12:01 20.06.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը խորհրդարանում 2018թ. բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ հայտնեց՝ ելույթ ունենալու ցանկություն չուներ, բայց իրեն ստիպեցին ելույթ ունենալ:
Նա սկսեց վարչապետին ուղղված իր հարցի նախապատմությունից, ընդգծեց՝ վարչապետն ասում է, որ չի հիշում՝ ընդդիմության համար նախկինում լծակներ է պահանջել, ապա մեջբերեց վարչապետի՝ նախկինում արված ելույթներից, որոնք հակառակն են ապացուցում:
«Ես Ձեզ հարց եմ տալիս նախորդ հարցուպատասխանին, պարզ հարց՝ հնարավո”ր է, որ ՏՄՊՊՀ-ում ու ՀԾԿՀ-ում մասնակցություն ունենանք, ասում եք՝ հետաքրքիր հարց է, լավ հարց է, քննարկենք, սա մի ընդունեք որպես այլևս փաստ, բայց այս ուղղությամբ քննարկումներ կանենք, ես համաձայնում եմ՝ մտածելով, որ վարչապետն իրավունք ունի առաջադրել ՀԾԿՀ 5 և ՏՄՊՊՀ 7 անդամին, հետևաբար պետք է օրենսդրական փոփոխությամբ հանդես գամ, իրավունք ձեռք բերենք, կարողանանք առաջադրել թեկնածու»,- նշեց պատգամավորը:
Բագրատյանն ասաց՝ ինքը նախաձեռնում է օրենքի փոփոխություն, փոխվարչապետի մոտ քննարկում են այդ հարցը, մայիսի 2-ին բերում է նախագիծը, պարզվում է՝ մեկ շաբաթ անց ԱԺ նախագահը նույն նախագիծը՝ որոշ փոփոխություններով, ներկայացրել է Կառավարություն:
«Երբ ես հանձնաժողովին ասում եմ՝ պիտի քննարկեք մեր առաջարկը կամ պարոն Ավինյանն առաջարկել է համատեղ քննարկեն: Իրենք համարում են, որ այլևս իշխանություն են, ո՞ւմ հետ քննարկեն: «Ո՞վ եք դուք, որ Ձեզ հետ բան քննարկենք». կոնտեքստը սա է, սա վիրավորական է: Իմ հարցը մերժվել է: Ես պատրաստ եմ զիջել ցանկացած հարց, բայց հասկանում եմ՝ էթիկան պահանջում է, որ պարոն Արարատ Միրզոյանն ինձ հրավիրի, ասի՝ մենք նպատակահարմար ենք գտնում այս ձևով անել: Վստահեցնում եմ՝ ես 24 ժամ կաշխատեի, որ նախագիծն ավելի լավը կլիներ, բայց սա արհամարհանք եմ համարում: Այսինքն՝ եթե այդ խողովակով է գնում, որ Արարատ Միրզոյանով պիտի անցնի, կարող է ցանկացած նախագիծ անուն-ազգանունը փոխի, ինքը ներկայացնի»,- ասաց նա:
18:15 15.06.2025
Եթե ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի․ Իրանի նախագահԻրանն ավելի ջախջախիչ պատասխան կտա, եթե Իսրայելը շարունակի հարձակվել Իսլամական Հանրապետության տարածքի վրա, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ «Մենք պատերազմը չենք սկսել, բայց մենք ուժով ենք պատասխանել։ Եթե Իսրայելի ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի։ Յուրաքանչյուր երկիր, որը իսկապես ցանկանում է խաղաղություն, անվտանգություն և […] ...
18:06 15.06.2025
Իրանը հրթիռային նոր հարձակում է իրականացրել Իսրայելի վրաԻրանի զինված ուժերը հրթիռային հարձակումների նոր ալիք են սկսել Իսրայելի տարածքի վրա, հաղորդում է Իրանի պետական IRIB հեռուստաալիքը։ «Իրանը հրթիռային գործողությունների նոր ալիք է սկսել Իսրայելի դեմ՝ «Ճշմարիտ խոստում 3»-ը։ Իրանական հրթիռները հարվածել են Թել Ավիվին, Հայֆային և Աշկելոնին», – ասվում է հաղորդագրության մեջ։ ...
17:43 15.06.2025
Ինչ վնասներ է հասցրել ուժեղ պտտահողմն Արթիկ համայնքումՇարունակելով տեղում ծանոթանալ հունիսի 14-ի ուժեղ պտտահողմի պատճառած նախնական վնասներին` այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյայի, աշխատակազմի քարտուղար Արա Սուքիասյանի և համայնքի ղեկավարի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի անդամների հետ շրջայցեր է կատարել պտտահողմից Արթիկ համայնքի առավել շատ տուժած Անուշավան, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք և Հոռոմ գյուղեր։ Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ […] ...
17:20 15.06.2025
Հունաստանում ուղղաթիռ է ընկել ծովըՀունաստանի Վուլիագմեն կոչվող հանգստավայրում ուղղաթիռ է կործանվել ու ընկել ծովը։ Ուղղաթիռում եղել է հինգ մարդ, բոլորը կենդանի են, հաղորդում է հունական Skai հեռուստաալիքը: Ուղղաթիռը վթարի է ենթարկվել ափից ոչ հեռու։ Անմիջապես սկսվել է փրկարարական գործողություն, որի ընթացքում օգտագործվել են փչովի նավակներ։ Շտապօգնության ծառայության տվյալներով՝ չորս մարդ ստացել է թեթև վնասվածքներ և կապտուկներ։ Ուղղաթիռը կործանվել է […] ...
16:56 15.06.2025
Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ հարվածները կշարունակվենԻսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը գերմանացի գործընկեր Յոհան Վադեֆուլի հետ զրույցում հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի հարվածել Իրանին: Միևնույն ժամանակ, նա մեղադրել է Թեհրանին միջազգային իրավունքը խախտելու մեջ և շնորհակալություն է հայտնել իր զրուցակցին «Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին» աջակցելու համար: «Զրույցի ընթացքում նախարար Սաարը շեշտեց, որ Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունը Իրանում կշարունակվի և դեռևս ունի […] ...
16:35 15.06.2025
Մենք պատերազմ չէինք ուզում, զբաղված էինք միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտությամբ․ ԱրաղչիԹեհրանը չի ցանկանում, որ Իսրայելի հետ հակամարտությունը ընդլայնվի և տարածվի Մերձավոր Արևելքի այլ երկրներում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մենք չենք ուզում, որ պատերազմը ընդլայնվի, եթե, իհարկե, նրանք մեզ չպարտադրեն նման պայմաններ: Մենք չենք ուզում, որ այս պատերազմը տարածվի այլ երկրներում և տարածաշրջանում: Մենք ընդհանրապես չէինք ուզում այս պատերազմը: Մենք զբաղված էինք միջուկային ծրագրի […] ...