16:01 15.06.2019
«Բանակցությունների այն փաթեթը, որ գոյություն է ունեցել և, այսպես ասած, որպես ժառանգություն ես ստացել եմ, ես ինքս եմ փոխանցել Արցախի իշխանություններին՝ իմանալով, որ նրանք դրանից չունեն։ Սրանով ամեն ինչ ասված է»։
Արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունների մասին Արցախի իշխանություններին տեղյակ պահելու վերաբերյալ Երևանի ու Ստեփանակերտի հակասական հայտարարությունների վերաբերյալ այսպիսի պատասխան է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը SHANTNEWS-ին տված բացառիկ հարցազրույցում՝ վերջ դնելով այդ մասին խոսակցություններին։
Նրա խոսքով՝ հանդիպումների մասին տեղեկությունն այսպես թե այնպես բաց է եղել, և պետք է հասկանալ՝ ինչ նկատի առնել, երբ ասվում է, որ Հայաստանի իշխանությունները բանակցությունների մասին տեղյակ են պահել Արցախի ղեկավարությանը։ Փաշինյանն ասաց, որ իր կարծիքով՝ բանակցությունների մասին հնարավորինս շատ մարդ և շատ ինֆորմացիա պետք է ստանա, որովհետև դա համազգային հարց է։
18:58 30.04.2025
ԲՏԱ նախարարի տեղակալը Շվեդիայի Թագավորությունում հանդիպում է ունեցել ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ապրիլի 22-24-ը աշխատանքային այցով գտնվել է Շվեդիայի Թագավորությունում (Ստոկհոլմ)՝ մասնակցելու Շվեդիայում ՀՀ դեսպանության և Շվեդիայի ԱԳՆ կողմից կազմակերպված «Գործարար համաժողով Հայաստանի վերաբերյալ» (Business Seminar on Armenia) թեմայով միջոցառմանը, որին մասնակցել են շվեդական գործարար և պետական ոլորտի ավելի քան 50 ներկայացուցիչ։ Միջոցառմանը նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի բարձր […] ...
18:49 30.04.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Փրկարար ծառայության զարգացման հայեցակարգըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Փրկարար ծառայության զարգացման հայեցակարգը: Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ Փրկարար ծառայության զարգացման տեսլականը կարևոր է ՆԳՆ բարեփոխումների շղթայի ամբողջականացման շրջանակում և ներկայացրել հայեցակարգում բարձրացված խնդիրների լուծումները: Մասնավորապես, ներկայացվել են մանրամասներ ՆԳՆ կողմից ոլորտային քաղաքականության մշակման, ոլորտում վարվող քաղաքականության մոնիթորինգի, արտադրական […] ...
18:36 30.04.2025
Կհամաֆինանսավորվի 27 սուբվենցիոն ծրագիր. գործադիրի որոշումներըԿառավարությունը 3 լավարկում է առաջարկում ընդհանուր հայտարարագրման գործընթացում սոցծախսերի փոխհատուցման մասով, կհամաֆինանսավորվի սուբվենցիոն ևս 27 ծրագիր, Հայաստանը կունենա նոր դեսպանատուն Օմանի Սուլթանությունում, առաջիկայում նաև՝ Հունգարիայում: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
18:27 30.04.2025
Ընտրական մարմինների ասոցիացիայի 2026-ի գործադիր խորհրդի նիստը կհրավիրվի ՀայաստանումԱպրիլի 25-ից 27-ը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը Մանիլայում (Ֆիլիպիններ) մասնակցել է Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի քարտուղարության (A-WEB) 13-րդ գործադիր խորհրդի նիստին: Պատվիրակության կազմում են ընդգրկված եղել ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը և ԿԸՀ ֆինանսատնտեսական վարչության գլխավոր մասնագետ Մերինե Սուքիասյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր, այդ թվում՝ գործադիր խորհրդի նիստի անցկացման […] ...
18:17 30.04.2025
Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ես ընդամենը 17 տարեկան եմ«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը կարծում է, որ Լիոնել Մեսսիի հետ համեմատությունը դրական է ազդում իր վրա։ «Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ես ընդամենը 17 տարեկան եմ։ Ինձ մոտիվացիա է տալիս, երբ տեսնում եմ, որ մարդիկ համեմատում են ինձ նրա հետ։ Որքան շատ է լինում ճնշումն ինձ վրա, ես ավելի լավ եմ հանդես գալիս։ […] ...
18:08 30.04.2025
Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Դամասկոսի արվարձանում գտնվող հասարակական անվտանգության ուժերի վրաՍիրիայի ընդհանուր անվտանգության ուժերը իսրայելական ավիահարվածների են ենթարկվել Դամասկոսի հարավային արվարձանում գտնվող Սահնայա բնակավայրում, հայտնում է Syria TV -ն՝ հղում անելով Սիրիայի ՆԳՆ-ին։ «Իսրայելական ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածել է Սահնայայի մատույցներում ընդհանուր անվտանգության ուժերի հավաքակայանին», – հաղորդում է հեռուստաալիքը։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է անվտանգության մեկ աշխատակից, մի քանիսը վիրավորվել […] ...