11:32 17.07.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-ը F-35 կործանիչներ չի վաճառի Թուրքիային, այդուհանդերձ, մինչ այդ, ԱՄՆ նախագահն անարդար է համարել այն, որ Վաշինգտոնը չի կարող հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ վաճառել Թուրքիային Ռուսաստանից C-400-ներ գնելու պատճառով: Թրամփի խոսքերով՝ Թուրքիան F-35 100 ինքնաթիռ է պատվիրել, և պլանավորել էր ավելին պատվիրել, սակայն ռուսական հրթիռային համակարգեր ստանալուց հետո նրանց արգելվում է 100 օդանավից ավելին գնել:
«Այն, ինչ տեղի է ունենում, հետևյալն է. Մենք ունենք իրավիճակ, որտեղ Թուրքիան մեր նկատմամբ լավ է պահում, շատ լավ, իսկ մենք Թուրքիային ասում ենք՝ քանի որ դու իսկապես ստիպված ես եղել հրթիռային այլ համակարգ գնել, մենք չենք պատրաստվում F-35 վաճառել քեզ: Սա շատ դժվար իրավիճակ է, որուն հայտնվել ենք: Այնուամենայնիվ, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Բայց դա իսկապես անարդար է»,- ասել է Թրամփը:
Թրամփը հայտարարել է նաև, որ ինքը չի փորձում Թուրքիային պաշտպանել, պարզապես լավ հարաբերություններ ունի Թուրքիայի նախագահի հետ:
«Միայն ուզում էի ասել, որ ես լավ հարաբերություններ ունեմ նախագահ Էրդողանի հետ: Նա ցանկանում էր գնել մեր Patriot համակարգերը, մենք հրաժարվեցինք վաճառել: Եվ նա իսկապես ցանկանում էր դա գնել: Հետո նա գործարք կնքեց Ռուսաստանի հետ՝ գնելու նրանց համակարգերը, որը չէր էլ ուզում: Դրանից հետո մենք հանկարծ սկսեցինք ասել, թե մենք հիմա Patriot կվաճառենք: Բայց այն պատճառով, որ նա ռուսական հրթիռ է գնել, մեզ այժմ արգելված է նրան օդանավեր մատակարարել, որոնք միլիարդավոր դոլարներ արժեն»,-ավելացրել է Թրամփը:
Դոնալդ Թրամփը նաև նախկին վարչակազմերին է մեղադրել այս իրավիճակի համար՝ նշելով, թե հենց նրանք հիմարաբար թույլ չեն տվել Թուրքիային Patriot համակարգեր գնել, չնայած Թուրքիան ՆԱՏՕ -ի անդամ է:
Ի դեպ, չնայած Թրամփի այս բազմանշանակ ելույթին՝ Սենատի առջև ներկայանալիս Պենտագոնի ղեկավարի թեկնածու Մարկ Էսպերը, որը որոշ ժամանակ նաև պաշտպանական գերատեսչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար էր, պաշտոնը ստանձնելուց հետո Թուրքիայի պաշտպանության նախարարին իր դիրքորոշումը կհայտնի: Ըստ այդմ՝ Թուրքիան կարող է ունենալ կամ C-400 կամ F-35, բայց ոչ երկուսը միաժամանակ: Սպիտակ տան ղեկավարն ասել է նաև, որ C-400- ների առկայությունը կարող է ԱՄՆ-ի օդային գերակայությանը սպառնալ, մինչդեռ պետք է պահպանել այդ օդային գերակայությունը:
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...
23:48 31.07.2025
Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակըՀուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ղ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Բջնի բնակավայրի վարչական տարածքում ընթանալիս, նկատել է, որ ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ է դուրս գալիս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը ճիշտ է կողմնորոշվում, կայանում է ավտոմեքենան, հասցնում է փաստաթղթերը դուրս հանել ավտոմեքենայից, […] ...
23:39 31.07.2025
Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայանՍյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։ ...
23:32 31.07.2025
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու մեր երեխաների համար. ԲՏԱ նախարարԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր ընդունել է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին՝ Քրիսթինե Վայգանդի գլխավորությամբ: «Հանդիպման ընթացքում խոսել ենք առցանց միջավայրում անչափահասների անվտանգության և իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, մասնավորապես, անդրադարձ է կատարվել երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզին։ Շնորհակալություն եմ հայտնել ՅՈւՆԻՍԵՖ-ին համագործակցության համար, որի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ […] ...
23:19 31.07.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՀուլիսի 31-ին, ժամը 22։26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։26-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի […] ...