12:21 15.07.2019
ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց պաշտոնավարման մեկ տարին: Նա նշեց՝ թռիչքային անվտանգության ամենաբարձր մակարդակն ապահովելու համար կարևոր է կրթությունը, ու հաշվի առնելով, որ մենք այն պետությունը չենք, որ կարող ենք աջուձախ գումար ծախսել, կարևոր է, որ գտնենք անվճար տեղեր տարբեր ավիացիոն բուհերում:
Ռևազյանը տեղեկացրեց՝ Սինգապուրի ավիացիոն ակադեմիան անվճար կրթություն է տրամադրում, Չինաստանի քաղավիացիան, Թուլուզում` ENAC-ը, միաժամանակ կարողացել է շատ ուժեղ մասնագետների ներգրավել Հայաստան:
«Սինգապուրի քաղավիացիան ասել է՝ պատվիրակություն կուղարկի, որ կոնկրետ անվտանգությամբ զբաղվի, նրանով, թե ինչ խնդիրներ ունենք, որ լուծենք, ու էլի անվճար: Ջո Սուլթանան է եկել, եկել է անվճար դասընթացներ է անցկացրել մեր նավիգացիայում, ես չգիտեմ՝ արժեքն ինչքան է, միաժամանակ նրան ծանոթացրեցի ՏՏ ոլորտի հետ: Նա այն մարդն է, որ գիտե՝ մոտակա 30 տարում ինչ է սպասվում»,- ասաց նա:
Քաղավիացիայի կոմիտեի նախագահը նաև տեղեկացրեց՝ կարևոր գործեր կան անելու նոր ավիաուղիներ բերելու մասով, շեշտեց՝ ամեն ինչ արել է, որ չկասկածեն՝ Հայաստանը մեծ հնարավորություններ ունի, ու դա կոնկրետ արդյունքներ է բերել: Նա ասաց՝ կարողացել են փաստերով, հետազոտությամբ ապացուցել, որ շուկա և հնարավորություններ ունենք, հետազոտությունն ուղարկվել է որոշում կայացնողներին, իսկ հոկտեմբերին Ռևազյանը հրավիրված է կոնֆերանսի, որտեղ պիտի խոսի որոշում կայացնողների առջև:
19:17 30.04.2025
Վահրամ Դումանյանը նշանակվել է վարչապետի խորհրդականՎարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Վահրամ Դումանյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վահրամ Դումանյանին նշանակել վարչապետի խորհրդական»,- ասվում է որոշման մեջ։ ...
19:07 30.04.2025
«Բարսելոնան» հավանաբար այս պահին աշխարհի լավագույն թիմն է․ ԻնձագիՄիլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Բարսելոնայի» դեմ առաջին հանդիպումից առաջ կիսվել է իր սպասելիքներով։ ««Բարսելոնան» հավանաբար այս պահին աշխարհի լավագույն թիմն է։ Ֆլիկի գլխավորությամբ ակումբը հիանալի կազմակերպված հարձակողական ֆուտբոլ է ցուցադրում»,- նշել է Ինձագին մամուլի ասուլիսում։ «Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը կկայանա այսօր երեկոյան։ ...
18:58 30.04.2025
ԲՏԱ նախարարի տեղակալը Շվեդիայի Թագավորությունում հանդիպում է ունեցել ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ապրիլի 22-24-ը աշխատանքային այցով գտնվել է Շվեդիայի Թագավորությունում (Ստոկհոլմ)՝ մասնակցելու Շվեդիայում ՀՀ դեսպանության և Շվեդիայի ԱԳՆ կողմից կազմակերպված «Գործարար համաժողով Հայաստանի վերաբերյալ» (Business Seminar on Armenia) թեմայով միջոցառմանը, որին մասնակցել են շվեդական գործարար և պետական ոլորտի ավելի քան 50 ներկայացուցիչ։ Միջոցառմանը նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի բարձր […] ...
18:49 30.04.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Փրկարար ծառայության զարգացման հայեցակարգըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Փրկարար ծառայության զարգացման հայեցակարգը: Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ Փրկարար ծառայության զարգացման տեսլականը կարևոր է ՆԳՆ բարեփոխումների շղթայի ամբողջականացման շրջանակում և ներկայացրել հայեցակարգում բարձրացված խնդիրների լուծումները: Մասնավորապես, ներկայացվել են մանրամասներ ՆԳՆ կողմից ոլորտային քաղաքականության մշակման, ոլորտում վարվող քաղաքականության մոնիթորինգի, արտադրական […] ...
18:36 30.04.2025
Կհամաֆինանսավորվի 27 սուբվենցիոն ծրագիր. գործադիրի որոշումներըԿառավարությունը 3 լավարկում է առաջարկում ընդհանուր հայտարարագրման գործընթացում սոցծախսերի փոխհատուցման մասով, կհամաֆինանսավորվի սուբվենցիոն ևս 27 ծրագիր, Հայաստանը կունենա նոր դեսպանատուն Օմանի Սուլթանությունում, առաջիկայում նաև՝ Հունգարիայում: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
18:27 30.04.2025
Ընտրական մարմինների ասոցիացիայի 2026-ի գործադիր խորհրդի նիստը կհրավիրվի ՀայաստանումԱպրիլի 25-ից 27-ը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը Մանիլայում (Ֆիլիպիններ) մասնակցել է Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի քարտուղարության (A-WEB) 13-րդ գործադիր խորհրդի նիստին: Պատվիրակության կազմում են ընդգրկված եղել ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը և ԿԸՀ ֆինանսատնտեսական վարչության գլխավոր մասնագետ Մերինե Սուքիասյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր, այդ թվում՝ գործադիր խորհրդի նիստի անցկացման […] ...