ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում և մարզերում․ հայտնաբերվել է 81 ոչ սթափ վարորդ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+39.09 oC

ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում և մարզերում․ հայտնաբերվել է 81 ոչ սթափ վարորդ

18:15 08.07.2019

Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները հուլիսի 1-ից 7-ը ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 159 տրանսպորտային միջոց։ Դրանցից 17-ի վարորդները ալկոհոլի ազդեցության տակ են եղել, երկու մեքենայի վրա, առանց համապատասխան թույլտվության, տեղադրված է եղել հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորում, մյուսների վարորդները կա՛մ չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր, կա՛մ թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ վտանգելով երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը։

Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է դիմապակու լուսաթափանցելիության չափի խախտմամբ շահագործված 23 մեքենա, որոնցից 12-ի վարորդները իրավախախտումը վերացրել են տեղում՝ պոկելով դիմապակու թաղանթը։

Հուլիսի 1-ից 7-ը մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները։ Նրանք պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 97 տրանսպորտային միջոց։ 63 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 18-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1-ը՝ առանց համարանիշերի։ Հայտնաբերվել է դիմապակու լուսաթափանցելիության չափի խախտմամբ շահագործված 102 տրանսպորտային միջոց, որոնցից 16-ի վարորդները տեղում պոկել են դիմապակու թաղանթը։

Երեք վարորդ տուգանվել է երթևեկության ընթացքում տրանսպորտային միջոցից տարբեր իրեր և առարկաներ փողոց նետելու համար։
Ուժեղացված ծառայությունները շարունակվում են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակ

15:35 05.08.2025

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...

Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել Ռուսաստան

15:28 05.08.2025

Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել Ռուսաստան

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...

ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառը

15:20 05.08.2025

ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառը

Arca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...

SHANTNEWS

15:00 05.08.2025

SHANTNEWS

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

14:57 05.08.2025

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

Իսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

14:50 05.08.2025

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

BACK_TO_TOP