16:01 17.11.2017
Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը շրջայց է կատարել Կումայրի պատմական կենտրոնում, այնուհետև Գյումրիի քաղաքապետարանում անցկացրել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը:
Վարչապետին զեկուցվել է պատմական կենտրոնի՝ Շիրազի և դրան հարակից փողոցների ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ նախատեսվող աշխատանքների մասին: Կարեն Կարապետյանը հանձնարարել է մեկ շաբաթ անց իրեն ներկայացնել շինաշխատանքների վերաբերյալ հստակ ժամանակացույց:
«Անհրաժեշտ է հնարավորինս շուտ դուրս գալ շինհրապարակ, առավել ևս, որ եղանակային պայմանները դա թույլ են տալիս: Ենթակառուցվածքները պետք է վերականգնել ժամանակակից նորմերին համապատասխան»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
Անդրադարձ է կատարվել նաև «Կումայրիի վերածնունդ» ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային ֆոնդի կողմից ներդրումների ներգրավման, կենտրոնի տարածքում առկա գույքերի ձեռք բերման, ինչպես նաև Կումայրի պատմական կենտրոնի գոտիավորման աշխատանքներին: Վարչապետը առաջարկել է գոտիավորման ավարտից հետո այն ներկայացնել ներդրողներին, ինչպես նաև Ռուսթավելի, Շիրազի և մյուս փողոցների բնակիչներին:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) ներգրավված վարկային միջոցներով Գյումրիի մյուս փողոցների վերականգման աշխատանքները կսկսվեն առաջիկա գարնանից: Կարևորվել է նաև պատմական կենտրոնի և, ընդհանրապես, Գյումրիի կանաչապատման հարցը:
22:31 30.04.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետԱպրիլի 30-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ու ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի միջև փոխգործակցության հարցերին: Երկուստեք ընդգծվել է […] ...
22:09 30.04.2025
Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափըՆիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆը կարծիք է հայտնել «Ոսկե գնդակի» նշանակության մասին: «Ինչո՞ւ է «Ոսկե գնդակն» այդքան կարևոր: Չեմ կարծում, որ այն ցուցիչ է ու արտացոլում է իրականությունը: Նախկինում, գուցե, այդպես եղել է, երբ քվեարկում էին մարզիչներն ու ֆուտբոլիստները: Չնայած՝ այդ դեպքում էլ յուրաքանչյուրն ընտրում էր իր թիմակցին, ոչ թե՝ լավագույնին: Կարծում եմ՝ մրցանակը […] ...
21:54 30.04.2025
Անահիտ Ավանեսյանն այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասինԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ երեկ այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին: «Նախ շնորհակալ եմ մեր քաղաքացիներին անկեղծ ու կառուցողական մոտեցման և պատրաստակամության համար: Այս ծրագրի նպատակը մարդկանց ընտրության հնարավորություն տալն է, որ ոչ թե մենք մի տեսակի դեղ գնենք մրցույթով և […] ...
21:37 30.04.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներՃանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնել են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 1-ին՝ ժամը 12.00-ից 16.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։ ...
21:25 30.04.2025
Կայացել է Երևանում անցկացվելիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունըԵրևանում հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը կանցկացվի վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների առաջնությունը, որին Հայաստանի ու ևս 15 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն: Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստան կժամանեն Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի, Լատվիայի, Չեխիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Ավստրիայի, Հունաստանի, Սերբիայի, Սլովենիայի և Ռումինիայի պատվիրակները: Կայացել է առաջնության վիճակահանությունը, որի արդյունքներով Հայաստանի հավաքականի ենթախմբում ընդգրկվել են […] ...