17:16 09.07.2019
«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում հրատապ ասուլիս են հրավիրել այսօր ավագանու անդամների ահազանգի վերաբերյալ: Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամներն առավոտյան այցելել էին կենտրոն և ներկայացրել, թե ինչ վատ պայմաններ են կենտրոնում, և այդ նպատակով ծախսվել է 149 մլն դրամ:
Ասուլիսի սկզբում քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը ներկայացրեց, թե ինչ քայլեր են ձեռնարկում մայրաքաղաքում թափառող շների թվաքանակը նվազեցնելու համար: Նա նշեց, որ կենդանիների թվի նվազեցման համար իրենք որդեգրել են ոչ թե ոչնչացնելու, այլ շներին որսալու ու ստերջացնելու քաղաքականությունը:
«Այս ծրագիրը իրականացնելու նպատակով ստեղծվեց «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ոչ առևտրային կազմակերպությունը և որոշում կայացվեց, որպեսզի քաղաքը հիմնարար կարողանա այս ծրագիրն իրականացնել և կախված չլինել որևէ կազմակերպության քմահաճություններից: Այսպես ստեղծվեց մեր կենտրոնը»,- պատմեց Խաչիկ Հակոբյանը:
Հակոբյանի խոսքերով` հետագայում տեղի հետ կապված խնդիր է առաջացել և ստիպված են եղել կենտրոնը Երևանի կենդանաբանական այգու անասնաբուժական բաժանմունքից ժամանակավորապես տեղափոխել Հայաստանի ագրարային համալսարանի անասնաբուժական կլինիկա:
«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի» տնօրեն Արմեն Բեգոյանը պատմեց, որ ավագանու անդամներն առանց թույլտվության ու առանց նախապես զգուշացման էին մուտք գործել անասնաբուժական կլինիկայի վիրահատարաններ, նա նաև նշեց, որ ավագանու անդամների ուղիղ եթերում ասված խոսքերը իրականության հետ որևէ աղերս չունեն:
«Այո´, քաղաքապետարանը կարող էր սպասել մինչև նախատեսված շինության պատրաստման ավարտը, բայց ելնելով խնդրի հրատապությունից ու ահազանգերի թվից, որոշում կայացվեց ժամանակավոր վայրերում իրականացնել: Այլևս սպասելու տեղ չունեինք»,- ասել է կենտրոնի տնօրենը:
Անդրադառնալով «Լույս դաշինքի անդամների ուղիղ եթերին` Բեգոյանը հերյուրանք որակեց և նշեց, որ դա կազմակերպված մի շանտաժ էր:
«Վատաբանել միշտ կարող ենք, բայց կարելի է նաև լավը տեսնել»,- ասել է ՊՈԱԿ-ի տնօրենը և շեշտել, որ դեռ պետք է աշխատակիցներին շնորհակալություն հայտնել նման պայմաններում աշխատելու համար:
Բեգոյանը նաև նշել է, որ նա դեռ կորոշի, թե զրպարտության համար դատի կտա՞ «Լույս» դաշինքի ավագանու անդամներին, թե՞ ոչ:
17:35 02.08.2025
Արոնյանը պարտվել է Նակամուրային․ Esports World Cup 202517:29 02.08.2025
Մոդին սպառնացել է Պակիստանին հրթիռային հարվածներով նոր ահաբեկչական հարձակման դեպքումՀնդկաստանի վրա Պակիստանից ցանկացած նոր ահաբեկչական հարձակում կպատասխանվի վճռականորեն՝ օգտագործելով BrahMos թևավոր հրթիռները, որոնք արտադրվում են ռուս-հնդկական համատեղ ձեռնարկության կողմից, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ «Եթե Պակիստանը կրկին մեղք գործի, Ուտար Պրադեշում արտադրված հրթիռները կոչնչացնեն ահաբեկիչներին»,-ասել է Մոդին՝ ելույթ ունենալով Վարանասիում: Հնդկաստանի վարչապետը նաև նշել է, որ համաշխարհային հանրությունն արդեն տեսել է հնդկական պաշտպանական […] ...
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցու մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...