Գիտնականը պնդում է, որ կախատեսել է վերջին մեծ երկրաշարժերը և պարզաբանում, թե ինչպես – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Գիտնականը պնդում է, որ կախատեսել է վերջին մեծ երկրաշարժերը և պարզաբանում, թե ինչպես

12:45 18.11.2017

Ինժեներ, գիտնական Գագիկ Ալավերդյանը այսօր հանդիպել է լրագրողներ հետ և պնդել, որ ինքը կախատեսել էր վերջին մեծ երկրաշարժերը և այդ մասին նոյեմբերի 9-ին գրել իր ֆեյսբուքյան էջում:

«Երկրի գերտաքացման երևույթը շարունակվում է: Երկրագնդի գերտաքացման երևույթը գնալով սկսում է ակտիվանալ և ընդգրկում է ավելի մեծ տարածքներ և ցուցաբերելով օդի ռեկորդային ցորտ և տաք ջերմաստիճաններ շարունակվելով մի քանի տասնյակ օրեր: Գերտաքացման երևույթը սկզբնական շրջանում հանդես կգա գերտաքացման և գերսառեցման համատեղ առաջացման ձևով տվյալ տարածքում, որը պայմաններ կստեղծի այդ երևույթի արագ տարածմանը ամբողջ երկրագնդի վրա,ընդգրկելով շատ ավելի մեծ տարածքներ:

Այս երևույթի առաջացումը, ավելացված մարդկային գործոնը, մոտ ապագայում պատճառ կդառնա նոր հրաբուխների և երկրաշարժերի նոր տեսակների առաջացմանը: Դրանք են՝

1. երկրաշարժը հանդես կգա տևական ցնցումների ձևով
2. մեծ տարածքների սողանքների ձևով
3. հետագայում բարձր տարածքների փոխարինումը մի քանի վարկյանում ցածրադիր տարածքների ձևով: 

Ըստ ուսումնասիրությունների, այս երևույթները կարելի է վերացնել մեծ ճշտությամբ հայտնաբերելով դրանց առաջացման պատճառները,որը հնարավոր է,բայց դրա համար պետք են ներդրումներ,մեծ գումարներ և օգտվել գիտության վերջին նորարարություններից:», -գրված է  Ակավերդյանի ֆեյսբուքյան էջում:

Լրագրողների այն դիտարկմանը, թե այդպիսի հայտարարություններ շատերն են անում՝ որևէ կոնտկրետ բան՝ օր ու թիվ նշված չէ, Ալավերդյանը պատասխանել է, թե առաջինը ինքն է ասել այդ մասին: ԶԼՆ-ների ներկայացուցիչները ինժեներ-գիտնականից հետաքրքրվել են, թե ընդհանրապես ինչպես է կանխատեսումներ անում:

«Ես ոչ մի լաբորատորիա չունեմ, ուղղակի սրանք բոլորը իմ կանխատեսումներն են: Գյուտն էլ ես ինքնս գրել եմ: Հաշվարկներ չեն, ուսումնասիրելով գազերի հավաքումը, իմանալով, թե դա ինչ հետևանք կտա….միջոցներ ես չունեմ, բայց ըստ իմ կանխատեսումների՝ հնարավոր է ու իմ լրիվ կանխատեսումները իրականացել են: Կարող եմ ասել՝ նայելով թեկուզ երկրագնդի… ես հիմնականում ուսումնասիրել եմ Մոսկվայի ջերմաստիճակը և էնտեղից եզրակացություն էի արել», -պատասխանել է Ալավերդյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP