Ասել, որ ամեն ինչ կախված է Ռուսաստանից, այնքան էլ ճիշտ չէ. ՌԴ դեսպանը՝ ԼՂ հարցի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+26.09 oC

Ասել, որ ամեն ինչ կախված է Ռուսաստանից, այնքան էլ ճիշտ չէ. ՌԴ դեսպանը՝ ԼՂ հարցի մասին

15:05 11.06.2019

Անցած տարի Ռուսաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը աճել է 11 տոկոսով և հասել մոտ 2 միլիարդ դոլարի: Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառության 26 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին: Տարեկան Հայաստան մուտք գործող դրամական փոխանցումների կեսից ավելի իրականացվում է Ռուսաստանից:

Այս տվյալները այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ներկայացրել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նա նաև պատասխանել է լրագրողների հարցերին: Դրանցից մեկը վերաբերել է Արցախի խնդրին. սահմանին նորից որոշակի ակտիվացում է նկատվում, արդյո՞ք Ռուսաստանը ունի գործուն մեխանիզմներ հնարավոր էսկալացիան  զսպելու համար:

«Ռուսաստանի դիրքորոշումը այս հարցում մշտապես շատ հստակ է եղել: Մենք կողմ ենք, որպեսզի չլինի էսկալացիա և դրա համար անում ենք բոլոր այն քայլերը, որոնք կարող ենք անել: Մենք կողմ ենք, որ շարունակվի կայուն բանակցային գործընթացը: Բայց պարզ է, որ վերջին հաշվով այս հարցին լուծում պետք է տան հակամարտության կողմերը: Եվ այստեղ Ռուսաստանի դերին պետք է  հավասարակշռված մոտեցում ունենալ: Ռուսաստանը, անշուշտ, կարևոր դերակատարում ունի, Ռուսաստանը ակտիվ է, բայց, իհարկե, չի կարող փոխարինել կողմերին: Մեր խնդիրը աջակցելն է: Բոլոր մեխանիզմները, որ մենք ունենք օգտագործում ենք ամբողջ ծավալով, բայց ասել, որ ամեն ինչ կախված է Ռուսաստանից, երևի, այնքան էլ ճիշտ չէ»,- ասել է դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնաբերվել են ալկոհոլային կեղծ խմիչքներ և դրանց պարագաներ. Շիրակի մարզի քրեական ոստիկանների բացահայտումը

12:07 16.08.2025

Հայտնաբերվել են ալկոհոլային կեղծ խմիչքներ և դրանց պարագաներ. Շիրակի մարզի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գյումրիի Մյասնիկյան փողոցի բնակիչ 55-ամյա մի տղամարդ տանը և կից խորդանոցում շշալցնում և իրացնում է կեղծ օղիներ: Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, և քրեական ոստիկաններն օգոստոսի 12-ին տղամարդուն հրավիրեցին վարչություն: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու տանը հայտնաբերվեց կեղծ օղու […] ...

SHANTNEWS

12:00 16.08.2025

SHANTNEWS

«Բարսելոնայի» մարզիչը  վնասվածք է ստացել մարզման ժամանակ

11:55 16.08.2025

«Բարսելոնայի» մարզիչը վնասվածք է ստացել մարզման ժամանակ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը ձեռքի վնասվածք է ստացել, տեղեկացնում է Mundo Deportivo-ն։ Գերմանացի մասնագետը թիմի մարզման ժամանակ ընկել է ու վնասել ձեռքը։ Ակումբի բժշկական անձնակազմը արագ օգնություն է ցուցաբերել Ֆլիկին։ 60-ամյա մարզիչը հաջորդ մարզմանը ներկայացել է վիրակապած ձեռքով։ ...

Զելենսկին օգոստոսի 18-ին Վաշինգտոնում կհանդիպի Թրամփի հետ

11:49 16.08.2025

Զելենսկին օգոստոսի 18-ին Վաշինգտոնում կհանդիպի Թրամփի հետ

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ նախատեսում է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վաշինգտոնում երկուշաբթի օրը։ «Ես պլանավորում եմ երկուշաբթի օրը Վաշինգտոնում նախագահ Թրամփի հետ քննարկել հակամարտության ավարտի բոլոր մանրամասները։ Ես շնորհակալ եմ հրավերի համար», – գրել է Զելենսկին իր Telegram ալիքում՝ Թրամփի և եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցից հետո։ Զելենսկին հավելել է, որ զրույցը տևել […] ...

Ուկրաինայում ստեղծված իրավիճակը ողբերգություն է և մեծ ցավ Ռուսաստանի համար․ Պուտին

11:40 16.08.2025

Ուկրաինայում ստեղծված իրավիճակը ողբերգություն է և մեծ ցավ Ռուսաստանի համար․ Պուտին

Ուկրաինայում ստեղծված իրավիճակը ողբերգություն է և մեծ ցավ Ռուսաստանի համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Այն ամենը, ինչ տեղի է ունենում, մեզ համար ողբերգություն է և մեծ ցավ», – ասել է Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսում ՝ խոսելով Ուկրաինայի հակամարտության մասին։ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների միջև բանակցությունները տեղի են […] ...

«Բենֆիկայի» սանը տեղափոխվել է «Արարատ-Արմենիա»

11:28 16.08.2025

«Բենֆիկայի» սանը տեղափոխվել է «Արարատ-Արմենիա»

«Էշտորիլի» հարձակվող Ռոդրիգու Ռամուշը կարիերան կշարունակի «Արարատ-Արմենիայում», տեղեկացնում է Հայաստանի փոխչեմպիոնի մամուլի ծառայությունը։ 21-ամյա ֆուտբոլիստը «Բենֆիկայի» սան է, թեև երբեք չի խաղացել պորտուգալական ակումբի հիմնական թիմում։ Ռամուշը նախորդ մրցաշրջանում վարձակալական հիմունքներով հանդես է եկել «Տոնդելայում»։ Նա Պորտուգալիայի երկրորդ լիգայում 28 խաղում խփել է 4 գոլ, կատարել է 5 գոլային փոխանցում։ ...

BACK_TO_TOP