13:53 20.06.2019
Դատաիրավական համակարգը պետք է արմատական բարեփոխումների ենթարկվի: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց՝ այս բարեփոխումների մասին խոսելիս՝ քննադատողները հարց են ուղղում՝ բա կառավարությունը մի տարի է՝ բա ի՞նչ էր մտածում, որ չէր անում այդ փոփոխությունները:
«Հիմա թերևս ժամանակն է այդ մասին խոսել ավելի բաց և անկեղծ: Այն, որ ՀՀ-ում դատաիրավական համակարգը պետք է խորքային, արմատական, ռադիկալ բարեփոխումների ենթարկվի, սա նորություն չէ, սա գիտենք երկար տարիներ: Ինձ համար միանշանակ է եղել, որ ՀՀ-ում իրապես անկախ դատական համակարգ չենք կարող ունենալ առանց, այն ինչ կասեմ, շատերի համար կարող է հաճելի չլինել … դատավորների աշխատավարձը 5-6 անգամ բարձրացնելու»,- ասաց նա:
Փաշինյանը հայտնեց՝ անցյալ տարի ՀՀ-ում թերևս առաջին անգամ դիտարկվել է երևույթ, երբ դատավորների թափուր տեղերի համար հայտարարված մրցույթներին տեղի է ունեցել երևույթ, որ հայտնի է «նեդաբոր» անունով, այսինքն՝ եղել են թափուր տեղեր, բայց չեն եղել հավակնորդներ: Պատճառը, ըստ վարչապետի, պարզ է՝ նրանք գիտեն, որ կաշառք պիտի չվերցնեն, հակառակ դեպքում մեծ հավանականությամբ կձերբակալվեն, բիզնեսով պետք է չզբաղվեն, քանի որ մեծ հավանականությամբ հակակոռուպցիոն մեխանիզմները կբացահայտեն դա ու կպատժեն, գիտեն, որ կստանան 400-600 հազ դրամ աշխատավարձ, ու որոշ դեպքերում մարդկանց պետք է դատապարտեն ցմահ ազատազրկման և այլն:
«Այս պայմաններում ո՞վ կուզի Հայաստանում լինել դատավոր: Դուք ձեզ հարց տվեք՝ ինքներդ կուզե՞ք այս պայմաններում լինել դատավոր: Ինչո՞վ է սա կարևոր. երբ ասում ենք «դատավորի աշխատավարձ», սկսում են հիշել հանրահայտ կոռումպացված դատավորների: Նրանց մասին չէ խոսքը, ենթադրենք՝ ինչ-ինչ կարգապահական գործողություններով նրանց տեղերն ազատվեցին, ո՞վ է գալու նրանց փոխարեն: Մեզ անհրաժեշտ է, որ տեղեր զբաղեցնեն բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող, սկզբունքային, ողնաշար ունեցող, տեսալական, հավատ ունեցող, իրավունքին հավատացող մարդիկ: Նրանք այսօր մասնավոր սեկտորում իրավաբանական խորհրդատվության համար ստանում են ամիսը 2,5-3 մլն դրամ աշխատավարձ, նույնիսկ շատ: Այս մարդկանց մենք ո՞նց հրավիրենք, խնդրենք, որ գան, դառնան դատավոր»,- հարց ուղղեց վարչապետը:
Կառավարության ղեկավարը համոզմունք հայտնեց, որ առանց այսպիսի խնդրի լուծման չենք կարող իրապես անկախ դատական համակարգ ունենալ:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...