Եկեք ինստիտուտները զարգացնենք և անձերից վեր կանգնենք. Էդմոն Մարուքյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Եկեք ինստիտուտները զարգացնենք և անձերից վեր կանգնենք. Էդմոն Մարուքյան

18:00 06.07.2019

«Մենք ինստիտուցիոնալ փոփոխությունների լոբբինգ ենք անում, իրենք ասում են` մենք բարի կամք ունենք, մենք վատ բան չենք անի»,- պարզաբանեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Հեռանկարի» տաղավարում:

«Երբ ասում ենք` ԱԱԾ-ն և Ոստիկանությունը խոսք եք տվել, որ դառնան նախարարություններ, ասում են` դե դա Սերժ Սարգսյանի ժամանակ էր վատ, իսկ մենք հիմա լավն ենք, բարի ենք, թող էսպես մնա: Մենք ասում ենք` կապ չունի, թե ով է երկրի ղեկավարը, համակարգերը պետք է լինեն ինստիտուցիոնալ, հակակշիռներով փոխզսպված լինեն, իրենք ասում են` հա դա լավ ա, բայց որ մենք ասել ենք, դա Սերժ Սարգսյանի ժամանակին էր վերաբերում: Քանի որ հիմա մենք բարի ենք, լավն ենք, հիմա պետք չի փոխել: Բարի են, լավն են այսօր, բայց վաղը ոնց կլինեն՝ մեծ հարց է: Դրա համար մենք անընդհատ պնդում ենք, եկեք ինստիտուտները զարգացնենք և անձերից վեր կանգնենք»:

Հարցին` ինչքանով է ճիշտ, որ քաղաքական մարմինն ընտրում է ապաքաղաքական մարմնի անդամներին, Մարուքյանը պատասխանեց, որ խորհրդարանական կառավարման համակարգում դա ճիշտ է.

«Եթե նշանակի գործադիրի ղեկավարը, նա մի մարդու կլինի պարտական` էն, ինչ ունեցել ենք միչև հիմա կիսանախագահական համակարգում և դրանից առաջ էլ նախագահական համակարգում: Ավելին ասեմ, էն իրավունքը, որ մեզ տրված է՝ խմբակցությունն իրավունք ունի առաջադրելու, դարձել է պատրանքային իրավունք: Այսինքն` դու ունես այդ իրավունմքը, բայց դա գոյություն չունի: Ինչո՞ւ: Որովհետև այնպիսի աուրա է, որ ոչ ոք չի ցանկանում առաջադրվել ընդդիմության կողմից»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

BACK_TO_TOP