14:22 10.06.2019
Այսօր խորհրդարանում ներկայացվել ու երկրորդ ընթերցմամբ ընդունվել է երեք օրինագիծ: Նախ` երկրորդ ընթերցմամբ ներկայացվել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:
«Նախագծի ընդունումը պայմանավորված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված այն ելակետային գաղափարի կյանքի կոչման իրողությամբ, որ ՀՀ ԱՆ-ն պարտավորվում է նորմատիվ իրավական ակտեր ընդունող մարմինների կողմից ներկայացված իրավական ակտերի պաշտոնական հրապարակումն ապահովել նախարարության պաշտոնական կայքում»,- ասել է հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, թե ինչ խնդիր էր առաջացել և ինչպես են պատկերացնում դրա լուծումը:
Հիմնական զեկուցողն ասել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ, նախագծի բովանդակության հետ կապված, առաջարկություն չեն ստացել:
Խորհրդարանում հաջորդը քննարկման թեմա է դարձել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
«Ըստ Էության՝ խնդիրը պայմանավորված է նրանով, որ մինչ այս փաստացի գործող քաղաքաշինական, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն օրենսդրական անորոշության պատճառով չի ունեցել իր համարժեք ձևակերպումը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով: Մենք առաջարկում ենք ապահովել եզրույթների համապատասխան կիրառումը թե´ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով, թե´ տեսչական մարմինների մասին ՀՀ օրենքով: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքն ունի արմատական փոփոխության անհրաժեշտություն: Սա մեր այն իրավական ակտերից է, որում դեռևս օգտագործվում են «ԽՍՀՄ իրավական ակտեր ձևակերպումը», «Սոցիալիստական Հայաստան» ձևակերպումը: Մենք ձեռնարկել ենք Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի մշակման աշխատանքներ, ինչն առաջիկայում կներկայացվի հանրային քննարկման»,- ասել է փոխնախարարը՝ պարզաբանելով, թե այս օրենքի ընդունումն ինչ այլ խնդիրներ էլ կլուծի:
Երրորդ օրինագիծը, որը դարձյալ քննարկվել է երկրորդ ընթերցմամբ, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն էր:
«Այս նախագծով լուծվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության ծառայության պետական կարգավիճակի հստակեցման հետ կապված հարցը: Այս մարմնի քաղաքացիական ծառայողները շարունակելու են առանց մրցույթի և ժամկետային աշխատանքի պայմանագրի կնքման վերանշանակվել արդեն իրավահաջորդ համարվող Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում»,- ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է, որ իրենք դեմ են այս օրինագծին, քանի որ օրենքի ընդունման ժամկետը չի պահպանվել և հարցը չի քննարկվել Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով:
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պարզաբանել է, որ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ չի հրավիրել, քանի որ չէր պահպանվի գրավոր առաջարկներ ներկայացնելու 2-օրյա ժամկետը: Բոլոր խորհրդարանական ուժերը հրավիրվել են քննարկմանը և այդ քննարկմանը մասնակցել է նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչը:
Խնդիրը շատ ավելի մեծ կլիներ, եթե ժամկետները չպահպանվեին:
Ամեն դեպքում, ինչպես նախորդ, այնպես էլ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ընդունվել է:
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...