19:31 14.11.2017
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նոյեմբերի 14-ին հանդիպել է Ասիական զարգացման բանկի մասնավոր հատվածի գործառնական վարչության տնօրենի տեղակալ Քրիստոֆեր Թիենին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալը։ Քննարկվել են էներգետիկայի բնագավառում բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերը և հետագա համագործակցության հնարավորությունները։ Այս մասին տեղեկանում ենք տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Մանուկյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ԱԶԲ-ի հետ համագործակցությանը։ Ի դեմս բանկի, ունենք ոչ միայն լավ գործընկեր, այլև լավ խորհրդատու։ ԱԶԲ-ի հետ էներգետիկ ոլորտում իրականացվում են համագործակցության տարբեր ծրագրեր։ Ակնկալվում է, որ դրանք կշարունակվեն նաև առաջիկայում։
Ներկայացնելով համակարգում նախատեսվող ծրագրերը՝ նախարարը կարևորվել է բանկի օժանդակությունը ինչպես «Բարձրավոլտ էլկտրական ցանցեր» ընկերության կառավարման արդյունավետության բարձրացման, տեխնիկական վերազինման, այնպես էլ էներգետիկ այլ ծրագրերի իրականացման գործում։
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Քրիստոֆեր Թիեն հայտնել է Ասիական զարգացման բանկի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի տնտեսության և էներգետիկայի ոլորտի զարգացման ծրագրերին։ Նա նշել է նաև, որ բանկը հետաքրքրված է ներկայացված ծրագրերով և պատրաստ է դիտարկել ԱԶԲ-ի մասնակցության հնարավորությունները։
18:30 01.05.2025
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունելՎալենսիայում ընթացող Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով զեկուցող Միրիամ Լեքսմանը իր ելույթում նշել է, որ ԵԺԿ-ն ցանկանում է հաստատակամորեն աջակցել Հայաստանին ու կանգնել Հայաստանի կողքին՝ իր աշխարհաքաղաքական պայմանների և ուղղվածության պատմական շրջադարձի ժամանակ։ «Մենք ցանկանում ենք աջակցել հայ ժողովրդի ցանկությանը՝ ամրապնդելու օրենքի գերակայությունը և ժողովրդավարությունը […] ...
18:20 01.05.2025
Այն, ինչ անում է Յամալը, նորմալ չէ․ Թիերի ԱնրիՖրանսիայի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» լեգենդար ֆուտբոլիստ Թիերի Անրին տպավորված է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի խաղով: «Այն, ինչ տեսա Յամալի կատարմամբ, նորմալ չէ: Նորմալ չէ, երբ այդպիսի բաներ ես անում 17 տարեկանում: Նրա հանգստությունը, խաղադաշտը տեսնելը և պրեսինգն ապշեցնում են: Ֆուտբոլը միշտ զարմացնում է. երբ մտածում ես, թե ոչ մեկը չի կարող Մեսսիից ու Ռոնալդուից […] ...
18:11 01.05.2025
Մայիսի 1-ը Հայաստանում. տո՞ն, արձակո՞ւրդ, թե՞ հիշեցում իրավունքների մասինԱշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան կազմակերպել էր «Արժանապատիվ աշխատանք» խորագրով երթ: Երթը մեկնարկել է մայրաքաղաքի Աբովյան պուրակից և հասել մինչև Հանրապետության հրապարակ: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
17:54 01.05.2025
Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունները շարունակվում են. Մայք ՈւոլցՈւկրաինական կարգավորման շուրջ ԱՄՆ-Ռուսաստան բանակցային գործընթացն առաջընթաց է ապրում, Վաշինգտոնը կարծում է, որ համաձայնությունը դեռ հնարավոր է։ Այս մասին Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Գործընթացը առաջ է գնում: Երբեմն այն արտահայտվում է վերելքներով և վայրէջքներով»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ վարչակազմը վերանայում է […] ...
17:44 01.05.2025
Մայիսի 3-ին նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը կարող է չկայանալ. AxiosՄայիսի 3-ին Հռոմում նախատեսված Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ամերիկա-իրանական խորհրդակցությունների հերթական փուլը կարող է հետաձգվել։ Այս մասին հայտնում է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։ «ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը, որը պետք է կայանար այս շաբաթ օրը՝ Հռոմում, հավանաբար կհետաձգվի մինչև հաջորդ շաբաթ», – գրել է Ռավիդը X-ում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: ...