Աշխարհի ամենաբարձր գագաթները նվաճած հայազգի լեռնագնացը Ֆրանսիայից ոտքով կգա Հայաստան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+13.09 oC

Աշխարհի ամենաբարձր գագաթները նվաճած հայազգի լեռնագնացը Ֆրանսիայից ոտքով կգա Հայաստան

16:21 18.11.2017

Աշխարհի ամենաբարձր գագաթները նվաճած Ֆրանսահայ լեռնագնաց Արա Խաչատուրյանը նոր խնդիր է դրել իր առաջ: Հայազգի լեռնագնացն այս անգամ ոչ թե պիտի հազարավոր կիլոմետրեր հաղթահարի՝ բարձր գագաթներ մագլցելով, այլ մտադիր է Ֆրանսիայի Մարսել քաղաքից վազքով հասնել Երեւան: Այդ մասին «Իրավունքին» տեղեկացրել է Ա. Խաչատուրյանն ու հավելել, որ Հայաստան հասնելու համար պետք է հատի 10 երկրի սահման:

«ՎԱԶՔ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ»

«Աշխարհի ամենաբարձր գագաթը` Էվերեստը մագլցելուց հետո, որոշեցի` 2018-ին լինել Երեւանում: Նախ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 2018 թվականի գագաթաժողովը պիտի տեղի ունենա Երեւանում, ինչպես նաեւ 2018-ին կտոնվի Էրեբունի-Երեւանի 2800-ամյակը, այդ իսկ պատճառով վճռեցի վազքով Ֆրանսիայի Մարսել քաղաքից գալ Հայաստան` Երեւան: Դրա համար ամեն օր կանեմ մեկ մարաթոն, այն կտեւի մոտավորապես 103 օր: 2018-ի ապրիլի սկզբին կմեկնարկեմ մարաթոնը եւ իմ հաշվարկներով հուլիսի 10-ին կլինեմ Երեւանում: Նման մեծ մարաթոններ շատ եմ արել, բայց առաջին անգամ է, որ 100 օր պիտի վազեմ»,- ասաց, մեր զրուցակիցն ու շտապեց տեղեկացնել, որ մարաթոնն անվանել է վազք` խաղաղության. «Ուզում եմ Ֆրանսիան եւ Հայաստանը կապել իրար այս խաղաղության երթով: Ճանապարհին, անշուշտ, պիտի հատեմ տասը երկրի սահման, անցնեմ նաեւ Թուրքիայով: Քանի որ մեծ հայրս ու մեծ մայրս ջարդի ժամանակ մազապուրծ եղան, իսկ ես, հայրս ու մայրս Լիբանանի պատերազմի մեջ ընկանք, այս անգամ ուզում եմ խաղաղության համար վազք անել, ինչպես որ Էվերեստը մագլցեցի` Հայոց ցեղասպանության ճանաչման համար»:

ՆԱՄԱԿ ԷՐԴՈՂԱՆԻՆ

Մեր հայրենակիցն ասում է, որ Էվերեստի գագաթը նվաճել է ընկերոջ հետ գրազով, բայց Ֆրանսիայից Հայաստան վազքի մարաթոնի մտահղացումը սկզբում այլ է եղել. «Նախ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին նամակ գրեցի, մասնավորապես նշելով, որ այն, ինչ պատահեցավ 100 տարի առաջ հայերի հետ, դրա համար դուք հանցավոր չեք, այլ ձեր նախնիները, մենք սպասում ենք, որպեսզի Ձեր գլխավորած կառավարությունն ընդունի Հայոց Ցեղասպանությունը: Միայն Ձեր կառավարությունն է, որ կարող է ոչ թե` մեղադրվել դրա համար, այլ` ընդունել իր նախնիների կողմից իրականացված այդ ոճիրը: Նամակում նշել եմ նաեւ, որ իմ նախնիները նույնպես այդ ոճրի զոհերն են, իսկ ես` իրենց ողջ մնացած ժառանգը: Ուզում էի այդ նամակն անձամբ հանձնել Էրդողանին` Ֆրանսիայից վազքով Թուրքիա գնալով, հետո շարունակելով վազք-մարաթոնը դեպի Հայաստան, այդ միտքն ինձ մոտ հղացավ հենց Էվերեստի վրա: Բայց հետո որոշվեց անել խաղաղության վազք»:

