Կառավարությունում չեն ընդունում, որ Երևանում ԴՏՏ-ի երկու գերեզմանոց կա. Միքայել Մանրիկյանն իրենց հաջորդ քայլի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Կառավարությունում չեն ընդունում, որ Երևանում ԴՏՏ-ի երկու գերեզմանոց կա. Միքայել Մանրիկյանն իրենց հաջորդ քայլի մասին

15:28 18.06.2019

SHANTNEWS.am-ը մի քանի անգամ է անդրադարձել Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ԴՏՏ-ի գերեզմանոցին՝ նաև արձանագրելով, որ գերեզմանոցի ցանկապատը պոկված է, և գողություն է կատարվում:

Հիշեցնենք, որ ավելի քան 1000 տոննա ԴՏՏ-ն թաղվել է ցորենի արգելանոցի դիմաց:

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի աշխատակիցներ են տարածք այցելել, հողի, ջրի փորձանմուշներ վերցրել: Վարակվա՞ծ է հողը ԴՏՏ-ով կամ այլ թունաքիմիկատով՝ լաբորատոր  փորձաքննությամբ են այս հարցի պատասխանը տալու, որը ևս ուշանում է:

Ավելի վաղ Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից SHANTNEWS.am-ին ասվել է, որ Էրեբունի վարչական շրջանի տարածքում թաղված ավելի քան 1000 տոննա ԴՏՏ-ի գերեզմանոցի խնդրով զբաղվելու համար հանձնաժողով ձևավորելու առաջարկ են արել:

«Համապատասխան դիմումները ներկայացված են եղել քաղաքապետին: Յուրաքանչյուր խմբակցությունից առաջարկվել է երեքական անդամ: Դրական պատասխանել են «Իմ քայլը»-ը դաշինքը, «Լույս» դաշինքը, սակայն, իրավաբանական վարչությունից մերժում է եղել մի պարզ պատճառով, որ նշված չի եղել, թե ժամանակավոր խումբը, հանձնախումբը ինչ ժամկետով է ստեղծվում: Բոլորս էլ գիտենք, որ ժամանակավոր  հանձնախումբը ստեղծվում է  ընդամենը երկու ամսով»,- ասել է Մանրիկյանը:

Ըստ Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի՝ իրենք հանդիպել են Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանի հետ, ով ասել է, որ կառավարությունում խումբ է ստեղծվել: Խոստում կա, որ վերջնական պարզաբանումներ կտրվեն մինչև հունիսի 24-ը: Ամեն դեպքում, ըստ Մանրիկյանի, խոսվում է միայն Նուբարաշենի գերեզմանոցի մասին:

«Հետագայում անպայման կլինեն բաց լսումներ, որը կկազմակերպի մեր խմբակցությունն այդ թեմայի շուրջ: Կհրավիրեն կառավարության հանձնախմբի անդամներին, որպեսզի զեկուցեն՝ մինչ այսօր ինչ աշխատանքներ են կատարվել, բայց, կարծես, տեղում դոփում են աշխատանքները: Կառավարության խումբը չի ընդունում, որ խոսքը տարբեր գերեզմանոցների մասին է: Եթե ընդուներ, բնապահպանության վարչության պետը տեղեկացված կլիներ, ինքը շատ զարմացավ, երբ մենք նշեցինք, որ երկու գերեզմանոց է, որովհետև պարոն Հակոբյանը այդ հանձնախմբի աշխատող է, որը ներկայացնում է Երևանի քաղաքապետարանը: Նաև երկրորդ դիմումը կներկայացնենք մեր հարգարժան գործընկերների համար` նշելով, որ խումբը ստեղծվում է երկու ամիս ժամկետով»,- հավելել է Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարը:

Ինչ վերաբերում է բաց լսումներին, ապա դա, Միքայել Մանրիկյանի խոսքերով, կկազմակերպվի հուլիսի սկզբին:  Տարածքում ապրող բնակիչներից բազմաթիվ բողոքներ են ստացել:

«Անձամբ այցելել ենք, զգացել տոքսիկ նյութերի առկայությունը թե´ գլխապտույտների, թե´ սրտխառնոցների, թե´ մաշկի ցանի արտահայտությամբ: Ես բժիշկ եմ և շատ լավ տիրապետում եմ դրան: Սա մեր ամենօրյա հսկողության տակ է, ուղղակի կա պայմանավորվածություն 10 օր սպասելու, մենք այդ 10 օրը սպասում ենք»,- ասել է Միքայել Մանրիկյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

12:11 03.08.2025

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

Ամերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

11:56 03.08.2025

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

11:42 03.08.2025

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

11:22 03.08.2025

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

11:08 03.08.2025

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:59 03.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP