21:24 19.07.2019
ԱՄՆ նախագահի վարչակազմում՝ փակ դռների հետևում, առանց հրապարակային հայտարարությունների, քննարկում են փախստականների հոսքին լիովին վերջ տալու հարցը։ Նախագահը կողմ է, որ Նահանգներն այլևս չընդունի ոչ մեկի ապաստան տալու հայցը, սակայն այս դիրքորոշմանը հակառակվողներ կան։ Այս մասին անանուն աղբյուրների միջոցով հայտնի է դարձել ամերիկյան մամուլին։
Դոնալդ Թրամփն առաջարկում է 2020 թվականից ընդհանրապես զրոյացնել ապաստան ստացողների քվոտաները, իսկ, օրինակ, ներքին անվտանգության գերատեսչությունը կողմ է մինչև 10 հազար ներգաղթյալների ընդունմանը։ Նրանց թիվը ընթացիկ տարում 30 հազար է, իսկ 2018 թվականին եղել է 45 հազար։
Պաշտպանական գերատեսչությունն էլ ընդհանրապես դեմ է արտահայտվում այդ խիստ սահմանափակումներին։ Պատճառն այն է, որ Իրաքում և այլ ամերիկյան զինված ուժերի գործողությունների ժամանակ զինվորականներն օգտվում են տեղացիների օգնությունից։ Իսկ հետագայում այդ մարդիկ կարող են վտանգի առաջ կանգնել իրենց հայրենիքում ու ապաստան են հայցում Նահանգներից, ու Պենտագոնը կողմ է այդ մարդկանց ընդունելուն։
Փախստականների ընդունմանը կողմ են արտահայտվում նաև հենց փախստականներին ապաստան տվող, ճամբարներ պահող կազմակերպությունները։
Այս խնդիրը, ըստ ամերիկյան մամուլի, սրացել է ԱՄՆ հարավային՝ Մեքսիկայի հետ սահմանին փախստականների կուտակումների պատճառով։ Լատինական Ամերիկայի տարբեր ծայրերից այդ մարդիկ հավաքվում են Նահանգների սահմանի մոտ ու խնդրում են ընդունել իրենց, բայց Նահանգների իշխանությունները միջոցներ են ձեռնարկում նրանց մուտքը թույլ չտալու համար։
Ներկայում Թրամփը նույնիսկ ազգային անվտանգության հարց է հռչակել հարավային սահմանի այդ խնդիրն ու զինված ուժերի միավորումներ է տեղավորել այնտեղ՝ սահմանի անձեռնմխելիությունն ապահովելու համար։
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...