«Առանց միացյալ ջանքերի չեմ պատկերացնում, որ որևէ տեղ կհասնենք». Զարեհ Սինանյանն այցելեց «Ռուսաստանի հայերի միության» կենտրոնական գրասենյակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+22.09 oC

«Առանց միացյալ ջանքերի չեմ պատկերացնում, որ որևէ տեղ կհասնենք». Զարեհ Սինանյանն այցելեց «Ռուսաստանի հայերի միության» կենտրոնական գրասենյակ

18:44 18.07.2019

Հուլիսի 18-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Մոսկվայում այցելեց «Ռուսաստանի հայերի միություն» կազմակերպության կենտրոնական գրասենյակ: Այցի ընթացքում Զարեհ Սինանյանը շրջեց գրասենյակում, ծանոթացավ ՌՀՄ-ին կից գործող տարբեր կառույցների գործունեությանը և մասնակցեց ՌՀՄ խորհրդի ընդլայնված նիստին: Հանդիպմանը միացավ նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

Ողջունելով գլխավոր հանձնակատարին՝ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը նշեց, որ բարձր է գնահատում Զարեհ Սինանյանի այցը, ապա հանդես եկավ մի շարք առաջարկներով:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Զարեհ Սինանյանն ընդգծեց, որ հայկական սփյուռքը չափազանց կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, իսկ Ռուսաստանի հայ համայնքն առանձնանում է իր յուրահատուկ և բազմաբովանդակ պատմությամբ: Ըստ Գլխավոր հանձնակատարի՝ պետություն-սփյուռք հարաբերություններն արդեն գործընկերային են, և սփյուռքն իրեն իրավահավասար տեր պետք է զգա Հայաստանի Հանրապետությունում, տիրոջ աչքով նայի  իր հայրենիքին: «Սա աշխատատար գործընթաց է, մեծ ջանքեր է պահանջում, մենք նախ և առաջ պիտի լավ ճանաչենք սփյուռքը: Այն բազմազան է, բարդ: Մեր աշխատանքը լինելու է համառ և տքնաջան, որպեսզի արդյունքները հիասթափեցնող չլինեն: Առանց միացյալ ջանքերի ես չեմ պատկերացնում, որ որևէ տեղ կհասնենք: Միակ բանը, որը կարող է բոլորիս միավորել, պետականության գաղափարախոսությունն է»,-նշեց Զարեհ Սինանյանը:

Անդրադառնալով հնչեցված առաջարկներին՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նշեց, որ տարաբնույթ հավաքներ անցկացվելու են, ստեղծվելու են հարթակներ, կազմավորվելու են խորհուրդներ, որոնք լինելու են և՛ համահայկական, և՛ առանձին մասնագիտական ոլորտների համար: Զարեհ Սինանյանը կարևորեց մասնագիտական հայրենադարձությունը, սփյուռքի կադրերի ներգրավումը հայաստանյան կյանքին, միևնույն ժամանակ ընդունեց այն առաջարկը, որ Հայաստանը ևս պիտի սփյուռքի որոշ մասնագետների վերապատրաստումներ իրականացնի: Հանձնակատարը նշեց, որ գրասենյակը համակարգման գործառույթ ունի, և պետք է համակարգի նաև սփյուռքի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը խուսափելու համար ռեսուրսների վատնումից կամ կրկնությունից: «Սփյուռքը հզոր է, և մենք պետք է օգտագործենք այդ հզորությունը և՛ ի շահ Հայաստանի, և՛ ի շահ սփյուռքի»:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ՌԴ հայ համայնքի ներկայիս վիճակին, նրա առաջ ծառացած մարտահրավերներին, կարևորվեց համայնքի կապը պատմական հայրենիքի հետ և համագործակցությունը համայնքային կառույցների հետ:

Այնուհետև Զարեհ Սինանյանը պատասխանեց ներկաներին հետաքրքրող բազմաթիվ հարցերին:

Հիշեցնենք, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային հնգօրյա այցով գտնվում է ՌԴ մայրաքաղաքում: Սա գլխավոր հանձնակատարի առաջին այցն է սփյուռք: Նախատեսվում են հանդիպումներ համայնքային կառույցների ու կազմակերպությունների, անհատների, գործարար, մշակութային և եկեղեցական շրջանակների ներկայացուցիչների հետ:

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

22:01 25.06.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 25.06.2025

SHANTNEWS

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի  պատասխանը Տոպուրիային

21:53 25.06.2025

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը Տոպուրիային

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:48 25.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:46 25.06.2025

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

21:37 25.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...

BACK_TO_TOP