ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցչի արձագանքը գլխավոր դատախազի հայտարարությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցչի արձագանքը գլխավոր դատախազի հայտարարությանը

16:40 12.06.2019

Սահմանադրական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն արձագանքել է գլխավոր դատախազի հայտարարությանը:

Վարդևանյանը, մասնավորապես, ասել է.

«Այսօր ՀՀ գլխավոր դատախազը հրապարակայնորեն հայտնեց կարծիք Դատարանի կողմից ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու հիմնավորման վերաբերյալ, նշելով, որ հենց Սահմանադրական դատարանը այս գործով հայտնել է, որ իբրև դատարանները կարող են մեկնաբանել սահմանադրական նորմերը, ինչպես նաև նշեց, որ եռաստիճան դատական համակարգում դրա քննարկման և ՍԴ չդիմելու դեպքում, այլևս հիմք չկա դիմելու Սահմանադրական դատարան:

Քանի որ ՀՀ գլխավոր դատախազի վկայակոչած ՍԴ աշխատակարգային որոշման մասով, դիմողի ներկայացուցիչը հանդիսացել եմ ես, ինչպես նաև սույն թվականի մայիսի 7-ի Սահմանադրական դատարանի որոշման քննությանը ևս դիմողի ներկայացուցիչ հանդիսացել եմ ես, ստիպված եմ ուղղակի մեջբերումներ ներկայացնել Սահմանադրական դատարանի որոշումից, որից պարզ է դառնում, որ ՀՀ գլխավոր դատախազին առերևույթ ճիշտ չեն ներկայացրել Սահմանադրական դատարանի որոշումը:

Այսպես, ՀՀ Սահմանադրական դատարանը իր ՍԴՈ-1459 որոշմամբ, ըստ էության արձանագրելով Ռ. Քոչարյանի արդար դատաքննության իրավունքի խախտումը նաև ուղղակիորեն հղում է տվել իր 2019 թվականի հունվարի 25-ի ՍԴԱՈ-7 որոշմանը և նշել է հետևյալը. «Սահմանադրական դատարանն այնուհետև հատուկ շեշտել է, որ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` եթե դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով հանգում են կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության խնդրի, այսինքն՝ այդ կապակցությամբ առաջանում են հիմնավոր կասկածներ, և եթե տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով, ապա նրանք ՊԱՐՏԱՎՈՐ են դիմել Սահմանադրական դատարան այդ ակտի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով, ինչը նշանակում է, որ ԲՈԼՈՐ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ, և ոչ միայն Վճռաբեկ դատարանը, պետք է ինցիդենտ կերպով ստուգեն կիրառվելիք նորմատիվ իրավական ակտի սահմանադրականությունը և ՊԱՐՏԱՎՈՐ են դիմել Սահմանադրական դատարան՝ նշված նախադրյալների առկայության դեպքում»: Բարձր դատարանը նաև նշել էր, որ «Սահմանադրության վերջնական և համապարտադիր մեկնաբանությունն ու կիրառումն է Սահմանադրական դատարանի բացառիկ իրավասությունը»:

Ստիպված եմ հատուկ մեջբերումներով նշել, քանի որ Սահմանադրական դատարանի որոշումները ճիշտ է հստակ ներկայացնել:

Գլխավոր դատախազը իրավացի է՝ Դատարանները կարող են մեկնաբանել սահմանադրական նորմերը, բայց դրանք ՎԵՐՋՆԱԿԱՆ ՉԵՆ ԵՎ ՀԱՄԱՊԱՐՏԱԴԻՐ ՉԵՆ, թե Դատարանների և հենց նաև Դատախազության համար: Երկրորդ՝ Դատարանը ՊԱՐՏԱՎՈՐ է դիմել Սահմանադրական դատարան սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկածի դեպքում, անկախ նրանից թե նախկինում մեկ այլ դատավոր նման խնդիր նկատել է, թե ոչ: Չէ, որ եթե դատավորները կաշկանդված լինեն եռաստիճան դատական համակարգով, հենց նշվածը կիմաստազրկի եռաստիճան դատական համակարգ ունենալու նպատակը:

Որոշումը կցված է, պարզապես պետք է ուսումնասիրել 26-28 էջերը, իսկ Որոշման 28-րդ էջի մի քանի պարբերությունը առավել քան հետաքրքիր է:

Իսկ այն, որ Դատարանի կողմից կասեցնելու և ՍԴ դիմելու որոշումը բողոքարկման ենթակա չէ, հանդիսացել է դատարանի պարտավորությունը այլ ոչ հայեցողությունը՝ բազմիցս ենք խոսել և երեկվա լրացուցիչ ուսումնասիրման անհրաժեշտությունը պարզապես պետք է փարատեր բոլոր հարցերը:

Կարծում եմ բոլորս պետք է շահագրգռված լինենք Սահմանադրության և իրավունքի գերակայությամբ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP