19:28 12.06.2019
Գյումրին Հայաստանում եվրոպական քաղաքակրթության, մշակույթի ու արվեստի կենտրոն է եղել. դրա մասին վկայում են քաղաքի պատմական միջուկի ճարտարապետական շինությունները։ Դրանում համոզվեցին նաև հայ-իտալական համաժողովի պատվիրակները: Վերջիններս նախագահ Արմեն Սարգսյանի հետ շրջեցին այն փողոցներով, որոնցում հին Ալեքպոլի դիմագիծն է: Այստեղ իտալացիները գտան իրենց ճարտարապետության հետ ընդհանրությունները։
«Հիացած ենք քաղաքի ճարտարապետությամբ: Ինձ համար հատկապես հետաքրքրական էին սև քարերով կառուցված շինությունները։ Իտալիա վերադառնալուն պես քաղաքի մասին պատմելու եմ ընկերներիս և անելու եմ հնարավորը, որ ավելի շատ իտալացիներ գան Գյումրի ու տեսնեն ձեր քաղաքի յուրօրինակ ու հին ճարտարապետությունը»,- իր հիացմունքն արտահայտեց հայ-իտալական համաժողովի մասնակից Մարկո Ռագուզան:
«Հատուկ վերաբերմունք ունեմ Գյումրու նկատմամբ, Գյումրին համարում եմ իմ երկրորդ նստավայրը Երևանից հետո: Սա այն քաղաքն է, որը շատ նման է իտալական քաղաքներին: Սա մի քաղաք է, որն ունի փառահեղ անցյալ և շատ բան է արել ու անում Հայաստանի համար: Այսօր այստեղ ենք լուրջ առաքելությամբ ու մեծ պատվիրակությամբ։ Հուսանք՝ այսօր քաղաքին ծանոթանալուց հետո շատերի համար կրկին Գյումրի վերադառնալու առիթ կլինի»,- ասաց ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մարկոն:
«Գյումրին նաև մեր տունն է: Եկեք վերակառուցենք այդ տունը, կենդանություն տանք, որովհետև յուրօրինակ, ունիկալ քաղաք է: Եվրոպայում շատ տեղեր չկան, որ էսպիսի գեղեցիկ պատմություն ունեցող, էսպիսի լավ մարդիկ ունեցող քաղաք լինի, որը մոռացված է, այսինքն՝ մոռացված գանձ է Գյումրին»,- հիացմունքով ասաց Արմեն Սարգսյանը։
«20-րդ դարի ամենաուժեղ երկրաշարժերի ժամանակ իտալական մեր երկու քաղաքներն ամբողջովին ավերվել էին, կարողացանք վերականգնել այդ երկու քաղաքները հենց այն տեսքով, ինչպիսին եղել էին: Գյումրիի շինությունները նույնպես կարելի է վերականգնել, պետք է նախ ամրացնել այն տները, որոնք վթարային են դարձել, բայց պահպանում են իրենց հին ճարտարապետությունը: Ժամանակակից տեխնոլոգիաները այդ հնարավորությունը մեզ տալիս են, միայն թե գումար է պետք»,- ասաց «Դեպա գրուպ» ինժեներական ընկերության ներկայացուցիչ Ռաֆայելո Դեպետին:
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...