2 մլն դոլարի չափով ներդրումային պարտավորությունների կատարման պատրանք ստեղծելով` ապահովվել է օտարված ԲԿ-ի արգելանքից հանումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+26.09 oC

2 մլն դոլարի չափով ներդրումային պարտավորությունների կատարման պատրանք ստեղծելով` ապահովվել է օտարված ԲԿ-ի արգելանքից հանումը

17:19 28.06.2019

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ուսումնասիրության առարկա է դարձրել Տավուշի մարզում գործող բժշկական կենտրոնի օտարման վերաբերյալ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված տեղեկատվությունը: Այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2014թ. համապատասխան որոշմամբ թույլատրվել է բժշկական կենտրոնը ուղղակի վաճառքի ձևով օտարել ՍՊԸ-ին, որի վերաբերյալ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) և այդ ընկերության միջև կնքվել է պետական գույքի օտարման և գրավի պայմանագիր: Վկայակոչված պայմանագրով ընկերությունը պարտավորվել է հինգ տարվա ընթացքում կատարել 2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում՝ յուրաքանչյուր տարի հավասարաչափ: Ընդ որում, մինչ ներդրումային պարտավորությունների կատարման ավարտը գույքը պետք է գրավադրված մնար հօգուտ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեի:

2017 թվականի հոկտեմբերի 11-ի գրությամբ Ընկերությունը խնդրել է գույքը գրավից հանել այն պատճառաբանությամբ, որ պայմանագրով իր կողմից ստանձնած ներդրումային պարտավորությունները կատարվել են հետևյալ ժամկետներում. 2015թ. սեպտեմբերի 23-ի դրությամբ՝ 208.351.000 ՀՀ դրամի, 2017թ. հուլիսի 28-ի դրությամբ՝ 661.527.000 ՀՀ դրամի, իսկ 2017թ. հոկտեմբերի 11-ի դրությամբ՝ 342.628.000 ՀՀ դրամի չափերով։ Հիմնվելով նշված հանգամանքի վրա՝ 2017թ. նոյեմբերի 21-ին գույքը հանվել է գրավից։

Սակայն ուսումնասիրությամբ պարզվել է, որ ներդրումային պարտավորությունների կատարման վերաբերյալ Ընկերության կողմից ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Մասնավորապես, 2015թ. սեպտեմբերի 23-ին ՍՊԸ-ն Կոմիտեին ներկայացրել է 208.3 մլն ՀՀ դրամի ներդրում կատարելու վերաբերյալ տեղեկատվություն՝ կցելով հաշվապահական հաշվեկշիռը և փորձագետի եզրակացությունը: Ըստ դրանցում առկա տվյալների՝ կատարված ներդրումներից 102.8 մլն ՀՀ դրամն իրականացվել է շինարարական աշխատանքների տեսքով: Մինչդեռ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված տեղեկատվությամբ պարզվել է, որ Ընկերության կողմից 2014-2018թթ. շինարարական աշխատանքներ կատարելու համար դուրս գրված հաշիվների վերաբերյալ հարկային մարմնում տեղեկատվություն առկա չէ:

Բացի դրանից՝ 2017թ. հուլիսի 28-ին Ընկերությունը կրկին դիմել է Կոմիտեին և հայտնել, որ մեկ այլ ընկերությանը միացման ձևով վերակազմակերպման արդյունքում 661.5 մլն ՀՀ դրամի ակտիվների ներհոսք է կատարվել և խնդրել է Ընկերության կողմից ներդրումային պարտավորությունները նույն գումարի չափով համարել կատարված: Մինչդեռ, ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դեռևս 2017թ. փետրվարի 2-ին ընկերության մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովի որոշմամբ Ընկերությունը վերակազմակերպվել է առանձնացման ձևով, որի արդյունքում ստեղծվել է մեկ այլ ընկերություն՝ ՍՊԸ: Ընդ որում, Ընկերության բաժանիչ հաշվեկշիռով նոր ստեղծված ընկերությանը փոխանցվել է ճիշտ նույնչափով՝ 661.5 մլն ՀՀ դրամ: Ստեղծված ՍՊԸ-ն մի քանի ամիս անց իրականացված նոր վերակազմակերպման արդյունքում կրկին միացվել է, որի հաշվեկշռի այդ գումարն էլ Ընկերությունը արհեստականորեն դիտարկել է որպես այդ չափով ներդրումային պարտավորության կատարում:

Պարզվել է նաև, որ 2017 թվականի հոկտեմբերի 11-ի դրությամբ 342.6մլն ՀՀ դրամի չափով որպես կատարված ներդրումային պարտավորություն է դիտվել նաև Ընկերության հաշվեկշռում առկա գույքի շուկայական արժեքի գնահատումը: Հատկանշական է, գնահատված գույքի ցանկից հնարավոր չէ կատարել գույքի նույնականացում, մասնավորապես՝ նշված չեն արտադրման տարեթիվը, ծագման երկիրը, տեխնիկական բնութագիրը:

Բացի վերոնշյալը, ուսումնասիրությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ թեև կառավարության նշված որոշմամբ նախատեսվել է ընկերության լուծարումից հետո՝ 2015թ. հոկտեմբերի 20-ին մնացած 194 անուն 339 հատ, շուրջ 74 մլն ՀՀ դրամ մնացորդային արժեքով գույքը ամրակցել մարզպետարանի աշխատակազմին, սակայն մարզպետարանի պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով չեն կատարել իրենց պարտականությունները: Դրա հետևանքով մարզպետարանի ամրակցված պետական գույքը առանց օրինական հիմքի դուրս է եկել օրինական տնօրինումից՝ առաջացնելով ծանր հետևանքներ:

Այսպիսով, ըստ ուսումնասիրության արդյունքների՝ 2015-2017թթ. ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի պատասխանատու պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չկատարված շինարարական աշխատանքները, Ընկերության վերակազմակերպման հետևանքով արհեստականորեն ստեղծած ակտիվների ներհոսքը, Ընկերության հաշվեկշռում առկա գույքի շուկայական արժեքի գնահատումը դիտել են որպես ներդրումային պարտավորությունների կատարում և գրավադրված գույքը հանել են արգելանքից՝ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին:

Ստացված արդյունքները, փաստորեն, տվյալներ են պարունակում նաև Ընկերության մասնակիցների և պատասխանատու անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու, ինչպես նաև շուրջ 1 մլրդ 107 մլն ՀՀ դրամ ներդրումային պարտավորությունը չկատարելու պայմաններում խաբեությամբ ուրիշի գույքի նկատմամբ առանձնապես խոշոր չափերով իրավունք ձեռք բերելու վերաբերյալ:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 315-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

22:46 10.07.2025

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...

SHANTNEWS

22:00 10.07.2025

SHANTNEWS

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

21:55 10.07.2025

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

21:50 10.07.2025

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

21:45 10.07.2025

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

Բիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

21:35 10.07.2025

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

Աբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...

BACK_TO_TOP