Բաց էկոլոգիական հանցագործություն կատարածները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Լևոն Գալստյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Բաց էկոլոգիական հանցագործություն կատարածները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Լևոն Գալստյան

14:22 04.07.2019

«SOS Սևան» նախաձեռնության այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ «Հայկական բնապահպանական ճակատի» անդամ Լևոն Գալստյանն ասել է, որ այս տարվա մայիսին առաջարկությունների մի փաթեթ են ուղարկել կառավարությանը՝ վարչապետի աշխատակազմին, բայց առաջարկությունները փոխանցվել են շրջակա միջավայրի նախարարությանը, որտեղից էլ ստացել են պատասխան, որը, ըստ Գալստյանի, չի տարբերվում նախորդ կառավարության տված պատասխաններից: Ասվել է ոչ թե կոնկրետ քայլերի, այլ այն մասին, թե ինչ են պատրաստվում անել:

«Սևանի նկատմամբ իրականացվել է էկոլոգիական հանցագործություն նախորդ կառավարությունների կողմից և դա պետք է գնահատական ստանա: Հայաստանում, ի վերջո, պետք է էկոլոգիական հանցագործություններ կատարողները պատասխանատվություն կրեն: Խոսքս կախաղան բարձրացնելու մասին չէ, այլ պատասխանատվություն կրելու: Էն բոլոր մարդիկ, պաշտոնյաները, հանձնաժողովների նախագահները, ԳԱԱ փորձագիտական հանձնաժողովի նախագահը, որ տարբեր տարիներին տվել է դրական եզրակացություն, պետք է պատասխանատվություն կրեն իրենց տված եզրակացությունների համար և պետք է այսօր պատասխանեն, թե ինչ գիտական հետազոտությունների հիման վրա են իրենք եզրակացություններ տվել, որ կարելի է ենթադրենք, ցանցավանդակային տնտեսություն տվել, ով է տվել ՇՄԱԳ-ին դրական եզրակացություն 2012-2014թթ.Սևանա լճում 50 հազար տոննա ձուկ արտադրելու վերաբերյալ»,- ասել է Գալստյանը:

Ըստ Գալստյանի՝ 2011 թվականին, պետական մակարդակով կասեցվել է լճի ջրի մակարդակի բարձրացումը: Վերջին 7 տարվա ընթացքում բարձրացել է ընդամենը 37 սմ: Մինչ այդ բարձրացել է 3.5 մետրով: Բացի դրանից, չեն մաքրվել ափամերձ տարածքները, ինչի արդյունքում կենսազանգվածը հայտնվել է ջրի տակ:

«Եթե պատասխանատվություն այս անգամ էլ չկրեն, այսպես ասած, հեղափոխությունից հետո, ուրեմն այս խնդիրները հետո մենք նորից ենք տեսնելու, որովհետև մարդիկ կզգան, որ իրենք, մեկ է, պատասխանատվություն չեն կրում: Առաջին քայլը, որը պետք է անել ափամերձ և ջրի տակ հայտնված տարածքների մաքրման աշխատանքներ իրականացնելու համար, պետք է համաժողովրդական մոբիլիզացիա հայտարարել, ես առաջարկում եմ, որ վարչապետը լայվով ելույթ ունենա, Սևանի հարցը պակաս հարց չի, քան էն մյուս հարցերը, որոնց համար ինքը ելույթ է ունենում, ժողովրդին կոչ անի, որ բոլորը միավորվեն ափամերձ տարածքների մաքրման աշխատանքներն իրականացնելու համար, էս մաքրելուց հետո պետք է Սևանի լճի մակարդական արագ բարձրացնել, որովհետև մենք 3.5 մետր բարձրացումից հետո տեսանք, որ լճի որակը լավացել էր: 7 տարի կանգնեցրին, հիմա եկանք, կանգնեցինք ավելի վատ վիճակի վրա, քան եղել է»,- հավելել է Գալստյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

BACK_TO_TOP