18:13 01.07.2019
Ամռան սկզբից Շիրակի մարզ թափանցում են կարկտաբեր ամպեր, որոնք դասվում են ամենաբարձր՝ 4-րդ աստիճանի վտանգավորության: Սա հակակարկտային կայանները սպասարկող մասնագետների դիտարկումն է: Ամպերի վտանգավորությունը բարձրացել է, փոխվել է նաև ներթափանցման աշխարհագրությունը:
Եղած կայանները կարողանում են ոչ թե ամբողջությամբ ապահովագրել ցանքերը, այլ միայն մասնակիորեն նվազեցնել կարկտահարության վնասները: Շիրակի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնում առանձին մոնիտորի վրա ամպերի շարժն է, թե դրանք որտեղից են գալիս ու ինչ վտանգ են ներկայացնում: Իսկ ամպի վտանգավորության չափը քարտեզի վրա արտահայտվում է դրանց գունավորվածությամբ: Որքան մուգ է ամպի գույնը, այնքան այն ավելի վտանգավոր է:
Նախորդ մի քանի տարիներին, ինչ Շիրակի մարզում հակակարկտայիններ կան ու դիտարկման ցանց, ամենաբարձր վտանգավորության՝ 4-րդ աստիճանի կարկտաբեր ամպեր մասնագետները չէին արձանագրում: Այս տարի հակառակը՝ մարզ ներթափանցում են միայն այդ տեսակի կարկտաբեր ամպերը: Ամպերի վտանգավորությունն ու ներթափանցման աշխարհագրությունն է փոխվել: Գրեթե միշտ կարկտաբեր ամպերը Շիրակի մարզ հասնում էին Թուրքիայի սահմանից, այս անգամ եկել են Վրաստանից: Անձրևներն ու կարկուտը ուղեկցվել են ուժեղ քամիներով: Քամու պատճառով էլ հակակարկտային կայանների արդյունավետությունը նվազել է:
Շիրակի մարզում 91 հակակարկտային կայան կա: Դրանք տեղադրված են անկանոն և, ըստ մասնագետի, ոչ մի ուղղություն ապահովագրված չէ: Իսկ ամբողջ մարզին ևս 120 կայան է պետք: Մեկ անգամ չէ, որ կառավարությանը առաջարկ է ներկայացվել հակակարկտայինների ավելացման ու ռադիոլոկացիոն կայան ունենալու մասին:
Շիրակի մարզի կայանները կառավարվում են Լոռու մարզի ռադիոլոկացիոն կայանից, ինչը արդյունավետ չէ:
«Ցածր ամպերը ռադիոլոկացիոն կայանը ցույց չի տալիս: Պատճառը մեր սարերն են: Սարերը խանգարում են, որ դրանից ներքև գտնվող ամպերը տեսնենք: Արդեն 10-12 տարի ասում ենք, որ Շիրակի մարզին անհրաժեշտ է ռադիոլոկացիոն կայան ունենալ: Անցած տարի կարկտահարությունից տուժած գյուղերին «Կարմիր խաչն» էր գումարային աջակցություն տալիս: Առաջարկեցի 120 մլն դրամով 50-60 հատ կայան տեղադրել: Ծրագիրս մերժվեց, փողերը բաժանվեցին գյուղացիներին, ու մենք էլի մնացինք կոտրած տաշտակի առաջ»,- SHANTNEWS.am-ին ասել է Լոռու ռադիոլոկացիոն կայանի պետի տեղակալ Սուրեն Ղազարյանը:
Այս տարի Շիրակի մարզի մի քանի գյուղեր վնասներ էին կրել կարկտահարության հետևանքով: Տասնյակ գյուղերում վնասները հասնում են 70-100 տոկոսի: Կարկտահարության վնասները հերթական անգամ առիթ ու պատճառ են դարձել, որ մասնագետները բարձրաձայնեն հակակարկտային կայանների ավելացման և Շիրակի մարզում ռադիոլոկացիոն կայան ունենալու անհրաժեշտության մասին:
23:59 22.07.2025
Երևանը դառնում է հարմարավետ. մայրաքաղաքում այս տարի կկառուցվի շուրջ 400 թեքահարթակԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են կառուցվել նոր ու հարմարավետ թեքահարթակներ: Դրանք հեշտացնում են հատկապես հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց զբոսանքն ու տեղաշարժը մայրաքաղաքում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ծրագրի շրջանակում նախատեսված է կառուցել 400 թեքահարթակ, որից արդեն շահագործման են հանձնվել 200-ը։ Մենք ձևավորում ենք հասանելի, ներառական և հավասար հնարավորություններով քաղաք՝ բոլորի համար։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 22.07.2025
Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտորի հետՀուլիսի 22-ին դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտոր Մոհամմադ Հոսեյն Օմիդի հետ: Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստանի և Իրանի մայր բուհերի միջև համագործակցության խորացումը, ընդգծվել Թեհրանի համալսարանի և ՀՀ մյուս բուհերի միջև փոխգործակցություն հաստատելու անհրաժեշտությունը: Դեսպան Հակոբյանը և ռեկտոր Օմիդին անդրադարձել են միջբուհական համագործակցության […] ...
23:53 22.07.2025
Այսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտԱյսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտ (mID)` համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման ս․թ․ ապրիլի 24-ի փոփոխության։ Այս մասին հայտնում են ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ ՀՀ-ում բջջային ID SIM քարտ (mID) կարող են ձեռք բերել այն օտարերկրացիները, որոնք ունեն Հանրային ծառայության համարանիշ և հետևյալ […] ...
23:51 22.07.2025
Մեկնարկել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում նախագծով նախատեսված 2-րդ թունելի հորատման աշխատանքներըՄեկնարկել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ կառուցվող ճանապարհահատվածում նախագծով նախատեսված 2-րդ թունելի հորատման աշխատանքները։ Այս թունելն ունենալու է 530մ երկարություն։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:49 22.07.2025
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները Երևան-Մեղրի ճանապարհին զենք-զինամթերք են հայտնաբերելՈստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Մասնավորապես, Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 18-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողել է Երևան-Մեղրի ճանապարհի՝ Քարի տակ կոչվող տարածքում գտնվող հուշարձանի հետնամասում: Եղեգնաձորի համայնքային […] ...
23:46 22.07.2025
Վահե Հովհաննիսյանը առաքելության ներկայացուցիչների հետ քննարկել է ԱԶԲ և ԶՖԳ միջոցներով իրականացվող ընթացիկ ծրագիրըՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության համատեղ առաքելության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնել են Ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բյուջետային աջակցության առաջիկա արդյունքահեն ծրագրի բարեփոխումների հնարավոր ուղղությունները։ Նախարար Հովհաննիսյանը անդրադարձել է նախորդ ծրագրերի հիմնական մարտահրավերներին և վերջիններիս շնորհիվ ՀՀ պետական կառավարման համակարգում գրանցված արդյունքներին` որակելով […] ...