23:59 20.06.2019
Այսօր Գյումրու ավագանին արտահերթ նիստ է հրավիրել՝ օրակարգում նախապես ունենալով 2 հարց՝ կադրային փոփոխության անդրադարձով: Հետո օրակարգը դարձավ 5 հարցից բաղկացած: Հրատապ ու առավոտյան օրակարգ ընդգրկած հարցերն էլ առաջնահերթ քննարկվեցին, որոնց նախագծերը ավագանին, ինչպես միշտ, ընդունեց միաձայն:
Արտահերթ նիստ հրավիրելու բուն պատճառը քաղաքապետի տեղակալի թեկնածուի հարցի քննարկումն էր: Փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանի հրաժարականից հետո անմիջապես շրջանառվեց թեկնածուի անունը:
Քաղաքապետարանի կրթության բաժնի պետ Հայկ Սուլթանյանը միակն հավակնորդն էր։ Հենց նրա նշանակման հարցն էլ ավագանին քննարկեց: Իսկ քվեարկությունից առաջ նախ տեղի ունեցավ հարցուպատասխան։
«Ինչ պետք է ձեզ էս չարչարանքի մեջ մտնելը, բացատրեք էլի»,- թեկնածուին հարց է ուղղել ավագանու «Գալա» խմբակցության անդամ Լևոն Բարսեղյանը:
«Էստեղ աշխատելն ավելի շատ պարտասխանատվություն է, քան թե այլ բան, եթե դուք նայեք աշխատավարձի տեսակետից էլ էական տարբերություն չկա, ավելի շատ մեծ բեռ է և, եթե քաղաքապետը ներկայացրել է, գտել է, քննարկել է, որ ես օգտակար կարող եմ լինել, ուրեմն ես չեմ կարող հրաժարվել»,- պատասխանել է փոխքաղաքապետի թեկնածու Հայկ Սուլթանյանը:
Հարցուպատասխանն այսքանով ավարտվեց, նույնքան արագ էլ տեղի ունեցավ քվեարկությունը: Միաձայն ավագանին հաստատեց Հայկ Սուլթանյանին նոր պաշտոոնում, իսկ քաղաքապետարանի կրթության բաժնի պետի պաշտոնը մնաց թափուր:
Թե ով կնշանակվի ժամանակավոր պաշտոնակատար, Հայկ Սուլթանյանը չի հստակեցրել, փոխանցել է, որ կհայտարարվի մրցույթ: Հետո անցել են հապճեպ օրակարգ ընդգրկված հարցերի քննարկմանը: Ներկայացվել է նախագիծ, որով չեղարկվում էր «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության հետ կնքած պայմանագիրը:Ժամացույցի գործարան կառուցելու նպատակով շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշին էր հատկացվել նախկին ռադիոգործարանի հանրակացարանային մասնաշենքերից մեկը: Հիմա նույն հասցեի արդեն երկու մասնաշենքերն այլ նշանակության օգտագործելու համար նախատեսվում է տրամադրել «Հայաստան» Համահայկական հիմնադրամին, երկու մասնաշենքերում էլ կկառուցվեն բնակարաններ:
Համահայկական հիմնադրամի Գյումրիում առաջնահերթ ծրագերից է սոցիալական բնակարանների կառուցումը: Նախագիծն ընդունվեց: Հաջորդ երկար քննարկվող հարցը դարձավ հաստատված մի ծրագիր, որով մոտ 250 միլիոն դրամ դրամաշնորհային գումարով նախատեսված էր նոր 39 ավտոբուս ներկրել Գյումրի:
Այսօր ավագանին որոշեց հրաժարվել ավտոբուսներից, փոխարենը թարմացնել կոմունալ տնտեսության ավտոպարկը: Մինչդեռ քաղաքապետարանը նշում էր, որ հունիսից տրանսպորտային պարկը թարմացվելու է: Իսկ արդյո՞ք եղել է համապատասխան կարիքների հստակ ուսումնասիրություն:
«Էն, որ մեքենաների կարիք կա, հասկանալի է, քաղաքապետարանն ու կոմունալ բաժինը լավ գիտեն, բայց թե քանի մեքենա պիտի լինեն,քանի մեքենա լինի, որ լավ լինի, էս ամենը հարկավոր է նախապես պատշաճ ուսումնասիրել, դա ծախս է, ջանք և ժամանակ է պահանջում»,- հանդիմանեց Լևոն Բարսեղյանը:
«Մենք մտածեցինք, որ եթե բերենք հիմա կիսատ կմնա այս ամենը, դժգոհություններն ավելի կշատանան և որոշեցինք նույն ձևի յոլա գնալ և առաջարկել ենք էն տրանսպորտային միջոցները և այն կարևոր կոմունալ ծառայության համար համապատասխան գործիքները, որոնք հնարավորություն կտան ուղղակի վերջնականորեն ունենալ այդ բազան»,- պատասխանել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Երկու ձեռնպահով ավագանին այս նախագիծն էլ հաստատեց: Օրակարգի հարցերը սպառելուց հետո ավագանու անդամներին տեղեկացրին կառավարության մերժած սուբվենցիոն ծրագրի մասին, ըստ որի, քաղաաքապետարանն առաջարկ էր ներկայացրել Գյումրու Մադոյան փողոցը կառուցապատել տուֆ քարով, ինչը կառավարության հավանությանը չէր արժանացել:
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...