10:59 08.07.2019
Սյունիք կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Քարահունջ համայնք:
Նախագահը գյուղի երեխաների ուղեկցությամբ այցելել է Քարահունջի համայնքային գրադարան և նրանց նվիրել է իր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հեղինակած հեքիաթների գրքերը։
Համայնքի մշակույթի տանը նախագահը հանդիպել է բնակիչների հետ։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Սահմանադրությամբ Հանրապետության նախագահին վերապահված լիազորությունները բավարար են, Արմեն Սարգսյանն ասել է.
«Անկախ նրանից, թե տվյալ պաշտոնն ինչ նկարագրություն ունի, պաշտոնը զբաղեցնող անհատն է ձևավորում արդյունքը։ Անկախ նրանից՝ ինչքան իրավասություն ունես, եթե լավ ես անում՝ լավ է, եթե վատ ես անում՝ վատ է։ Ես փորձում եմ Հանրապետության նախագահի գործունեության մեջ դնել այն իմաստը, որը կարծում եմ ճիշտ։ Աշխատում եմ Սահմանադրության սահմաններում, ո՛չ դրանից դուրս։
Պարզվում է, որ այդ նույն Սահմանադրության սահմաններում աշխատելով՝ բավականին բան կարող ես անել։ Կարող ես ունենալ աշխարհի ամենամեծ պատասխանատվությունը, բոլոր մեծ հնարավորությունները, բայց ոչինչ չանել։ Եվ հակառակը՝ ունենալ մեկը և այն օգտագործել։ Պետք չէ մտածել, թե ինչ լծակ, գործիք ունես, կարևորը՝ հասնես նպատակին։ Իսկ իմ նպատակը շատ պարզ է՝ երկիրը բարգավաճ լինի, երեխաներն ուրախ լինեն, ես էլ իմ փոքր ներդրումն ունենամ իմ հնարավորությունների սահմանում»։
Հայաստանի ապագայի մասին հարցին ի պատասխան՝ Հանրապետության նախագահը վստահեցրել է, որ մեր երկիրը փայլուն ապագա ունի.
«Նայեք այս երեխաներին, և ամեն ինչ պարզ կլինի։ Մեր պարտականությունն է նրանց համար հնարավորություններ ստեղծել»։
15:23 04.07.2025
ՈւԵՖԱ-ի 2024/2025 վարկանիշում Հայաստանն առաջ է Ռուսաստանից, Ուկրաինայից և Անդրկովկասի հարևաններիցՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է 2024/2025 մրցաշրջանի ակումբային վարկանիշի թարմացված աղյուսակը, որը հաշվարկվում է վերջին հինգ մրցաշրջանների (2019/20-2023/24) արդյունքների հիման վրա։ Հայաստանը զբաղեցնում է 28-րդ հորիզոնականը՝ վաստակելով 4.375 միավոր։ Այս ցուցանիշով Հայաստանը գերազանցել է Ռուսաստանին (29-րդ տեղ, 4.333 միավոր), Ուկրաինային (33-րդ տեղ, 3.600 միավոր), ինչպես նաև Անդրկովկասի հարևաններին՝ Ադրբեջանին (35-րդ տեղ, 2.875 միավոր) և Վրաստանին […] ...
15:15 04.07.2025
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում հուլիսի 4-ի երեկոյան ժամերին, հուլիսի 5-6-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ Մարզերում հուլիսի 4-ին ցերեկը, 5-6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-9-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր […] ...
15:05 04.07.2025
Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվելԱմերիկյան Կալիֆոռնիա նահանգում խոշոր անտառային հրդեհը մեկ օրում ընդգրկել է 21 հազար հեկտար տարածք, հաղորդում է ABC-ն ։ «Կալիֆոռնիայում հրդեհը մեկ օրում կլանել է ավելի քան 52 հազար ակր (մոտ 21 հեկտար – խմբ.) տարածք», – ասվում է հեռուստաալիքի կայքում։ Նշվում է, որ սա Կալիֆոռնիայի՝ տարվա ամենամեծ հրդեհն է և հանգեցրել է 166-րդ միջպետական մայրուղու […] ...
14:55 04.07.2025
Այսօր Մհեր Մկրտչյանի 95-ամյակն էԱյսօր թատրոնի և կինոյի դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ծննդյան 95-ամյակն է: Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Թբիլիսիի հայկական թատրոնի, ինչպես նաև մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացիցչներ և արվեստասերներ […] ...
14:48 04.07.2025
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Շվեդիայի դեսպանին առաքելության ավարտի կապակցությամբՀուլիսի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպան Պատրիկ Սվենսոնին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարար Միրզոյանն ընդգծել է դեսպան Սվենսոնի՝ որպես ՀՀ-ում Շվեդիայի առաջին ռեզիդենտ դեսպանի, նշանակալի ներդրումը Հայաստան-Շվեդիա հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում՝ հավելելով, որ նրա պաշտոնավարումը համընկել է աշխարհում և հատկապես Հայաստանի համար բարդ ժամանակաշրջանի հետ: […] ...