17:38 15.07.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում «Սևանի մասին» վերտառությամբ գրառում է կատարել, որում, մասնավորապես, նշում է.
«Մի քանի ամիս առաջ այրվում էր Փարիզի Աստվածամոր տաճարը։ Այդ երկու օրը հայկական «Ֆեյսբուքում» աննկարագրելի ողբ ու լաց էր։ Մարդիկ, թողած մեր երկրի հարյուրավոր ավերվող վանքերը, հենց հիմա ավերվող, ողբում էին մի շենքի համար, որը, մեծ հաշվով մեր մշակույթի ու ինքնության հետ առնչություն քիչ ունի։
Իհարկե, համամարդկային արժեքները մերն էլ են, բայց մեր աչքի գերանն էլ է մերը։
Այս մեկ շաբաթը «Ֆեյսբուքում» Սևանի շաբաթն էր։ Կրկին ողբում են բոլորը՝ ծաղկում է, ճահճանում է… Ու, ցավոք, կրկին էն նույն այրվող տաճարի հեռավորության վրա, չքաշելով ներս, չզգալով սեփական սրտում ու մաշկի վրա։
Աննկարագրելի տհաճ էր «Ֆեյսբուքն» այս շաբաթ։ Մի մասը անիմաստ պլաններ է առաջարկում, մյուս մասը քննադատում է մեկ տարեկան կառավարությանը տասնյակ տարիներով կուտակված խնդիրների համար, մի մասը լացում է, ոմանք սապոկներով սելֆի են անում…
Հանուն արդարության, մի մասը էլ կար, որ քիչ էր խոսում, բայց՝ արժեքավոր, ու գործում էր։
Իսկ լիճը հանգիստ ապրում է, կեղտոտվում, մաքրվում, հիվանդանում ու առողջանում…
Անցյալ տարի անհամեմատ ավելի վատ էր լճի վիճակը։ Այս տարի ավելի շուտ է առողջանում։ Շնորհիվ ջրի քանակի, որը չի գողացվում ու տրվում ՀԷԿ-երին ու էլի չգիտեմ ում։
Լճի մասին շատ կարելի է գրել, բայց հիմա՝ այսօր ճանապարհը փակելու մասին։
Գործարարներին ասում են, որ մարդ չի գալիս Սևան։ Պատճառն էլ նշում են՝ Առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ բակտերիաների մեծ կուտակման վայրերում լողալն առողջությանը կարող է վնասել։
Իհարկե՝ կարող է։ Դրա համար պետք է լողալ մաքուր հատվածներում։ Սա անհերքելի է։ Այն, որ կովերը սատկել են խոնավ առվույտից, դա էլ ՍԱՊԾ֊ն արդեն հայտարարել է։
Բայց տուրիստները չկան ու չկան։
Հիմա, սիրելի գործարարներ, տուրիստների բացակայության իրական պատճառների մասին։ Արդեն տասը տարի է, ինչ տուրիստների քանակը տարեցտարի նվազում է, անկախ՝ ջուրը կծաղկի թե ոչ։ Մարդկանց պահանջարկը փոխվել է։ Երկաթե անհրապույր «դոմիկների» դարն ավարտվել է, կապույտ կտորով ծածկված տաղավարներ մարդիկ չեն ուզում այլևս։ Տուրիստներին պետք է միջին որակի և միջին գնի ծառայություն մատուցել։ Իսկ մեզ մոտ ցածր որակ է և միջին կամ բարձր գին։
Սա է տուրիստների նվազման իրական պատճառը։ Հիմա պետք է մտածել, թե ինչպե՛ս բարձրացնել ծառայությունների որակը, բայց որ գինը չբարձրանա, ինչպե՛ս միջազգային մրցակցության մեջ լավագույն տեսակի ու որակի ծառայություններ մատուցել…
Բայց մի խնդիր կա մեծ։ Այս կարճ սեզոնի դեպքում բիզնեսը հենց ներդրում է անում, միանգամից մատուցվող ծառայության գինը բարձրանում է։
Սա թակարդ է, որից դուրս պետք է գանք միասին, սովորելով, աջակցության արդյունավետ գործիքներով (տոկոսների սուբսիդավորում, հյուրատների անվճար մոդելներ, այլ տուրիստական ծառայություններ զարգացում, նոր ենթակառուցվածքներ և այլն), այլ ոչ թե ճանապարհ փակելով։
Սիրելի ընկերներ, հիմա ճանապարհները բացելու ժամանակն է, ոչ թե փակելու։ Հավաքվեք, կանչենք բոլոր պատկան մարմիններին, փորձենք համատեղ առաջ գնալ։ Հիմա դուք ուզում եք քիչ հարկ տալ, վարձակալության վճար չտալ, որ առողջապահության նախարարը խաբի։ Հիմա դուք ձեր իսկ պետությունը հակադրում եք ձեզ ու փորձում մաքսիմումը պոկել։
Իմ առաջարկն է ՝ հավաքվենք, հրավիրենք բոլոր շահագրգիռ կողմերին ու լուծումների ու զարգացման մասին խոսենք, մեթոդների, որ բոլորիս հաղթանակի կտանի, այլ ոչ թե մի խումբ մարդկանց։
Պետք է սկսեք շատ սովորել։ Այս միտքը առանցքային է։
Ու չպետք է մոռանանք, որ Սևանը առաջին հերթին հանգստի ու տնտեսավարման գոտի չէ, այլ քաղցրահամ խմելու ջրի համաշխարհային նշանակության բնական պաշար, հոգևոր ու մշակութային արժեք, ազգաստեղծ ու ազգապահպան գործոն։
Բնապահպանական խնդիրների մասին հետո կգրեմ»:
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...