17:12 14.11.2017
Թրամփը փաստորեն կրկին հասատեց իր այն համոզմունքը, որ Ռուսաստանը չի միջամտել ԱՄՆ նախագահի ընտրություններին: Խաղաղ օվկիանոսյան Ասիական տնտեսական համագործակցության գագաթաժողովի ժամանակ շաբաթ օրը երկու նախագահները կարճատև զրույց են ունեցել: Դոնալդ Թրամփը ուղղակի հարցրել է իր ռուս գործընկերոջը՝ արդյոք Կրեմլը միջամտել է 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություներին:
«Ամեն անգամ, երբ մենք հանդիպում ենք, նա ասում է,որ չի արել նման բան,և ես նրան հավատում եմ, որ նկատի ունի այն, ինչ ասում է: Կարծում եմ՝ նա շատ խորը վիրավորված է,ինչն այնքան էլ լավ չէ մեր երկրների համար», ասել է Թրամփը:
Դոնալդ Թրամփը նորից քննադատական խոսքեր է ուղղել ամիրիկյան հատուկ ծառայությունների ղեկավարների հասցեին՝ նրանց անվանելով քաղաքական պատեհապաշտներ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Թրամփը բացահայտ հերքել էր իր երկրի հատւկ ծառայությունների եզրակացություններն այն մասին,թե հենց Ռուսաստանն է կանգնած դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի համակարգիչը կոտրելու և սոցկայքերում Հիլարի Քլինթոնի դեմ տարված ակտիվ հակաքարոզչության հետևում:
Հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը, որը Թրամփի հետևողական քննադատներից մեկն է, նրան անվանել է միամիտ, ով ԱԱԾ-ի գնդապետի խոսքը ավելի արժանահավատ է համարում, քան իր երկրի հատուկ ծառայության ղեկավարների կարծիքը: Իսկ ներկայացուցիչների պալատի հետախուզական հանձնաժողովի անդամ Ադամ Շիֆը իր Թվիթերում գրեց.
«Գիտե՞ք, թե էլ ով է խորապես վիրավորված, պարոն նախագահ, ամերիկյան ժողովուրդը: Դուք ավելի հավատում եք հակառակորդին, քան ձեր հետուզական ծառայություններին»:
Շաբաթ օրը Հանոյում ԱՄՆ Նախագահին լրագրողները խնդրեցին մեկնաբանել Պուտինի մասին ասված խոսքերը: Թրամփն ասաց.
«Հավատում եմ, թե ոչ, ես մեր հետախուզության հետ եմ: Այժմ այն ղեկավարում են լավ մարդիկ և ես շատ եմ հավատում նրանց, Իսկ նա (Պուտինը) հավատում է, այն բանին, ինչ ասում է»:
Թրամփը նկատի ուներ Պուտինi հավաստաիցումները, որ Կրեմլը չի միջամտել Ամերիկայի նախագահական ընտրարշավին: Իր Թվիթերում Թրամփը գրել է.
« Երբ պիտի այդ հիմարներն ու ատելությամբ լցվածները հասկանան, որ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալը լավ է,ոչ թե վատ: Անընդհատ քաղաքական խաղեր խաղալը մեր երկրի համար վտանգավոր է: Ես ուզում եմ լուծել Հյուսիսային Կորեկայի,Սիրիայի, Ուկրաինայի, ահաբեկչության խնդիրները, և Ռուսաստանը կարող է շատ օգնել մեզ»:
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...
21:35 10.07.2025
Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցըԱբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...