Ռուսաստանը 10-րդ անգամ վետո է դրել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանաձևի վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+25.09 oC

Ռուսաստանը 10-րդ անգամ վետո է դրել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանաձևի վրա

16:49 17.11.2017

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանը հերթական անգամ անգամ վետո է դրել ՄԱԿ-ի և քիմիական զենքի կիրառումն արգելող կազմակերպության համատեղ մանդատի երկարացման՝ ԱՄՆ-ի առաջարկած բանաձևի վրա:

Նշենք, որ այդ բանաձևը ենթադրում էր Սիրիայում քիմիական հարձարկումների ուսումնասիրության առաքելության ժամկետի երկարաձգում: Սա սիրիական պատերազմի 6 տարվա ընթացքում արդեն 10-րդ արգելքն է Ռուսաստանի կողմից: Քվեարկության արդյունքում ամերիկյան բանաձևը անհրաժեշտ 9 կողմ ձայների փոխարեն 11-ը ստացավ, սակայն Ռուսաստանն օգտագործեց իր վետոյի իրավունքը:

Բանաձևին դեմ քվեարկեց նաև Բոլիվիան, Չինաստանը  և Եգիպտոսը ձեռնպահ քվեարկեցին: Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը դրեց ՄԱԿ-ի և քիմիական զենքի կիրառումն արգելող կազմակերպության համատեղ  առաքելության երկարաձգման սեփական բանաձևը, բայց քվեարկությունից առաջ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան փաստաթուղթը հետ վերցրեց՝ հիմնավորմամբ, որ Անվտանգության խորհուրդը չի բավարարել Մոսկվայի կողմից բանաձևի քննարկման կարգը:

Խոսքն այն մասին էր, որ Ռուսաստանն առաջարկում էր ուսումնասիրել բանաձևի ամերիկյան տեքստը: Բոլիվիայի պատվիրակությունը պահանջեց, որ ռուսական կողմի ներկայացրած փաստաթուղթը, այդուհանդերձ, դրվի քվեարկության, սակայն այն չհավաքեց անհրաժեշտ ձայներ։

Ռուսական բանաձևը պաշտպանեցին Չինաստանը, Ղազախստանը, Բոլիվիան: ԱՄՆ-ը,Մեծ Բրիտանիան,Ֆրանսիան, Շվեդիան, Ուկրաինան, Իտալիան, Ուրուգվայը դեմ քվեարկեցին, Եթովպիան, Ճապոնիան, Եգիպտոսը և Սենեգալը՝ ձեռնպահ:

Այդպիսով, ՄԱԿ-ը չկարողացավ երկարաձգել Սիրիայում քիմիական հարձակումների դեպքերի ուսումնասիրման առաքելության ժամկետը: Այն լրացել է այսօր՝ Մոսկվայի ժամանակով ժամը 08.00-ին: ԱՄՆ-ը պահանջում էր այդ ժամկետը սահմանել բանաձևի ընդունման պահից սկսած՝ 24 ամիս, մինչդեռ Մոսկվայի առաջարկած տարբերակով այդ ժամկետը սահմանվում էր մինչև 2018 թվականի մայիսի 16-ը: Ռուսաստանը նաև առաջարկում էր վերանայել նախկինում արված ուսումնասիրությունների արդյունքներն ու եզրահանգումները քիմիական հարձակումների մասին: 

Հիշեցնենք՝ 2017 թվականի ապրիլին սիրիական  Խան Շեյխուն քաղաքում քիմիական թունավորման զոհ դարձավ 80 բնակիչ:

Դիահերձում կատարած բժիշկները հաստատեցին, որ նրանք մահացել են զարին գազով թունավորումից: Սեպտեմբերին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը հաստատեց, որ քաղաքի վրա քիմիական հարձակում է կատարվել, որի պատասխանատվությունը դրեց Սիրիայի կառավարական ուժերի վրա:

Դա փաստացի հերքում էր Ռուսաստանի տարբերակն այն մասին, թե սիրիական օդուժը ռմբակոծել էր ահաբեկիչներին պատկանող քիմիական գործարանը: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը  Խան Շեյխուն քաղաքում տեղի ունեցածաը գնահատեց որպես արհեստածին:

Նա պնդում էր, որ Սիրիան հատուկ համաձայնագրով ոչնչացրել է բոլոր քիմիական պահեստները: Միայն  ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և քիմիական զենքի կիրառումն արգելող կազմակերպությունը լիազորություններ ունեն ուսումնասիրել այդ դեպքերը: Ակնկալվում էր, որ հնարավոր կլիներ դրանից հետո գտնել մեղավորներին: 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

22:46 10.07.2025

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...

SHANTNEWS

22:00 10.07.2025

SHANTNEWS

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

21:55 10.07.2025

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

21:50 10.07.2025

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

21:45 10.07.2025

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

Բիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

21:35 10.07.2025

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

Աբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...

BACK_TO_TOP