Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղում մ.թ.ա․ 7-5-րդ դարերի հնավայր է բացվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+19.09 oC

Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղում մ.թ.ա․ 7-5-րդ դարերի հնավայր է բացվել

23:28 10.07.2019

Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության, գերմանական Հալլե քաղաքի Մաքս Պլանկ սոցիալ- մարդաբանական ինստիտուտների համատեղ արշավախումբը պեղումներ է կատարում Արթիկի տարածաշրջանի Լեռնակերտ գյուղում: Այստեղ հայտնաբերվել է ամրոց-բնակավայր, որը թվագրվում  է մ.թ.ա. 7-5-րդ դարերի: Հնագետները փորձում են պատասխաններ գտնել այն հարցերին, թե ինչ նշանակության է եղել ամրոցը և հարակից ինչպիսի կառույցներ է ունեցել:

Պեղումների առաջին տարում դա անել դժվար է, բայց արդեն հայտնաբերված հնագիտական նյութը պատկերացում տալիս է տվյալ ժամանակաշրջանի կառույցների ճարտարապետության և ծեսերի մասին: Բնակավայրի հազարամյակների պատմության վկաները Լեռնակերտում հայտնաբերված 2 ամրոցներն են, որոնք տեղացիները «վերի ու վարի» բերդեր են անվանում: Հնագետները պեղումները սկսել են վերի բերդում: Կիկլոպյան շարվածքով պարիսպների մնացորդները, միջնաբերդը, սա այն ամենն է ինչ անզեն աչքով էլ տեսանելի է: Հնագետներն ուսումնասիրում են, թե ինչ կառույցներ է ամրոցն ունեցել պարիսպների երկու կողմերում: Առաջին կառույցը, որ բացվել է կացարան է:

 

Ամրոցի ներսում տնտեսական նպատակների համար նման կառույցներ են եղել: Կենտրոնում անցքով, բաժակաձև քար է : Սա մ.թ.ա․ 7-5-րդ դարերի  կենցաղային սարք է, իսկ թե ինչի համար է նախատեսված եղել, հնագետներն առայժմ միայն ենթադրություններ ունեն, որ նախատեսված է եղել տնտեսական նպատակների համար:

Կացարանում կատարված պեղումների արդյունքում համոզվել են, որ ամրոցը միաշերտ հնավայր է: Մշակութային այլ շերտեր չկան: Կացարանում հայտնաբերել են խեցեղենի մնացորդներ, իլիկներ, անգամ կաթնամթերքի վերամշակման համար նախատեսված անոթներ, որոնք վկայում են այն մասին, որ ամրոցի տարածքում խաղաղ բնակիչներ են ապրել ու կենցաղ վարել: Առայժմ ավելի բարդ է այս հնավայրում թաղման ծեսերի մասին տեղեկություններ ստանալը: Առայժմ ամբողջությամբ մեկ դամբարան են հնագետները պեղել, որտեղ ուղեկցող նյութեր չեն հայտնաբերել:

«Պեղված դամբարանը թալանված է եղել հնում: Մենք չենք կարող նշել, թե պեղված դամբարանը և ամրոցը համաժամանակյա են, թե ոչ: Դրա համար նախաձեռնեցինք երկրորդ դամբարանի պեղումները, որով պետք է փորձենք հասկանալ ամրոցի շրջակայքում կատարված թաղումների և հենց ամրոցի կապը: Ամրոցը միաշերտ հուշարձան է և կարող է թվագրվել մ.թ.ա․ 7-5-րդ դարերի »,- SHANTNEWS.am-ին ասել է Հայ-գերմանական արշավախմբի հայկական կողմի ղեկավար Բենիկ Վարդանյանը:

Ամրոցի ներսում նաև զոհասեղան է հայտնաբերվել: Մեծ ու տարբեր չափերի անցքերով քարը նախատեսված է եղել կենդանիների զոհաբերության համար: Մ.թ.ա․ 7-5-րդ դարերում կենդանիներին կապելու, իսկ զոհաբերելուց հետո արյունը հոսելու համար հատուկ անցքեր ու ելուստներ են կիրառել:

 

Լեռնակերտում առաջին անգամ են պեղումներ կատարում: Ամրոցի ու դամբարանադաշտի ժամանակագրական կապը հաստատող տվյալներ կան,  բայց դրանք դեռ քիչ են: Առայժմ հստակ չէ, թե ամրոցի ու դամբարանների կողքին եղե՞լ է արդյոք բնակավայր, և եթե եղել է, ապա որոնք են սահմանները: Բոլոր հարցերի պատասխաններն ստանալու համար հնագիտական ուսումնասիրությունները գոնե առաջիկա տարիներին Լեռնակերտում պետք է շարունակվեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

23:59 10.05.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Լարսը բաց է

23:58 10.05.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 10.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

23:54 10.05.2025

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

23:42 10.05.2025

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...

«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ում

23:26 10.05.2025

«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ում

Իտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...

BACK_TO_TOP