11:22 17.06.2019
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Հարկային օրենսգրքում կատարվող փոփոխություններին:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«ՀՀ ԱԺ-ին ներկայացված ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ ու նաև ներդրումային գրավչության բարձրացման համար հարկային բեռի վերաբաշխմանն ուղղված փոփոխությունների իրականացումը, ինչպես նաև միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգի շարունակական պարզեցումը:
Իսկապես Նախագծերով լուրջ քայլ է կատարվում միկրոձեռնարկատիրության զարգացմանը խթանելու ուղղությամբ, ինչը արտահայտվում է մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող գործարարաներին հարկելուց ազատելու, ինչպես նաև հարկման տարբեր համակարգերը միավորելու և պարզեցնելու մեջ: Դրան զուգահեռ բարձրացվում է շրջանառության հարկի շեմը մինչև 115 մլն դրամի:
Վերոհիշյալի հետ մեկտեղ առաջարկվում են փոփոխություններ ուղղակի հարկերի դրույքաչափերի ուղղությամբ, որոնք ըստ մեզ մասնագիտորեն հիմնավորված չեն, հակասում են ինչպես միջազգային փորձին, այնպես էլ ՀՀ սահմանադրությամբ հռչակված ու ամրագրված դրույթներին:
Ուղղակի հարկերի դրույքաչափերի կիրառման այսպիսի մեղմ քաղաքականությունը բնականաբար առաջացնում է ՀՀ պետական բյուջեի մեծ ծախս, ակնհայտորեն զգալիորեն նվազեցնելով դրա եկամուտները:
Ահա այդ ծախսը փակելու նպատակով էլ Նախագծերով առաջարկվում են ակցիզային հարկերի դրույքաչափերի արագացված փոփոխություններ՝ դրանց կտրուկ բարձրացման ուղղությամբ:
Այս պարագայում եկամտային հարկի համահարթեցման սկզբունքը վիճարկելի է սոցիալական իրավունքների և սոցիալական արդարության տեսանկյունից:
Այդ փոփոխությունները առաջին հերթին դրականորեն կազդեն բարձր աշխատավարձ ստացող պատգամավորների, կառավարության անդամների, գործադիր իշխանության այլ մարմինների ղեկավարների, ֆինանսա-վարկային ու բանկային համակարգի աշխատողների, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում զբաղված շուրջ 1700 անձանց վրա՝ մեծացնելով նրանց կողմից տնօրինվող եկամուտների չափը:
Մինչդեռ այդ փոփոխությունները, մեր գնահատմամբ կառաջացնի լուրջ գնաճային ճնշում՝ տարեկան 4-5 տոկոսի չափով, ինչի արդյունքում կնվազի առավել ցածր աշխատավարձ ստացողների, կենսաթոշակառուների, նպաստառուների վճարունակ լինելու պահանջարկը, ինչն էլ իր հերթին կնվազեցնի համախառն սպառման մակարդակը:
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը գտնում է, որ Նախագծերով նախատեսված եկամտային հարկի համահարթեցման առաջարկությունը.
կհանգեցնի ցածր աշխատավարձ ստացողների կողմից տնօրինվող եկամտի անուղղակի փոքրացմանը և բարձր աշխատավարձ ստացողների կողմից տնօրինվող եկամուտների ուղղակի բարձրացմանը,
սոցիալական առումով դա կհանգեցնի օրենքով Ջինի բարձր գործակցի ամրագրմանը, ինչը կնպաստի աղքատության խորացմանը,
սոցիալական առումով դա կհանգեցնի նաև օրինական հարստացողների դասի առաջացմանը, սակայն նրանցից չեն պահանջվելու վճարել բարձր հարկեր,
մակրո մակարդակում դա կհանգեցնի վճարունակ պահանջարկի, դրանով պայմանավորված՝ նաև՝ համախառն սպառման, նվազեցմանը,
մակրո մակարդակում դա կհանգեցնի նաև համախառն կուտակման մեծացմանը, և վերջինս, ինչպես ցույց է տալիս փորձը, չի եղել և առայժմ չի կարող լինել ներդրումների ներքին աղբյուր և կհանգեցնի ֆինանսների արտահոսքի ՀՀ-ից,
կհանգեցնի բացասական ֆիսկալ էֆֆեկտի՝ պետական բյուջեի եկամուտների զգալի նվազեցմանը,
կմեծանան արտագաղթի տեմպերը,
կմարի տնտեսական ակտիվությունը,
լուրջ վտանգներ կառաջանան երկրի պաշտպանունակության, ինքնիշխանության ու անկախության պահպանման հրամայականներում:
Ելնելով վերոհիշյալից, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը առաջարկում է.
վերանայել եկամտային հարկի համահարթ տարբերակը, սահմանելով միջազգայնորեն ընդունված պրոգրեսիվ եկամտային հարկահանություն,
անվերապահորեն կիրառել «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» Հայաստանի Հանարապետության 2004 թ. մարտի 16-ի օրենքի պահանջները և դրա դրույթներին համապատասխան հաշվարկված ամենամյա «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի» չափով սահմանել «չհարկվող շեմ».
ակցիզային հարկի տնտեսագիտական բովանդակությանը համահունչ ակցիզային հարկով հարկվող ապրանքատեսակների անվանացանկը լրացնել վնասակար սպառում ենթադրող և շքեղություն բնութագրող ապրանքատեսակներով,
բարձրացնել 40 մլն դրամից ավել անշարժ գույքի գույքահարկի դրույքաչափերը՝ սահմանելով շքեղության հարկին համահունչ դրույքաչափեր,
բարձրացնել բնօգտագործման հարկի և բնապահպանական վճարի դրույքաչափերը,
դադարեցնել Հարկային օրենսգրքում շարունակաբար և հաջորդաբար փոփոխություններ կատարելու պրակտիկան,
սահմանել հարկային քաղաքականության նպատակները թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված նոր իրավիճակում և ըստ այդմ մշակել նոր հարկային օրենսգիրք,
սույն առաջարկներով պայմանավորված փոփոխությունների կիրառումը նախատեսել 2020թ. հունվարի 1-ից»:
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:52 03.08.2025
Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվելOգոստոսի 3-ին, ժամը 02։55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լերմոնտովո գյուղի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի երկրորդ հարկում (մոտ 80 քմ)։ […] ...