 2 361 մարդ։ Համայնքի գործող ղեկավար Վարդան Պողոսյանն վերընտրվել է՝ ստանալով 789 ձայն: Նաղաշ Հակոբյանը ստացել է 678 ձայն, Իսպիրյան Մակիչը՝ 389, Սարգսյան Սերոբը՝ 111,  Սաֆարյան Ուրարտուն՝ 198, Սուքիասյան Տիգրանը՝ 156։

Գեղարքունիքի մարզի Ծովասար համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 2039 հոգուց ընտրություններին մասնակցել է 797 մարդ։ Համայնքի ղեկավարի պաշտոնում վերընտրվել է անկուսակցական Արտաշես Մխիթարյանը՝ ստանալով 523 քվե: Բաբիկ Հակոբյանի օգտին քվեարկել է 255 ընտրող:

Լոռու մարզի Ղուրսալ համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 384 հոգուց ընտրություններին մասնակցել է 194 մարդ։ Համայնքի գործող ղեկավար Մհեր Մինասյանն ընտրվել է՝ ստանալով 183 ձայն: Արտյոմ Մարտիրոսյանի օգտին քվեարկել է 8 ընտրող:

Կոտայքի մարզի Գետարգել համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 658 հոգուց ընտրություններին մասնակցել է 394 մարդ։ Համայնքի գործող ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Կարապետյանը վերընտրվել է՝ ստանալով 201 քվե: Տիգրան Արշակյանը ստացել է 186 քվե։

Շիրակի մարզի Անուշավան համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 1550 հոգուց ընտրություններին մասնակցել է 911 մարդ։ Համայնքի գործող ղեկավար Երվանդ Հակոբյանի օգտին քվեարկել է 519 ընտրող, Համբարձում Ալեքսանյանն ստացել է 374 ձայն:

Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 1159 հոգուց ընտրություններին մասնակցել է 628 մարդ։ Համայնքի ղեկավարի պաշտոնում վերընտրվել է գործող համայնքապետ Ավետիք Մխիթարյանը՝ ստանալով 384 ձայն, Սայադ Ալմաստյանը ստացել է 234 քվե:

Սյունիքի մարզի Գորայք համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 1408 հոգուց ընտրություններին մասնակցել է 1071 մարդ։ Աղաջանյան Աշոտը ստացել է 531, Գրիգորյան Արտյոմը՝ 515, Մկրտչյան Մանուչարը՝ 13:

Լոռու մարզի Քարաձոր համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 322 հոգուց ընտրություններին մասնակցել է 176 մարդ։ Համայնքի ղեկավար է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Հրանուշ Ռոստոմյանը՝ ստանալով 75 ձայն: Հովակիմյան Խաչատուրը ստացել է՝ 65, Սարգսյան Վալենտինը՝  34 ձայն։

Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 817 հոգուց ընտրություններին մասնակցել է 531 մարդ։ Համայնքի ղեկավար է ընտրվել Միհրան Հովհաննիսյանը՝ ստանալով 331 քվե: Ալեքսան Սարիբեկյանը ստացել է 195 քվե:

Արմավիրի մարզի Ապագա համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 1495 հոգուց ընտրություններին մասնակցել է 921 մարդ։ Համայնքի ղեկավարի պաշտոնում վերընտրվել է Պետրոս Ավագյանը՝ ստանալով 612 քվե, Մանուկյան Գրիգորը՝ 164, Մելիքյան Գևորգը՝  130։

Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 3076 հոգուց ընտրություններին մասնակցել է 2015 մարդ։ Համայնքապետ է ընտրվել Հայրապետյան Նորիկը՝ ստանալով 553 քվե։ Ղազարյան Ստեփանը ստացել է135, Մկրտչյան Արեգը՝ 274, Սիմոնյան Կարենը 469 քվե։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

22:55 15.06.2025

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

Միացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

22:45 15.06.2025

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...

Իրանում հայտնել են, որ Իսրայելի ուղղությամբ ռեկորդային թվով հրթիռներ են արձակել

22:32 15.06.2025

Իրանում հայտնել են, որ Իսրայելի ուղղությամբ ռեկորդային թվով հրթիռներ են արձակել

Իրանը «Ճշմարիտ խոստում 3» գործողության երկրորդ փուլի ընթացքում, որը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան, Իսրայելի տարածքի ուղղությամբ ռեկորդային թվով հրթիռներ է արձակել, հաղորդում է իրանական Fars պետական ​​գործակալությունը ՝ հղում անելով իր աղբյուրին։ «Իսրայելի դեմ ԻՀՊԿ գործողության երրորդ ալիքը՝ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, սկսվել է այսօր կեսօրին՝ նախատեսվածից շուտ։ Այս գործողությունն իրականացվում է […] ...

Fars. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

22:14 15.06.2025

Fars. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների հերթական ալիքն են արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է «Ֆարս» գործակալությունը։ Գործակալության հաղորդագրության համաձայն՝ արձակումն իրականացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ուժերի կողմից։ ...

Հրդեհ Ծաղկունք գյուղում

22:09 15.06.2025

Հրդեհ Ծաղկունք գյուղում

Հունիսի 15-ին, ժամը 19:26-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկունք գյուղի Նաիրի Զարյան փողոցում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։  Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նաիրի Զարյան փողոցում կայանած «Lada» մակնիշի ավտոմեքենայում և մոտակա փայտե վագոն-տնակում (մոտ 30 քմ): Հրդեհը […] ...

Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք․ դեսպանություն

21:55 15.06.2025

Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք․ դեսպանություն

Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։ Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները։ ...

BACK_TO_TOP