15:05 10.06.2019
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Յուրի Խաչատուրովի՝ սահմանը հատելն արգելելու վերաբերյալ ոստիկանության պարզաբանմանը:
«Քիչ առաջ մամուլից տեղեկացա, որ ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Յուրի Խաչատուրովի ելքը չի թույլատրվել այն պատճառաբանությամբ, որ առկա չի եղել վարույթ իրականացնող մարմնի պատշաճ դատավարական փաստաթղթով՝ որոշմամբ ձևակերպված թույլտվություն և մեջբերելով ՀՀ Քր. դատ. օր-ի 143-րդ հոդվածի 6-րդ մասը ՀՀ ոստիկանությունը նշել է, որ դատարանը պարտավոր է եղել Յուրի Խաչատուրովի ՀՀ սահմանը հատելու թույլտվությունը տալ որոշում կայացնելով:
Նշված հարցի վերաբերյալ ցանկանում եմ ներկայացնել իմ մեկնաբանությունը:
ՀՀ Քր. դատ. օր-ի 102-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. Միջնորդության և պահանջի վերաբերյալ ընդունված որոշումները պետք է լինեն պատճառաբանված: Միջնորդության կամ պահանջի վերաբերյալ ընդունված որոշման մասին քրեական վարույթն իրականացնող մարմինն անմիջապես տեղյակ է պահում դիմողին:
Վերլուծելով վերը նշված քրեադատավարական նորմը առաջին հայացքից թվում է, որ վարույթն իրականացնող մարմինը միջնորդությունների քննարկման և լուծման արդյունքում կայացնում է բացառապես ՈՐՈՇՈՒՄ, սակայն ուսումնասիրելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածը և այն վերոհիշյալ նորմի հետ համակարգային վերլուծության ենթարկելով նկատում ենք, որ վարույթն իրականացնող մարմինը կողմի ներկայացված միջնորդության քննարկման և լուծման արդյունքում ՈՐՈՇՈՒՄ է կայացնում միայն ու միայն միջնորդությունը մերժելու կամ դրա քննարկումը հետաձգելու դեպքում, իսկ միջնորդությունը բավարարելու դեպքում քր. դատ օրենսդրությամբ ՈՐՈՇՈՒՄ կայացնելու հայեցակարգ նախատեսված չէ:
Գործնականում, եթե որևէ կողմի ներկայցված միջնորդությունը քննիչը, հետաքննության մարմնի աշխատակիցը, դատարանը, գտնում են հիմնավոր և անհրաժեշտ են համարում այն բավարարել, ապա վերը նշված դատավարության հանրային սուբյեկտները ընդամենը գրությամբ հայտնում են միջնորդություն հարուցած անձին նրա խնդրանքը բավարարելու մասին առանց դրա վերաբերյալ առանձին որոշում կայացնելու: Ուստի կարծում եմ, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դ. Գրիգորյանը, բավարարելով փաստաբան Միհրան Պողոսյանի միջնորդությունը, ընդունել է պատշաճ փաստաթուղթ»,- գրել է նա:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...