12:38 15.11.2017
«Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորման համար Հայաստանի և Համաշխարհային բանկի ստորագրած 2 միլիոն ԱՄՆ դոլարի վարկի շնորհիվ ջրային ծառայության մատուցման բարելավումից ուղղակիորեն կշահեն Հայաստանի 630-ից ավելի ֆերմերներ: Ինչպես հայտնում են ՀԲ գրասենյակից, Ֆինանսավորումը նպատակաուղղված է ծախսարդյունավետ և կայուն ոռոգման ապահովման իր ջանքերում կառավարությանը հետագա աջակցության ցուցաբերմանը՝ էներգիայի օգտագործման կրճատմամբ և ջրամատակարարման ժամանակի բարելավմամբ: Լրացուցիչ ներդրումները կներառեն ներտնտեսային համակարգի կառուցումը Բաղրամյան-Նորակերտի նախատեսված ինքնահոս համակարգի համալրման համար, քանի որ գործող ներտնտեսային համակարգն ի վիճակի չէ հուսալիորեն ոռոգման ջուրն ուղղակիորեն հասցնել գյուղացիների հողատարածքներ: Բաղրամյան-Նորակերտ ինքնահոս համակարգն ընդգրկում է մոտավորապես 5 կմ երկարությամբ սնուցող ջրանցքի շինարարություն, որը ջուրն ստանալու է Տկահան ջրանցքից (սկզբնաղբյուրը Սևանա լիճն է), և որը վերակառուցված ինքնահոս համակարգով ջուրը կհասցնի շուրջ 573 հա գյուղատնտեսական հողատարածքների՝ 635 ֆերմերների օգնելով իրենց խաղողի և պտղատու այգիների մշակման հարցում:
Ծրագրի մյուս ձեռքբերումը Մեղրիի ինքնահոս համակարգի երեք լոտերի շինարարության ավարտն է: Գեղարդալճի ինքնահոս համակարգի շինարարությունը, ինչպես նաև Քաղցրաշենի ինքնահոս համակարգի երկու լոտերի աշխատանքներն իրականացման ընթացքում են: Ընդ որում այդ երկուսն էլ փոփոխվեել են՝ Գողթ և Գառնի համայնքների բնակիչների մտահոգությունները փարատելու համար: Ակնկալվող վերջնարդյունքներից է տարեկան շուրջ 36.4 միլիոն կիլովատ ժամ (կՎժ) էլեկտրաէներգիայի տնտեսումը, որը համարժեք է Հայաստանի ոռոգման ընդհանուր կարիքների շուրջ 30 տոկոսին: Ավարտվել է նաև ընտրված հեռացնող ջրանցքների վերականգնումը՝ ջրի կորուստը տարեկան շուրջ 23 միլիոն խորանարդ մետրով կրճատելու միջոցով՝ հանգեցնելով ջրթող ջրանցքների ջրի տեղափոխման արդյունավետության բարձրացման: «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորումը՝ 2 միլիոն ԱՄՆ դոլար գումարով, փոփոխական սփրեդով ՎԶՄԲ (Վերակառուցման զարգացման միջազգային բանկ) վարկ է, որն ունի 14.5 տարվա արտոնյալ և 25 տարվա մարման ժամկետ: 1992 թ. Համաշխարհային բանկին և 1993 թ. ՄԶԸ-ին (Միջազգային զարգացման ընկերակցություն) անդամակցելուց ի վեր՝ Հայաստանի նկատմամբ ՄԶԸ և ՎԶՄԲ ընդհանուր հանձնառություններն կազմել են 2.3 միլիարդ ԱՄՆ դոլար:
18:20 01.05.2025
Այն, ինչ անում է Յամալը, նորմալ չէ․ Թիերի ԱնրիՖրանսիայի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» լեգենդար ֆուտբոլիստ Թիերի Անրին տպավորված է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի խաղով: «Այն, ինչ տեսա Յամալի կատարմամբ, նորմալ չէ: Նորմալ չէ, երբ այդպիսի բաներ ես անում 17 տարեկանում: Նրա հանգստությունը, խաղադաշտը տեսնելը և պրեսինգն ապշեցնում են: Ֆուտբոլը միշտ զարմացնում է. երբ մտածում ես, թե ոչ մեկը չի կարող Մեսսիից ու Ռոնալդուից […] ...
18:11 01.05.2025
Մայիսի 1-ը Հայաստանում. տո՞ն, արձակո՞ւրդ, թե՞ հիշեցում իրավունքների մասինԱշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան կազմակերպել էր «Արժանապատիվ աշխատանք» խորագրով երթ: Երթը մեկնարկել է մայրաքաղաքի Աբովյան պուրակից և հասել մինչև Հանրապետության հրապարակ: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
17:54 01.05.2025
Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունները շարունակվում են. Մայք ՈւոլցՈւկրաինական կարգավորման շուրջ ԱՄՆ-Ռուսաստան բանակցային գործընթացն առաջընթաց է ապրում, Վաշինգտոնը կարծում է, որ համաձայնությունը դեռ հնարավոր է։ Այս մասին Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Գործընթացը առաջ է գնում: Երբեմն այն արտահայտվում է վերելքներով և վայրէջքներով»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ վարչակազմը վերանայում է […] ...
17:44 01.05.2025
Մայիսի 3-ին նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը կարող է չկայանալ. AxiosՄայիսի 3-ին Հռոմում նախատեսված Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ամերիկա-իրանական խորհրդակցությունների հերթական փուլը կարող է հետաձգվել։ Այս մասին հայտնում է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։ «ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը, որը պետք է կայանար այս շաբաթ օրը՝ Հռոմում, հավանաբար կհետաձգվի մինչև հաջորդ շաբաթ», – գրել է Ռավիդը X-ում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: ...
17:33 01.05.2025
ՌԴ դեսպանն աշխատանքային այցով եղել է Լոռու մարզումՀայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ալեքսեյ Տիտովի և «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ներկայացուցիչների ուղեկցությամբ, աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ։ Ինչպես հայտնում են դեսպանատնից, Վանաձորում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և ՌԴ դեսպանի միջև քննարկվել են Ռուսաստանի Դաշնության տարբեր սուբյեկտների հետ մարզի միջև տնտեսական համագործակցության խորացման հարցեր։ Քննարկման առանցքում […] ...