ՀԱՋՈՐԴԸ ՄՏԱԴԻՐ Է ԼՈՒՍԻՆ ԲԱՐՁՐԱՆԱԼ

Image result for արա խաչադուրյանՄոտավորապես 20 լեռ մագլցած հայազգի լեռնագնացը մշտապես իր հետ տարել ու հպարտորեն ծածանել է Հայաստանի եռագույնը` աշխարհի ամենաբարձր գագաթներում: 8848 մետր բարձրությամբ Էվերեստը հաղթահարելուց հետո Ա. Խաչատուրյանին հանգիստ չի տալիս 2016-ի գարնանը Արցախում սկսված քառօրյա պատերազմը ու վճռում է գալ Հայաստան եւ անպայման լինել նաեւ Արցախում: Այդ այցի ժամանակ է, որ Ա. Խաչատուրյանը Երեւանում ՀՀ սփյուռքի նախարարության կողմից անձամբ է ստանում իր Էվերեստը մագլցելու համար արժանացած շքանշանը: Այդ ժամանակ հայազգի նպատակասլաց լեռնագնացը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին խոստանում է լուսին գնալ. «Շքանշանը ստանալիս, երբ Հրանուշ Հակոբյանն ասաց` էլ բարձր լեռ չկա, ո՞ւր պիտի գնաս, ասացի` եթե նյութականով ինձ օգնեք, լուսին կբարձրանամ: Տիկին Հակոբյանը ծիծաղեց ու ասաց` վազն անցիր…»:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափը

22:09 30.04.2025

Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափը

Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆը կարծիք է հայտնել «Ոսկե գնդակի» նշանակության մասին: «Ինչո՞ւ է «Ոսկե գնդակն» այդքան կարևոր: Չեմ կարծում, որ այն ցուցիչ է ու արտացոլում է իրականությունը: Նախկինում, գուցե, այդպես եղել է, երբ քվեարկում էին մարզիչներն ու ֆուտբոլիստները: Չնայած՝ այդ դեպքում էլ յուրաքանչյուրն ընտրում էր իր թիմակցին, ոչ թե՝ լավագույնին: Կարծում եմ՝ մրցանակը […] ...

SHANTNEWS

22:00 30.04.2025

SHANTNEWS

Անահիտ Ավանեսյանն այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին

21:54 30.04.2025

Անահիտ Ավանեսյանն այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ երեկ այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին: «Նախ շնորհակալ եմ մեր քաղաքացիներին անկեղծ ու կառուցողական մոտեցման և պատրաստակամության համար: Այս ծրագրի նպատակը մարդկանց ընտրության հնարավորություն տալն է, որ ոչ թե մենք մի տեսակի դեղ գնենք մրցույթով և […] ...

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

21:37 30.04.2025

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնել են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 1-ին՝ ժամը 12.00-ից 16.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։ ...

Կայացել է Երևանում անցկացվելիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը

21:25 30.04.2025

Կայացել է Երևանում անցկացվելիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը

Երևանում հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը կանցկացվի վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների առաջնությունը, որին Հայաստանի ու ևս 15 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն: Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստան կժամանեն Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի, Լատվիայի, Չեխիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Ավստրիայի, Հունաստանի, Սերբիայի, Սլովենիայի և Ռումինիայի պատվիրակները: Կայացել է առաջնության վիճակահանությունը, որի արդյունքներով Հայաստանի հավաքականի ենթախմբում ընդգրկվել են […] ...

Պեսկովը հաստատել է Սի Ծինփինի մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններին

21:09 30.04.2025

Պեսկովը հաստատել է Սի Ծինփինի մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը մայիսի 9-ին Մոսկվայում կմասնակցի Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք սպասում ենք Չինաստանի առաջնորդին։ Նախագահ Սի Ծինփինը առանձին այց կունենա։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս այցին և պատրաստվում ենք դրան», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը […] ...

BACK_TO_TOP