13:42 13.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոնում ընթացող հանդիպման ժամանակ խոսեց Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության հաջողության գրավականի մասին: Փաշինյանը մեջբերեց թավշյա հեղափոխության մասին ժամանակակից հայ հեղինակներից մեկի գրքից որոշ դրվագներ:
Ըստ հեղինակի՝ հեղափոխությանն առաջինը արձագանքեցին երեխաները: Ե՞րբ այն դարձավ բեկումնային. երբ պարզվեց՝ դպրոցականները դուրս են եկել փողոց և ուզում են հեղափոխություն անել:
«Մենք ապրում ենք Հայաստանում, որտեղ ամենակարևոր հասկացություններն են՝ ընտանիք, երեխա, օջախ: Երբ ծնողները տեսան՝ դուրս են եկել երեխաները, իրենց երեխաներին վտանգ է սպառնում: Ինչ պիտի անի ծնողը՝ զանգի, ասի՝ արի տուն, շուտ, արագ: Երեխեքը պիտի իրար նայելով, մեկը մյուսից ամաչելով… այնտեղ մարդիկ են, որ արդեն սիրահարված են, տղաները սիրած աղջիկների առաջ պատասխան ունեն, նույնն էլ աղջիկները՝ դժվար պահին սիրած տղաների կողքին լինելու պատասխան ունեն, չեն գնում տուն»,- ասաց նա՝ նշելով՝ ի՞նչ պիտի անեին ծնողները, բնականաբար՝ իրենց երեխեքի կողքին լինեն, որ մի բան չլինի, ու պարզվեց՝ ողջ Հայաստանը կանգնած է հեղափոխության կողքին:
Կառավարության ղեկավարը նաև անդրադարձավ քննադատություններին, թե հեղափոխության թիկունքում կոնկրետ ուժեր էին կանգնած:
«Ասում են՝ Սորոսը, Տորոսը, Պետրոսը, Արևմուտքը, հյուսիսը, հարավը… Ասում եմ՝ սա մաքուր, գենետիկ մակարդակով հայկական հեղափոխություն է, օտար նշույլ, անգամ՝ 0,00 տոկոս, չկա, միակ բանը, որ եղել է, այֆոնը և ֆեյսբուքն են, բայց իր բովանդակության մեջ սա մաքուր հայկական հեղափոխություն է, որ հենված է եղել հայկական ավանդական արժեքների վրա, բայց դրանց հաղորդել է 21-րդ դարի բնույթ»,- նշեց Փաշինյանը:
11:41 16.06.2025
Պլանային ջրանջատում Գյումրիում«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված հունիսի 17-ին՝ ժամը 10:30-ից մինչև հունիսի 18-ը ժամը 10:30-ը, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ջրամատակարարումը: «Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է հաղորդագրությունում: ...
11:20 16.06.2025
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոստացել է հարձակվել Իսրայելի վրա մինչև նրա լիակատար ոչնչացումըԻրանի գործողությունները Իսրայելի դեմ կշարունակվեն մինչև թշնամու լիակատար ոչնչացումը: Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտարարության մեջ։ «Հանցավոր Իսրայելի ռեժիմի կողմնակիցները պետք է իմանան, որ Իրանի արդյունավետ, նպատակային և մահացու գործողությունները ռեժիմի նշանակալի և զգայուն թիրախների դեմ կշարունակվեն մինչև դրա լիակատար ոչնչացումը», – հայտարարության մեջ մեջբերում է […] ...
11:07 16.06.2025
Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային էներգիան․ ՓեզեշքիանԻրանն իրավունք ունի օգտագործել ատոմային էներգիան և անցկացնել միջուկային հետազոտություններ, հայտարարել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք իրավունք ունենք օգտագործել ատոմային էներգիան և անցկացնել հետազոտություններ (միջուկային ոլորտում – խմբ.) հասարակության բարօրության համար։ Ոչ ոք իրավունք չունի խլել մեզանից այս իրավունքը», – Փեզեշքիանի խոսքերն է մեջբերում IRIB պետական հեռուստառադիոընկերությունը։ Նա նաև նշել է, որ Իրանը «պատերազմի […] ...
10:55 16.06.2025
Այսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել․ համայնքապետարանԱյսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել։ Պտտահողմը մեծ ավերածություններ է առաջացրել քաղաքի տարբեր հատվածներում և Լուսագյուղ վարչական տարածքում` վնասելով տանիքներ, խանութներ, ավտոմեքենաներ և համայնքային նշանակության կառույցներ։ «Համայնքապետարանը և պատասխանատու բոլոր մարմինները լիարժեք զգոնությամբ և պատասխանատվությամբ են մոտենում այս ծանր իրավիճակին՝ գործի դնելով հնարավոր բոլոր ռեսուրսները՝ բնակիչների անվտանգությունն ու համայնքի բնականոն կյանքը վերականգնելու համար»,-նշված […] ...
10:40 16.06.2025
Ապարանում շարունակվում են աղետի հետևանքների վերացման աշխատանքներըԱմբողջ գիշեր և վաղ առավոտյան Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը տեղակալների և պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ գտնվել է տեղում՝ մասնակցելով աղետի հետևանքների վերացման աշխատանքներին։ Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ համայնքի ղեկավարը աշխատանքային խմբով համակարգել է վնասների նախնական գնահատման, տուժածներին աջակցության և շտապ լուծումներ պահանջող խնդիրների կարգավորման գործընթացը։ Աշխատանքները շարունակվում են նաև այս պահին՝ նպատակ ունենալով հնարավորինս […] ...
10:25 16.06.2025
Վաշինգտոնը կշարունակի պաշտպանական օգնություն ցուցաբերել Իսրայելին․ ԹրամփԻսրայելը և Իրանը, ամենայն հավանականությամբ, կհասնեն ռազմական գործողությունները դադարեցնելու համաձայնության, սակայն դա կարող է տեղի չունենալ անմիջապես: Այս կարծիքն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 15-ին: «Հուսով եմ՝ համաձայնագիր կլինի (Իսրայելի և Իրանի միջև)։ Կարծում եմ՝ դրա ժամանակն է», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Նախագահը վստահեցրել է, որ Վաշինգտոնը կշարունակի պաշտպանական օգնություն […] ...