Գյումրու կիսաքանդ շենքերից մեկում լավ պահպանված որմնանկար է հայտնաբերվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Գյումրու կիսաքանդ շենքերից մեկում լավ պահպանված որմնանկար է հայտնաբերվել

22:28 15.06.2019

Գյումրին  ու Շիրակի մարզը հարուստ են որմնանկարներով: Դրանք հիմնականում պատկանում են հայտնի նկարիչ-քանդակագործների վրձիններին ու պատկերվել են մշակութային նշանակության կառույցների, գործարանների կամ ռեստորանների պատերին:
Տասնամյակներ անց էլ նախկին արտադրական նշանակության շինություններում հայտնաբերվում են որմնանկարներ, որոնց հեղինակներն անհայտ են մասնագետների համար: Գյումրու նախկին Մսի կոմբինատի ավերակ մասնաշենքերից մեկում, բաց երկնքի տակ գտնված որմնանկարի պատմությունն էլ է այդպիսին:

Գյումրու Մսի և պահածոների կոմբինատը 1935 թվականին կառուցվել է վաստակավոր ճարտարապետ Ռաֆայել Եղոյանի նախագծով: Հսկա  գործարանն իր ամբողջ ծավալով աշխատեց մինչև 90-ականների սկիզբը, հետո ինչպես տասնյակ գործարաններում էր, սկսեցին թալանել ու  քանդել, հիմա էլ տարածքն ավերակ է: Այդ ավերակների ներսում հեռվից աչքի է ընկնում գունեղ մի որմնանկար:

Այն հուշարձանագետները գործարաններում անցկացրած ուսումնասիրությունների ժամանակ են հայտնաբերել: Թե ով է վառ գույներով  որմնանկարի հեղինակը, որոնումները հասել են գյումրեցի վաստակավոր գեղանկարիչ Խաչատուր Վարդպարոնյանին, որին հաջորդել են նկարչի թոռան մասնագիտական ուսումնասիրությունները:«Այցելելով տարածք՝ ուսումնասիրեցի տվյալ որմնանկարը, որոշակի տեղեկություններ հավաքեցի, թե՛ ազգականներից, թե՛ Վարդպարոնյանի ընկերներից, կարող ենք եզրակացնել, որ տվյալ որմնանկարը պատկանում է հենց Խաչատուր Վարդպարոնյանին»,- ասում է նկարչի թոռ Միքայել Վարդպարոնյանը։

Հայտնի նկարչի թոռն արդեն որերորդ անգամ գալիս է տարածք, նոր մոտեցումներ ու էլեմենտներ գտնում: Կարծում է, որ  որմնանկարը պապի՝  60-ականներին կատարված աշխատանքներից է: Ձեռագրային նմանությունից բացի՝ Միքայելը կապ հաստատել Մսի կոմբինատի նախկին տնօրեն Ջուլիետա Մամիկոնյանի ու ճարտարապետ Ռաֆայել Եղոյանի  հետ: Նրանք էլ հավաստիացրել են, որ որմնանկարի հեղինակը    Խաչատուր Վարդպարոնյանն է:

Որմնանկարի ներքևի հատվածը այժմ մոտ կես մետր բարձրությամբ փակում են քարակույտերը, հեղինակի ենթադրյալ ստորագրությունը տեսնել դեռևս հնարավոր չէ: Նկարչի թոռը՝ Միքայել Վարդպարոնյանը, որմնանկարում պատկերված սիմվոլներն ու կերպարները համեմատեց  նաև պապի մյուս  աշխատանքների  լուսանկարների և էսքիզների հետ  ու շատ ընդհանրություններ հայտնաբերեց:

Մոտ 15 մետր  երկարության որմնանկարը ավերակների տակ բավականին լավ է պահպանվել։ Գաղտնիքը ռեստավրատորը բացում է՝ պրոֆեսիոնալ գեղանկարչի աշխատանքի շնորհիվ է ու նաև օգտագործված նյութերի ու  տեխնոլոգիաների: Որոշ հատվածներում միայն արդեն սկսել է քայքայվել:

Գունեղ որմնանկարին, թե ինչ անուն է տվել գեղանկարիչը,  հայտնի չէ: Այն բնության գեղեցիկ տեսարան է, իսկ կերպարայիններում   պատկերված են  նետ ու աղեղով տղամարդ, հայկական տարազով կանայք ու աղջիկներ:

Ըստ  ռեստավրատորի՝ իր պապի որմնանկարը վաղ շրջանի դեկորատիվ աշխատանքներից է համարվում, չի բացառում նաև, որ Խաչատուր Վարդպարոնյանի էսքիզներով ու նրա մասնակցությամբ նկարած լինեն նաև մի քանի նկարիչներ: Ով էլ լինի հեղինակը, գեղանկարչի թոռը նշում  է՝  պետք է մշակութային ժառանգությունը փրկել ոչնչացումից:

Որմնանկարով պատը ենթադրաբար կա՛մ եղել է Մսի կոմբինատի նիստերի դահլիճի մի հատված, կա՛մ՝ ճաշարանային մասնաշենքի ինտերիերի բաղկացուցիչը, ինչպես Գյումրու մի շարք ֆաբրիկաներում ու գործարաններում էր: Որմնանկարի հարևանությամբ ու զուգահեռ՝  ճակատային մասում,  կա նաև սրբատաշ ու անհարթ քարերի համադրությամբ կառուցված գունավոր խճանկար, որի հեղինակն առայժմ անհայտ  է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

BACK_TO_TOP