09:11 26.06.2019
Հուլիսի 14-27-ը Երևանում կայանալիք Մ-19 Եվրո-2019 առաջնությանը նախապատրաստվող Հայաստանի Մ-19 հավաքականը սկսում է իր վերջին մարզահավաքը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Ավանի ակադեմիայում ֆուտբոլիստները կհավաքվեն հունիսի 26-ից հուլիսի 12-ը։ Ստուգողական վերջին 2 խաղերը կկայանան հուլիսի 4-ին և 7-ին։ Այս հանդիպումները նշանակվել են «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ Հայաստանի հավաքականը կընդունի նաև Եվրոյի՝ իր մրցակիցներին։ Վերջին հավաքին մասնակցելու համար գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հրավիրել է 24 ֆուտբոլիստի․
Դարպասապահներ
Հարություն Մելքոնյան, «Փյունիկ»
Նարեկ Հովհաննիսյան, «Բանանց»
Արման Ներսիսյան, «Արարատ-Արմենիա»
Պաշտպաններ
Արսեն Եղիազարյան, «Բանանց»
Արման Ղազարյան, «Բանանց»
Երջանիկ Ղուբասարյան, «Համբուրգ», (Գերմանիա)
Էրիկ Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»
Ստյոպա Մկրտչյան, «Ակադեմիա»
Անտոնի Կազարյան, «Կանն», (Ֆրանսիա)
Յուրի Օգանեսյան, «Լիոն Դյուշեր», (Ֆրանսիա)
Ֆելիքս Խաչատրյան, «Բանանց»
Վոլոդյա Սամսոնյան, «Արարատ»
Կիսապաշտպաններ
Ռաֆիկ Միսակյան, «Շիրակ»
Սերգեյ Մկրտչյան, «Բանանց»
Գրենիկ Պետրոսյան, «Փյունիկ»
Նարեկ Գրիգորյան, «Բանանց»
Արամ Խամոյան, «Լոկոմոտիվ»
Սարգիս Մարտիրոսյան, «Հանզա Ռոստոկ», (Գերմանիա)
Էրիկ Ազիզյան, «Զեմպլին Միխալովցե», (Սլովակիա)
Նարեկ Ալավերդյան, «Արարատ-Արմենիա»
Հարձակվողներ
Գերման Կուրբաշյան, «Գրոյտեր Ֆյուրտ», (Գերմանիա)
Արմեն Հովհաննիսյան, «Զեմպլին Միխալովցե», (Սլովակիա)
Ղազար Դերմեջյան, «Հրադեց Կրալովե», (Չեխիա)
Արամ Քոլոզյան, «Արարատ-Արմենիա»։
18:16 21.06.2025
Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական և Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հունիսի 20-ին կայացած Սոցիալական արդարության միջազգային ամենամյա 3-րդ համաժողովի բովանդակային արդյունքներին, որն անցկացվել է Հայաստանի՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնած «Սոցիալական արդարության գլոբալ […] ...
18:10 21.06.2025
Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները Բիլի Ջին Քինգ գավաթի խաղարկությունումԹենիսի կանանց Հայաստանի թիմը Մոլդովայում ընթացող Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում ավարտել է ելույթները: Հայաստանի հավաքականը փլեյ-օֆֆի երկրորդ խաղում 0-2 հաշվով պարտվել է Մոլդովայի թիմին: Փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի թիմը 0-3 հաշվով զիջել էր Ֆինլանդիայի թիմին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երեք հաղթանակ էր տարել և առաջին տեղը գրավել իր ենթախմբում: ...
17:52 21.06.2025
Ռաֆայել Նազարյանը հեռացավ «Շիրակից»Գյումրիի «Շիրակը» և գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նազարյանը «Շիրակը» մարզում էր 2024 թվականի հոկտեմբերից: Նրա գլխավորությամբ գյումրեցիները 21 խաղում գրանցել են 7 հաղթանակ, 4 ոչ-ոքի և 10 պարտություն: ...
17:45 21.06.2025
«Շանթ» ՀԸ-ն այսօր նշում է իր ծննդյան օրը«Շանթ» հեռուստաընկերությունը այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն: Վարդգես Ավետիսյան. նա առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: ...
17:38 21.06.2025
Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ որոշումը վերջին պահին հետաձգել էՎլադիմիր Զելենսկին վստահ չէ, թե արդյոք կմեկնի Հաագայում հունիսի 24-25-ը կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին, և ուղևորության վերաբերյալ որոշումը հետաձգել է վերջին րոպեին։ Սա բխում է լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրա հայտարարությունից։ «Գագաթնաժողովին իմ ուղևորությունը կախված չէ նրանից, թե արդյոք հանդիպում կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նախ, ես վստահ չեմ, որ կգնամ, բայց, միևնույն է, […] ...