15:54 18.06.2019
Հենրիխ Մխիթարյանն արդեն պաշտոնապես լքեց ցանկալի փեսացուների շարքը: Սովորաբար այսպես են ասում հայտնիների ամուսնությունից հետո:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ընտրյալը Բեթթի Վարդանյանն է: Նրա մասին համացանցում այնքան էլ շատ տեղեկություն չկա: Միայն հայտնի է, որ գործարար Միքայել Վարդանյանի դուստրն է, ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի ֆակուլտետը:
Սուրբ Ղազար կղզում պսակադրության արարողությունից հետո Հենրիխը սոցիալական ցանցերի իր էջերում լուսանկար է հրապարակել և կից ռոմանտիկ գրառում է կատարել:
«Ամուսնացի´ր ինձ հետ և մնա ինձ հետ հավերժ»,- գրել է Հենրիխը:
https://www.facebook.com/HenrikhMkh/photos/a.607683775958996/2380027928724563/?type=3&theater
Մխիթարյանի հարսանիքն արժեցել է 150-200 հազար եվրո: Նման տեղեկություն է հաղորդում armlink անունով ինստագրամյան էջը:
Այնուհետև հարսանեկան այլ լուսանկարներ և մանրամասներ տարածվեցին համացանցում: Չուշացավ նաև բրիտանական հայտնի Daily Mail և The Sun պարբերականների անդրադարձը: Նրանց լուսանկարիչները նորապսակներին «որսացել էին» Վենետիկում նավակով զբոսնելիս:
Հարսանեկան արարողությանը երգել են լեգենդար Ալ Բանոն և Ռոմինա Փաուերը: Հենրիխն ու Բեթթին պարել են Felicita երգի հնչյունների ներքո, նաև ձայնակցել Ալ Bանոյին Volare երգի ժամանակ:
Էլ ինչ հայկական հարսանիք առանց հայկական երգ երաժշտության:
Հատկանշական է, որ վերջին մեկ շաբաթը «Արսենալի» ֆուտբոլիստների համար կարծես հարսանեկան արարողությունների կազմակերպման և անցկացման արձակուրդ լիներ: Օրեր առաջ տեղի էին ունեցել նաև «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի ու պաշտպան Սեադ Կոլաշինացի հարսանեկան արարողությունները:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...