17:41 02.07.2019
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում ցուցակ էր հրապարակել, որտեղ ներկայացված են հուլիսի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ադրբեջանական հաքերային խմբերից մեկի կողմից իրականացված հարձակման հետևանքով կոտրված մեյլերի հասցեները:
SHANTNEWS.am-ը զրուցել է ցուցակը հրապարակած SamiSecurity-ի համակարգող, ծրագրավորող, համացանցային անվտանգության մասնագետ Սամվել Հայրապետյանի հետ: Ըստ նրա՝ հարձակումը, ըստ ամենայնի, իրագործվել է AntiArmenia հաքերային խմբավորման սաների կողմից: Մասնագետի խոսքերով՝ սրանք 14-16 տարեկան երիտասարդներ են, ովքեր փորձ են ձեռք բերում ժամանակ առ ժամանակ նման հարձակումներ գործելով:
«Սա Ադրբեջանի ամենամեծ խմբավորումն է համարվում, որը որոշակի տարիքային չափանիշներով խմբեր է ձևավորում, որոնք, բնականաբար, հարձակվում են Հայաստանի վրա: Այս անգամ հարձակվողները haqer_33 խմբավորումն է եղել: Այստեղ հիմնականում 15-18 տարեկան երեխաներ են: Գիշերը ժամը 11-ի կողմերն են սկսել: Ինձ առավոտյան ուղարկել են կոտրված բոլոր մեյլերը՝ գաղտնաբառերով: Կոտրողները եղել են 2 հոգի»,- մանրամասնել է Սամվել Հայրապետյանը։
Սամվել Հայրապետյանին ուղարկված մոտ 400 հասցեների մեջ կան gmail, mail.ru, rumbler, կոտրվել է նաև TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի երկու մեյլ, որից մեկը, ի թիվս մի շարք այլ հասցեների, ավելի ուշ, մասնագետը վերականգնել է:
Մասնագետի խոսքերով՝ ադրբեջանական հաքերային խոշոր կազմակերպությունները հարձակման հստակ օրեր ունեն. դրանցից են, օրինակ՝ մայիսյան հաղթանակների շրջանը, իրենց բանակի օրը ու նման այլ օրեր:
Ի տարբերություն դրանց՝ նման փոքր խմբերի հարձակումները ամսվա ընթացքում հաճախակի են տեղի ունենում:
Միևնույն ժամանակ, այս հարձակումները հստակ թիրախավորում չունեն: Մասնագետը հայտնում է, որ դրանք իրականացվում են հենց այդ էջերի հասցեատերերի մասնակցությամբ, երբ իրենք իսկ փոխանցում են իրենց հասցեներն ու գաղտնաբառերը:
Սա, իր բնորոշմամբ, տեղի է ունենում միայն ոչ տեղեկացված օգտատերերի հետ:
«Մարդկանց չեն ընտրում, ուղղակի «ֆիշինգ» են անում: Ով ֆիշինգին ենթարկվեց՝ ենթարկվեց, ով չէ՝ չէ: Կոնկրետ նայում են, ինչ-որ մեկի էջը կոտրում են, օրինակ, հետո այդ նույն աղջկա էջից հայերենով գրում են մեկ ուրիշի՝ ենթադրենք «Մարինե ջան, խնդրում եմ այնինչ նկարը մեծացնել ու հավանել»: Նրանք էլ մեծացնում են, մեյլի լոգինն ու գաղտնաբառը գրում են ու հայտնվում հաքերների այս ցուցակներում»,- ասել է նա:
Սամվել Հայրապետյանի խոսքերով՝ այս դեպքում արդեն գաղտնաբառի բարդությունը կորցնում է իր նշանակությունը:
Ըստ համացանցային անվտանգության մասնագետի՝ այսպես կոչված «ֆիշինգի» դեմ պայքարելու միակ ճանապարհը երկփուլային անվտանգության համակարգի ներդրումն է: Այս դեպքում անգամ փոխանցված գաղտնաբառով մեյլ մուտք գործելը հնարավոր չի լինում:
«Դրա համար պետք է նախ երկփուլային կոդն իմանալ, որը գալիս է օգտատիրոջ հեռախոսահամարին: Իսկ եթե, օրինակ, դրսում եք գտնվում, ճամփորդության մեջ եք, կամ հեռախոսը կորցրել եք՝ կարող եք ռեզերվ կոդ գրել ու մուտք գործել: Այդ կոդերը պետք է պահել ինչ-որ մի տեղում, որը միշտ ձեզ մոտ կլինի»,- ասել է նա:
Մասնագետը հայտնում է, որ ցանկացած սոցիալական ու էլեկտրոնային հասցե տրամադրող ընկերություն ունի այս համակարգը:
Բացի դրանից՝ համացանցային անվտանգության նման համակարգերի ներդրման մանրամասներ կարելի է գտնել նաև համացանցում:
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...