18:57 12.07.2019
Այսօր SHANTNEWS.am-ի Գավառի թղթակցը դարձյալ խոսել է Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության, բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի հետ` պարզելու համար, թե ինչ վիճակ է լճում՝ օրվա դրությամբ:
«Պրոցեսը շարունակվում է: Ես իմ դիտարկումները կարող եմ ասել՝ լճի տարբեր հատվածներում կարելի է նկատել շատ մաքուր ջուր և շատ կեղտոտ, կանաչած հատվածներ: Իրականում այդ կանաչ զանգվածը ջրի մեջ պտտվում է ջրային հոսքերի հետ և մեզանից ոմանք հանդիպում են լճի այն հատվածում, որտեղ մաքուր է, ոմանք այնտեղ, որտեղ ջրիմուռներով ամբողջությամբ պատված է: Այն թույնի քանակությունը, վտանգավոր նյութերի քանակությունը, որ գտնվում է լճի մեջ, դրանք չեն իրացվում, չեն փոշիանում, չեն վերանում: Դրանք ամբողջությամբ լճի մեջ են, մենք չպետք է սա մոռանանք:
Պետք է օր առաջ միջոցներ ձեռք առնենք, որպեսզի կարողանանք վերացնել, չեզոքացնել էդ նյութերը: Ջրիմուռների տեսնել-չտեսնելը քիչ նշանակություն ունի, նայում ենք` ինչ-որ հատվածում մաքուր ջուր է, չի նշանակում՝ այդ հատվածում վտանգավոր նյութերի առկայությունը պակաս է: Պարզապես ջրիմուռների ծաղկած մասսան ջրի հոսանքի, քամու, ալիքների միջոցով տեղից տեղ է պտտվում: Արբանյակային դիտարկումները ցույց են տալիս, որ բավականին մեծ ծավալներ են կազմում»,- ասել է Համբարձումյանը՝ հավելելով, որ օր առաջ է պետք միջոցներ ձեռնարկել կենսաբանական կայանների տեղադրման, ափերի մաքրման, ջրի մակարդակի բարձրացման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ շրջակա միջավայրի նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում օպտիկական պատկեր էր հրապարակել՝ գրելով հետևյալը.
«Սպիտակավուն երանգները լճում ածխաթթու գազի կլանման արդյունքում սինթեզվող հիդրոկարբոնատներով են պայմանավորված: Լճում ջրիմուռների ֆոտոսինթեզի ակտիվ գործընթաց է ընթանում: Միաժամանակ, դեռ դիտվում են դրանց հոծ գաղութներ, որոնք ջրի հոսքերի ուղղություններով ավելի են խտացել»:
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...