Դանիել Իոաննիսյանը հարցադրումներ է ուղղել Նիկոլ Փաշինյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Դանիել Իոաննիսյանը հարցադրումներ է ուղղել Նիկոլ Փաշինյանին

13:23 14.06.2019

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ SHANTNEWS.am-ին տված հարցազրույցում արտահայտած որոշ մտքերի:

«Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ խոշորացված համայնքներում ընտրությունները պետք է անցնեն համամասնական ընտրակարգով:

Թերևս, այս հարցով կոնսենսուսը համընդհանուր է: Բայց երբ այս հարցը քննարկում էինք Ընտրական բարեփոխումների մեր հանձնաժողովում, հասկացանք, որ այդպիսի որոշում կայացնելու հետ մեկտեղ պետք է մի շարք հարցերում կողմնորոշվենք:

Այդպիսի հարցերից էին՝

1. Արդյոք համայնքի ղեկավարը պետք է ուղիղ ընտրությա՞մբ ընտրվի, թե՞ ավագանու կողմից: Եթե ուղիղ, ապա արդյոք դա պե՞տք է վերաբերի նաև Երևանին, Գյումրիին ու Վանաձորին, ու արդյոք պե՞տք է լինի հետկանչի մեխանիզմ:

2. Կոնկրետ ո՞ր համայնքների վրա և ի՞նչ անցումային կարգավորումներով պետք է տարածվի ընտրակարգը: Միավորվա՞ծ, թե՞ պարզապես որոշ չափից (ասենք, 10 հազար բնակչությունից) մեծ:

3. Արդյոք համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններին կարո՞ղ են մասնակցել նաև քաղաքացիական նախաձեռնությունները: Եթե այո, ապա ի՞նչ սահմանափակումներով, ի՞նչ պայմաններով ու ի՞նչպես դա կարգավորել:

4. Որքա՞ն պետք է լինի անցողիկ շեմը (կամ պե՞տք է, որ լինի) և ինչպես ապահովել տեղական իշխանության կայունության ու ժողովրդավարության ոսկե միջինը:

Այս հարցերի քննարկումները մենք չկարողացանք հասցնել ավարտին, քանի որ կենտրոնացանք ԱԺ ընտրությունների վրա: Պլանավորվում էր, որ այս հարցերը կքննարկենք արդեն նոր խորհրդարանի հետ՝ դրա ընտրվելուց անմիջապես հետո»,- գրել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

BACK_TO_TOP