18:00 19.06.2019
ՀՀ ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ արտահերթ ելույթ ունեցավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Հարությունյանը նշեց, որ կառավարության պատասխանատվությունը ստանձնել են նախորդ տարվա կեսից և գործել արդեն ընդունված բյուջեի սահմաններում:
«Բայց այդ պայմաններում էլ մի քանի կարևոր քայլ ենք արել: Նախ` սկսել ենք բյուջեն մաքրելուց, որովհետև կային շատ ոչ արդարացի և, երբեմն, կրթության և գիտության նախարարության կողմից հավանության չառաջացած ծրագրեր ու նախագծեր, որոնք խցկվել էին կրթության բյուջեի մեջ տարբեր գերատեսչությունների ու ազդեցիկ մարդկանց զանգերով: Փոխարենը մենք սկսեցինք իրականացնել մեր կառավարության ծրագրին համապատասխան ծրագրեր»,- ասաց նա:
Արայիկ Հարությունյանը նաև քննադատական խոսք ուղղեց իրենց` նշելով, որ նախորդ կառավարությունից եկած արատավոր երևույթներ կան, որոնցից իրենք էլ չեն վերացրել՝ մասնավորապես քանակական ու որակական ցուցանիշների անհամապատասխանությունը:
«Դրա պատճառներից մեկը ոլորտում որակյալ մասնագետների պակասն է: Բայց խնդիրը տարեցտարի փորձում ենք լուծել ու այս տարի արդեն կան բարեփոխումներ: Նաև սկսել ենք շատ ծրագրեր անցկացնել մրցութային սկզբունքով, ինչը թույլ է տալիս, որ ոլորտը շնչի, նոր խաղացողներ հայտնվեն, մրցակցություն առաջանա: Իսկ մրցակցության արդյունքում նաև որակն է ապահովվում»:
Հարությունյանի խոսքերով` այդ մրցույթներին, սակայն, դեռ քիչ մարդիկ են մասնակցում՝ չհավատալով, որ հավանական է նաև իրենց հաղթանակը: Արայիկ Հարությունյանը խոսեց նաև նախարարության բյուջեից` նշելով, որ 2019-ին կունենան աճ:
«Մոտ 10 տոկոսով ավելացրել ենք կրթության բյուջեն: Անցած տարվա 2.12 տոկոսը այս տարի կավելանա հիմնականում կապիտալ ծախսերի շնորհիվ, բայց նաև աշխատավարձերի բարձրացում կլինի սեպտեմբերից: Բուհերի արդյունավետ կառավարման արդյունքում անցած տարվանից բարձրացվել է նաև դասախոսների աշխատավարձը՝ ոչ բոլորինը»:
Արայիկ Հարությունյանը շեշտեց, որ ներառական կրթությունը նախարարության ամենագլխավոր առաջնահերթություններից մեկն է: Նա նաև ընդգծեց, որ ներառական կրթությունը առաջին հերթին պետք է ոչ նրանց համար, ովքեր կարիք ունեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, այլ բոլորի համար: Նախարարը վստահ է, որ արդյունքում կլինի այլ որակի հասարակություն: Նախարարը ներկայացրեց նաև քանակական տվյալներ:
«Շահագործման ենք հանձնել 5 ավագ դպրոց միանգամայն նոր, վերակառուցված, ժամանակակից պայմաններին համապատասխան: Այս տարի արդեն սկսել ենք 7 ավագ դպրոցների հիմնանորոգում: Մի քանի տասնյակ դպրոցներ էլ են ներգրավվելու դպրոցաշինական ծրագրին: Սա քիչ է: Բյուջեում լրացուցիչ միջոցներ հայտնվելուն զուգընթաց մենք այս ծրագրերը ավելացնում ենք»:
Նախարարն առանձնացրեց նաև դպրոցներում կատարված ծրագրային ու բովանդակային փոփոխությունները: Շուտով լինելու է նաև առաջին ինտերակտիվ դասագիրքը: Արայիկ Հարությունյանը խոսեց նաև դպրոցների ապաքաղաքականացված կառույցներ դառնալու մասին` դա համարելով կարևորագույն ձեռքբերում:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...