Գյումրու փոխքաղաքապետը հրաժարական է տվել, թեկնածուի անունն արդեն հայտնի է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Գյումրու փոխքաղաքապետը հրաժարական է տվել, թեկնածուի անունն արդեն հայտնի է

21:50 14.06.2019

Հրաժարական է ներկայացրել Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը: Աշխատանքից ազատման դիմումը փոխքաղաքապետը  ներկայացրել է հունիսի 5-ին, բայց նրա աշխատանքից ազատման մասին տեղեկատվությունը տարածվել է միայն այսօր։

«Հունիսի 5 -ին է Վաղարշակ Մխիթարյանը ներկայացրել աշխատանքից ազատման դիմում, և հենց նույն օրն էլ  քաղաքապետի  հրամանով   ազատվել է աշխատանքից։ Դիմումի մեջ որպես պատճառ նշված է եղել առողջական խնդիրներ ունենալու հանգամանքը»,- SHANTNEWS-ի հետ հեռախոսազրույցի ընթացքում փոխանցել է Գյումրիի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը:

SHANTNEWS-ը կապ է  հաստատել նաև արդեն նախկին փոխքաղաքապետի հետ: Վաղարշակ Մխիթարյանը պատասխանել է, որ  աշխատանքից ազատման դիմում ներկայացրել է ինքնակամ:

«Ունեի առողջական խնդիրներ,որոնք աշխատանքիս հետ  անհամատեղելի էր ու հունիսի 5 ին ներկայացրել եմ  աշխատանքից ազատման դիմում, այդ օրվանից աշխատանքի չեմ գնում, հենց հիմա էլ բուժում եմ ստանում»,- պարզաբանել է Վաղարշակ Մխիթարյանը:

Իսկ թե ինչու է  իր աշխատանքից ազատվելու տեղեկատվությունը միայն ինն օր անց տարածվել, նախկին փոխքաղաքապետը  խորհուրդ տվեց  այդ մասին  պարզաբանում ստանալ քաղաքապետարանից:

Վաղարշակ Մխիթարյանը Գյումրիի  քաղաքապետ Սամվել Բալասանյանի մտերիմ ընկերն է։ Նա երկար տարիներ աշխատել է դատախազությունում, եղել Շիրակի մարզի դատախազի տեղակալ, սակայն Գևորգ Կոստանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազ նշանակվելուց հետո դատախազությունում հին կադրերի կրճատումներ եղան, պաշտոնից ազատվեց նաև Վաղարշակ Մխիթարյանը։ Սամվել Բալասանյանը նրան անմիջապես հրավիրեց աշխատանքի։ Նա 2014 թվականի հունիսի 20-ից զբաղեցնում էր փոխքաղաքապետի պաշտոնը։

Գյումրու քաղաքապետարանի մամուլի քարտուղարը նաև փոխանցեց, որ արդեն կա փոխքաղաքապետի նոր թեկնածու:

«Դեռ  նոր նշանակում չի եղել ,կա թեկնածու, ով քաղաքապետարանի կրթության բաժնի պետ  Հայկ Սուլթանյանն է, նրա թեկնածությունը քաղաքապետը  կներկայացնի առաջիկայում հրավիրվելիք ավագանու արտահերթ նիստի ժամանակ»,- պարզաբանել է Սոնա Առաքելյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP