22:55 05.07.2019
Զրպարտության դեմն առնելու ամենակարճ ճանապարհը դատարան դիմելն է, բայց տրոլերին կերակրելն էլ ժամանակի անիմաստ վատնում է։ Այս մասին Armtimes-ի հետ զրույցում ասել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը` արձագանքելով Համազգային թատրոնի նախկին փոխտնօրեն Մանուկ Նիգոյանի հայտարարությանը, թե փոխքաղաքապետը քաղաքային բյուջեին հասցրել է ավելի քան 8.000.000 դրամի վնաս:։
Ի պատասխան Մանուկ Նիգոյանն արձագանքել է.
«Երեկ ուշ գիշերին պարոն Վիրաբյանն ինձ զանգահարել է, մենք խոսել ենք, վերջինս հայտնել է, որ ընդունում է որոշ մտահոգություններս, բայց մի քանի հարցում համաձայն չէ, հիմա պարոն Վիրաբյանը լիովին այլ հայտարարություն է արել:
Ասածս ամեն բառին տեր եմ, եթե պարոն Վիրաբյանը համարում է, որ արժե դիմել դատարան, ապա ես ոչ միայն ուրախ կլինեմ, այլ նաև ինքս կվճարեմ վերջինիս փաստաբանի աշխատավարձը»:
Ավելի վաղ Մանուկ Նիգոյանը հայտարարել էր, որ 2015 թվականին Երևանի կենդանաբանական այգու վերաբացումից հետո իրեն պատկանող ընկերությունը դարձավ այգում սրճարան շահագործող առաջին ընկերությունը. «5 ամիս բարեխիղճ գործունեությունից հետո, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ բարեկամական կապով փոխկապակցված մի պաշտոնյայի հետ տարաձայնության և վերջինիս կողմից ապօրինություններն այլևս հանդուրժել չկարողանալով, ինչպես նաև Պետեկամուտների կոմիտեի կողմից ապօրինաբար 1,500,000 դրամի վարչական տույժի ենթարկվելուց հետո իմ ընկերությունը լուծարեց այգու հետ կնքված պայմանագիրն ու ազատեց զբաղեցրած տարածքը:
2018 թվականի օգոստոսին, 3 տարի տևած դատական քաշքշուկներից և դատական երեք ատյաններով՝ առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարեններով անցնելուց հետո մենք հաղթեցինք ընդդեմ պետական եկամուտների կոմիտեի մղվող դատը, ևս մեկ անգամ ապացուցելով վարչական ակտի շինծու լինելը: Հիմա, այս ամենից 4 տարի անց, երբ աջ ու ձախ խոսվում է հեղափոխության ու դրա հետևանքների, տնտեսական հեղափոխության իրականացման, ահռելի ներդրումների, պետական պաշտոնյաների սրտացավության ու բարեխղճության մասին, այ հե՛նց հիմա, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ցանկանում եմ իրազեկել այն մասին, որ բարձրագույն քաղաքային իշխանության անբարեխղճության և հանցավոր անգործության արդյունքում Երևանի քաղաքային բյուջե մուտք չի եղել ավելի քան 4.000.000 ՀՀ դրամ…»:
12:02 01.07.2025
Սուրեն Պապիկյանը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետՀուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ: Ռազմական կցորդները նախարարին ներկայացրել են կատարած աշխատանքի արդյունքները, անդրադարձել պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքին, զարգացումներին և խնդիրներին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական կցորդներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, ամփոփել հավաքի արդյունքները՝ տալով համապատասխան հանձնարարականներ։ ...
11:58 01.07.2025
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին. կան տուժածներՀունիսի 30-ին, ժամը 19:30-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին բախվել են «Opel» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […] ...
11:56 01.07.2025
Հնդկաստանի գործարաններից մեկում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդՀնդկաստանի հարավային Թելանգանա նահանգում գտնվող դեղագործական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ, հայտնում է BBC-ն: Պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի աշխատանքային ժամերին Sigachi Industries-ի ստորաբաժանումներից մեկում, ինչի հետևանքով մի քանի վիրավոր կա և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ոստիկանությունը գործ է հարուցել ընկերության դեմ։Իշխանությունները հայտնել են, որ պայթյունի ժամանակ շենքում գտնվել […] ...
11:53 01.07.2025
Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերինՀունիսի 28-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Արարատի մարզից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, ինչպես նաև շինությունների տանիքների, գովազդային վահանակների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին՝ հետամուտ լինելով քամուց […] ...
11:53 01.07.2025
Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը նորանշանակ ղեկավար ունիՀամաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ ղեկավար է նշանակվել Ֆաբրիցիո Զարկոնեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են կառույցի երևանյան գրասենյակից, տեղեկացնելով, որ Զարկոնեն պաշտոնը ստանձնել է 2025 թ. հուլիսի 1-ից։Ֆաբրիցիո Զարկոնեն ծագումով իտալացի է, ունի ավելի քան երկու տասնամյակի փորձ զարգացման ոլորտում, այդ թվում՝ ղեկավար պաշտոններ Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Ենթասահարական Աֆրիկայում։ Նա կշարունակի […] ...