19:00 11.06.2019
Հյուրախաղերով Հայաստանում է Լիբանանի Համազգայինի հայ կրթական և մշակութային միության «Գասպար Իփեկյան» թատերախումբը։ Երեկ լիբանանահայ դերասանները Գյումրիի թատրոնի բեմում էին Նիլ Սայմոնի «Գութ դոկտոր» կատակերգությամբ:
Մի քանի ամիս առաջ էլ Գյումրիի դրամատիկական թատրոնն էր Լիբանանում, որտեղ մեկ շաբաթվա ընթացքում խաղացին վեց ներկայացում:
Աճեմյանցիների հյուրախաղերի պատասխան հանդիպումը Գյումրիում առաջինը չէր: «Գասպար Իփեկյան» թատերախմբի դերասաններն անցած տարի էլ խաղացին Գյումրիի թատրոնի բեմում: Սիրողական թատերախումբը հանդիսատեսին ներկայացնում էր կատակերգություն: Նիլ Սայմոնը այն գրել է Չեխովի պատմվածքների հիման վրա, բեմադրությունը թատերախմբի նոր ռեժիսոր Հակոբ Տեր-Ղուկասյանինն է։
Բեմում կատարվող յոթ պատմություններից յուրաքանչյուրը բեմադրիչը համադրել է առօրյայում կատարվող դեպքերի ու իրադարձությունների հետ։ Նուրբ հումորն ու արևմտահայերենով ներկայացվող բեմական խոսքը պաշտոնյա-ենթակա հարաբերությունների ջրբաժանն էր ցուցադրում:
Լիբանանյան թատերախմբի հետ աճեմյանական բեմում էր նաև Համազգային թատրոնի դերասան Արման Նավասարդյանը: Նա մարմնավորում էր Կազանովայի կերպարն ու ցուցադրում ամուսնացած կանանց գերելու իր ունակությունները։
Այս թատերախմբի հետ հանդես գալը ու գյումրեցի հանդիսատեսին ներկայանալը դերասանը պատվաբեր է համարում:
«Սա իմ առաջին ներկայացումն է` առաջնախաղը, և քիչ է, որ առաջնախաղ էր ու առաջին անգամ էի այս մարդկանց հետ բեմ բարձրանում, երկրորդ հարվածն էլ այն էր, որ ես Գյումրիում եմ առաջնախաղը խաղալու։ Գյումրեցի հանդիսատեսի առջև խաղալը մեծ փորձառություն է»,- իր զգացողություններն է բեմ դուրս գալուց առաջ փոխանցել Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրեն, դերասան Արման Նավասարդյանը։
«Մենք միշտ կզատենք Գյումրին ու Գյումրիից կսկսինք, որովհետև մեզի կըսեն, որ Գյումրին քննության տեղ է: Եթե կհաջողիք Գյումրիում, ուրեմն հետո սաղ կերթա աղվոր»,- նշել է «Գասպար Իփեկյան» թատերախմբի դերասան Զավեն Բահակլինին։
Հայկական ամենամեծ գաղթօջախներից մեկում թատերախումբ ստեղծելն ու պահելը, ըստ դերասանների, դժվար առաքելություն է: Լիբանանում հայկական թատրոնի համար հատկապես վերջին տարիներին նոր բեմադրություններով հանդես գալն ու շրջագայելը դարձել է գրեթե անհնար, պատճառներից մեկն էլ Սիրիայի պատերազմն է:
«Լիբանանին մեջ հիմա ներկայիս շատ-շատ դժվար է, մի քանի թատերախումբ կա, որ մնացած է, որոնք ամեն ինչի կտարվին, որ ամեն տարի մեկ ներկայացում գոնե ունենան»,- ասում է «Գասպար Իփեկյան» թատերախմբի բեմադրիչ-ռեժիսոր Հակոբ Տեր-Ղուկասյանը։
«Մենք հիմա Լիբանանին մեջ երկար պատերազմի տարիներ անցրինք` և´ պատերազմ կա, և´ չկա, անհեթեթ վիճակ է, բայց դժվար պայմաններ են, գաղութը որոշ դժվարություններ կանցնե, մեծ թվով արտագաղթ տեղի կունենա, ուժեր, որոնք գոյություն ունեին գաղութին մեջ, որոշ չափով նոսրացած են»,- Լիբանանի հայկական գաղութում առկա խնդիրների մասին է խոսել թատերախմբի վարչության ատենապետ Մարտիկ Դեմիրճյանը։
Պատերազմի ու արտագաղթի հետևանքները լրջորեն ազդում են լիբանանահայ համայնքի գործունեության վրա: Հայկական վարժարաններին ու եկեղեցիներին կից գործող կենտրոններում մշակութային գործիչները ամեն կերպ ջանում են պահպանել լեզուն ու մշակույթը:
«Լիբանանին մեջ ըլալով պետք է բացվինք մյուս գաղութներու մեջ, որովհետև արդեն օտար երկրին մեջ ենք, հայերեն կխոսանք, արաբերեն, ֆրանսերեն, անգլերեն կխոսանք և կփորձենք մեծացնել շրջակայքը և փորձենք օտար մարդիկ ալ բերել, ցույց տալ, որ հոն աշխատանք կտանինք քրտինքով»,- ասել է «Գասպար Իփեկյան» թատերախմբի դերասանուհի Հերմինե Նարբեթլյանը:
Լիբանանահայ թատերախմբի և հայաստանյան թատրոնների համագործակցության արդյունքում ծնվելու են նոր` համատեղ բեմադրություններ: Շուտով հանդիսատեսը դրանց ներկա գտնվելու առիթներ կունենա:
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...