17:33 14.11.2017
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) արձագանքել է Ազգային ժողովի դիմաց հավաքված առևտրականների բարձրացրած խնդրին, ըստ որի՝ հարկային կոշտ վարչարարություն է կիրառվում իրենց նկատմամբ:
«ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն, օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, բոլոր տնտեսվարողների նկատմամբ իրականացնում է համապատասխան ընթացակարգեր»,- տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ազգային ժողովում քառօրյայի մեկնարկին առևտրականների հարցը բարձրացրել են «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները: Ազգային ժողովի փոխնախագահ, «Ծառուկյան» դաշինքի անդամ Միքայել Մելքումյանը նշել է, որ իրենք 1000 մարդու ստորագրությամբ գրություն են ստացել տարբեր տոնավաճառների առևտրականներից, որոնք բողոքում են հարկային մարմինների աշխատանքից:
«Ես այս հարցով դիմել եմ վարչապետին և պետական եկամուտների կոմիտեի նախագահին: Պետական եկամուտների կոմիտեի նախագահից ստացել եմ գրություն հարկային կոշտ վարչարարության անթույլատրելիության վերաբերյալ, սակայն մենք տեսնում ենք, որ խնդիրները չեն կարգավորվում»,-ասել է նա:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս իր մտահոգությունն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն ևս անդրադարձել է հարցին ու նշել, որ ինքը ևս հանդիպել է հարկային մարմինների բողոքող առևտրականների հետ, ովքեր երկու շաբաթ առաջ հավաքվել էին Ազգային ժողովի մոտ: Լսել է նրանց խնդիրներն ու փոխանցել ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին:
«Դրանից հետո պարոն Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է բոլոր հարցերին, որ հնչեցրել էին մանր բիզնեսով զբաղվող առևտրականները: Ես կարծում եմ, որ եթե կա խնդիր, մենք պետք է քննարկենք այն: Դա իսկապես խնդիր է, սակայն ուռճացված, շոու դարձրած որևէ խնդրի քննարկումն անիմաստ է: Եթե կա խնդիր, պիտի քննարկենք, բայց շոու դարձնելն անթույլատրելի է»,- հավելել է ՀՀԿ-ական պատգամավորը:
20:14 01.05.2025
Բաղրամյան գյուղում թոնրատուն է այրվել20:14 01.05.2025
Բաղրամյան գյուղում թոնրատուն է այրվելՄայիսի 1-ին, ժամը 17:50-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան գյուղի Հակոբյան փողոցում այրվում է թոնրատուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։07-ին, մարվել՝ 18։26-ին: Այրվել են թոնրատունը (20 քմ), կենցաղային իրեր և հարակից խորդանոցի տանիքի փայտե […] ...
19:51 01.05.2025
Արթուր Սերոբյանի գեղեցիկ գոլը «Շերիֆի» կազմումՄոլդովայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում Տիրասպոլի «Շերիֆը» մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթել է «Զիմբրուին»։ Հյուրերի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը, որը 22-րդ րոպեին հեռվից գեղեցիկ հարվածով խփել է իր թիմի երկրորդ գոլը։ Կողմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 14-ին։ View this post on Instagram A post shared by FC […] ...
19:36 01.05.2025
Իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի տարածքում մեքենայի է հարվածելԻսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի Մայս ալ-Ջաբալ և Բլիդա գյուղերի միջև ընկած տարածքում հարվածել է մարդատար մեքենայի, ինչի հետևանքով զոհվել է երեք մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: «Անօդաչու թռչող սարքը կառավարվող հրթիռ է օգտագործել երկու բնակավայրի միջև ընկած մայրուղով երթևեկող բեռնատարին հարվածելու համար։ Հարվածից զոհվել է մեկ լիբանանցի և երկու սիրիացի։ Տրանսպորտային միջոցն ամբողջությամբ […] ...
19:17 01.05.2025
Ուոլցը հրաժարական է տվել Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից. Fox NewsՄայք Ուոլցը հրաժարական է տվել Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից, հայտնում է Fox News-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ X սոցիալական ցանցում Politico-ն գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆը ԱՄՆ առաջնորդի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում Մայք Ուոլցին փոխարինելու առաջատար թեկնածուն է: ...
19:10 01.05.2025
«Հայանտառ» ՊՈԱԿ-ն անտառածածկ տարածքներն աղբից մաքրելու ծավալուն միջոցառում է նախաձեռնել«Հայանտառ» ՊՈԱԿ-ն անտառածածկ տարածքներն աղբից մաքրելու ծավալուն միջոցառում է նախաձեռնել։ Միջոցառումն անցկացվելու է պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, նախաձեռնող քաղաքացիական խմբերի, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներգրավմամբ։ Մասնակիցներին տեղում կտրամադրվեն ձեռնոցներ, պարկեր ու բահեր։ Հավաքված աղբի տեղափոխումն աղբավայր ևս կապահովվի։ Հաշվի առնելով մաքրվող տարածքների՝ մայրուղուն կից գտնվելու հանգամանքը՝ մասնակիցների անվտանգությունը և տրանսպորտային միջոցների անխափան երթևեկությունը […] ...