17:11 24.06.2019
Կայացել է ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի հերթական նիստը, որին տեղեկացրել են, որ 2019 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում ավելացել են հօգուտ հարկ վճարողի կայացված որոշումները: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի հերթական նիստում հանձնաժողովը քննության է առել հարկ վճարողների ներկայացրած բողոքները, որոնք վերաբերում են հարկային կամ մաքսային ծառայողների գործողությունների կամ անգործության հետևանքով, իրենց կարծիքով, ոչ արդարացի որոշումների կայացմանը: Ըստ կարգի, նիստում նախ լսում են տնտեսվարողներին, նրանց հիմնավորումներն ու փաստարկները, ապա փորձում մանրամասն հարցերի միջոցով ամբողջացնել իրական պատկերը, ինչից հետո հանձնաժողովը որոշում է կայացնում:
Հարկ վճարողների դիմում-բողոքները հիմնականում վերաբերում են ՀԴՄ-ի շահագործման կանոնների խախտումների վերաբերյալ ակտերը, չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին որոշումներն անվավեր ճանաչելուն: Հանձնաժողովում արձանագրել են, որ ընդհանուր առմամբ, 2019 թվականին զգալի ավելացել է բողոքների քանակը, ինչը ՊԵԿ-ի հանդեպ տնտեսվարողների վստահության մասին է խոսում: Ըստ այդմ, ավելացել են հօգուտ հարկ վճարողի կայացված որոշումները: Հունվար-մայիս ամիսների ընթացքում հանձնաժողովը քննության է առել մոտ 760 դիմում, այնինչ, անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է ընդամենը 272: 2019-ին մերժվել է հարկ վճարողների բողոքների ընդամենը 35 տոկոսը, իսկ 65 տոկոսն ամբողջությամբ կամ մասնակի բավարարվել կամ կարճվել է:
Հիշեցնենք, որ ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի նիստերը դռնբաց են: Դիմում-բողոք ներկայացրած անձի համաձայնությամբ, նիստերին կարող է մասնակցել, ինչպես նաև նիստերը ձայնագրել կամ տեսագրել ցանկացած անձ, այդ թվում` ԶԼՄ և հասարակական կազմակերպության ներկայացուցիչ:
13:23 12.07.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հուլիսի 12-ի ցերեկը, 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-ին և 17-ին կեսօրից հետո, 16-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 12-15-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և […] ...
13:12 12.07.2025
Սյունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա 1 զոհ, 1 տուժածԱյսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Կապան քաղաքի Բաղաբերդի 1 հասցեին հարակից տարածքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 46-ամյա Արման Մ.-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի և 59-ամյա Անդրանիկ Վ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Նիվա»-ի վարորդը քաղաքացիների օգությամբ դուրս է […] ...
13:00 12.07.2025
Ինձ համար Լեո Մեսսին է լավագույնը պատմության մեջ․ ՅամալԻսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը նշել է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստին։ «Ինձ համար Լեո Մեսսին է լավագույնը պատմության մեջ։ Ես հավանում էի նրա բոլոր գործողությունները խաղադաշտում, նրա խաղի բոլոր բաղադրիչները։ Իսկապես, շատ գրավիչ էր նրա խաղը»,- Յամալի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։ Հուլիսի 13-ին Յամալը կդառնա 18 […] ...
12:43 12.07.2025
Էրեբունու համայնքային ոստիկանները Ջրաշեն-Ջրվեժ ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերելԲնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 8-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արցախյան առաջին պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողել է Ջրաշեն տանող ճանապարհին՝ ցուցանակի տակ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Ջրաշեն-Ջրվեժ […] ...
12:30 12.07.2025
«Զվարթնոց»-ի համայնքային ոստիկանները ձերբակալել են Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողի, խափանման միջոցը՝ կալանքՀուլիսի 9-ին` ժամը 10.20-ին, չվերթի ժամանումից հետո, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ձերբակալել են 20-ամյա օտարերկրյա քաղաքացու: Անցած տարվա օգոստոսից նա հետախուզվում էր Ղրղզստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից` թմրամիջոցների տարածման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...
12:25 12.07.2025
Ռուսական անօդաչու թռչող սարքը Լվովում հարվածել է բնակելի շենքին․ քաղաքապետԼվովը հուլիսի 12-ի գիշերը ենթարկվել է զանգվածային անօդաչու թռչող սարքերի հարձակման: Գրանցվել են հրդեհներ և ավերածություններ: Այս մասին հաղորդում է RBC-Ukraine- ն ՝ հղում անելով Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովիին և Լվովի մարզային պետական վարչակազմի նախագահ Մաքսիմ Կոզիցկիին։ Այսօր՝ հուլիսի 12-ին, Լվովի Մետրոպոլիտեն Անդրեյ փողոցում ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարվածել է երկհարկանի բնակելի շենքին։ Հարձակման […] ...