18:24 17.07.2019
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել է ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված` ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում իրականացրած հաշվեքննության արդյունքները: Այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել նաև ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, ՀՀ ՊԵԿ-ից, ոստիկանությունից, «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲ ընկերությունից, տեղեկություններ են ձեռք բերվել նաև ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգից:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2007-2018թթ. ընթացքում «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲ ընկերություն անվճար հիմունքներով ընդունվել են 27 ուսանող օդաչուներ, որոնցից ավարտել են 18-ը` օդաչու որակավորմամբ: Ուսանող օդաչուների ուսման ծախսերը ընդհանուր առմամբ կազմել են 888 մլն 778 հազ. դրամ, որոնք հատկացվել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից (նախկին անվանմամբ) «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերով: Նշված գումարից 839 մլն 964 հազ. դրամը կազմել է թռիչքային պրակտիկայի համար կատարված ծախսերը:
Ուսանող օդաչուների ուսումնական պրակտիկայի անցկացման նպատակով` «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի և մի ՍՊԸ-ի միջև 2013-2018թթ. կնքված պայմանագրերով «Diamond DA 40» ինքնաթիռի վարձակալության համար այդ ՍՊԸ-ին 2434 ժամ 50 րոպե թռիչքային ժամերի համար վճարվել է ընդհանուր 592 մլն դրամ:
ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ներքին աուդիտի 14.02.2016թ. հաշվետվությամբ արձանագրվել է, որ «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ն 2015 թվականին օդաչու ուսանողների ուսումնական պրակտիկայի անցկացման համար գնում չի իրականացրել, այլ առանց հիմնավորումների շարունակել է ՍՊԸ-ի հետ 07.06.2013թ. կնքված պայմանագրի գործողությունը: Իսկ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի միջև կնքված համաձայնագրով ուսումնական թռիչքների վարձակալության վճարը, առանց որևէ հիմնավորման, պայմանագրի վճարից ավել է հաշվարկվել և վճարվել 1 ժամի համար 38 հազ 600 դրամ, իսկ ընդհանուր 414 ժամի համար մոտ 16 մլն դրամ:
Բացի դրանից՝ «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից «Diamond DA 40» ինքնաթիռի վարձակալության գործընթացի շրջանակներում հրապարակված գնման առարկայի բնութագրում սահմանվել են ավիափոխադրողի մասնագիր և օդանավ շահագործողի վկայականները, սակայն գնման հայտ ներկայացրած միակ ՍՊԸ-ն չի ներկայացրել նշված վկայականները: Միևնույն ժամանակ, վարձակալվող օդանավը պետք է լիներ 2007թ. արտադրության, մինչդեռ ներկայացված հայտում նշվել է, որ օդանավը արտադրվել է 2006-ին: Թեև ՍՊԸ-ի հայտը ենթակա է եղել մերժման, սակայն «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի գնահատող հանձնաժողովի կողմից այդ ՍՊԸ-ն ճանաչվել է հաղթող և 13.01.2016թ. կնքվել է օդանավի վարձակալության պայմանագիրը` 184 մլն 169 հազ. դրամ արժեքով:
Պարզվել է նաև, որ նշված ինքնաթիռի ձեռք բերման արժեքը, համաձայն մաքսային հայտարարագրի, կազմել է 86 մլն 217 հազ. դրամ, այսինքն՝ օդանավի վարձակալության նպատակով ծախսված գումարը գրեթե 7 անգամ ավելի է օդանավի գնից:
ՀՀ ՊԵԿ-ից ստացված տվյալների համաձայն` ՍՊԸ-ն, որից վարձակալվել է օդանավը, 2013-ից մինչև 2018-ը բացի տնօրենից չի ունեցել ոչ մի գրանցված, վարձատրվող աշխատակից: Իսկ ՀՀ ոստիկանությունից ստացված և ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգի տվյալների համաձայն՝ ՍՊԸ-ի մասնակիցը և միաժամանակ տնօրենը, ինչպես նաև նշված ընկերության մասնակից մեկ այլ ՍՊԸ-ի մասնակիցները ազգակցական կապի մեջ են գտնվել ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պատասխանատու պաշտոնատար անձի հետ:
Այսպիսով՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, օդանավի վարձակալության համար գումարներ հատկացնելու, իսկ «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ և իրենց կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու` խախտումներով գնումների գործընթաց կազմակերպելու, անհիմն վարձակալության գներ սահմանելու հետևանքով կատարվել են ընդհանուր շուրջ 592 մլն. դրամի օդանավի վարձակալության անհիմն ծախսեր՝ պետության համար առաջացնելով ծանր հետևանք:
Ուսումնասիրությունների արդյունքներով՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
Միաժամանակ, ուսումնասիրությամբ և ՀՀ հաշվեքննիչ պալատի հաշվեքննությամբ արձանագրված խախտումների և բացթողումների վերացման, հետագայում դրանց բացառման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար հաղորդում է ներկայացվել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պետին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...
23:48 31.07.2025
Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակըՀուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ղ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Բջնի բնակավայրի վարչական տարածքում ընթանալիս, նկատել է, որ ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ է դուրս գալիս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը ճիշտ է կողմնորոշվում, կայանում է ավտոմեքենան, հասցնում է փաստաթղթերը դուրս հանել ավտոմեքենայից, […] ...
23:39 31.07.2025
Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայանՍյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։ ...
23:32 31.07.2025
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու մեր երեխաների համար. ԲՏԱ նախարարԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր ընդունել է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին՝ Քրիսթինե Վայգանդի գլխավորությամբ: «Հանդիպման ընթացքում խոսել ենք առցանց միջավայրում անչափահասների անվտանգության և իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, մասնավորապես, անդրադարձ է կատարվել երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզին։ Շնորհակալություն եմ հայտնել ՅՈւՆԻՍԵՖ-ին համագործակցության համար, որի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ […] ...
23:19 31.07.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՀուլիսի 31-ին, ժամը 22։26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։26-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի […] ...